ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

  

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան, 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-375-14.09.2022-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:       

Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «21-ին» բառերը փոխարինել «21-րդ» բառերով, իսկ «առանձին ծախսային ուղղություններով նորմաները» բառերը՝ «պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները» բառերով՝ որոշակիացնելով, թե որ ծախսերի ուղղությունների մասին է խոսքը գնում և բացառելով օրենքում միևնույն միտքն արտահայտելիս տարբեր եզրույթների կիրառումը: 
                  
                            
         

Հարգանքով՝   

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ