ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին  առաջին ընթերցմամբ ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (Պ-350-02.08.2022,09.09.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.

1.Նախագծի ողջ տեքստից հանել ռազմական նշանակության արտադրանք հասկացությունը և դրա հետ կապված բոլոր կարգավորումները, ինչպես նաև ֆիզիկական թերություններ բառերը փոխարինել վիճակներ բառով` համապատասխան հոլովաձևերով:

Միաժամանակ, նախագծի 23-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4․ Ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորումը (պատրաստումը) անձնական oգտագործման նպատակով, կարող է կատարել տվյալ զենքը պահելու և կրելու թույլտվություն ունեցող քաղաքացին:։

Միաժամանակ, առաջարկվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով սահմանված քանակությամբ ակոսափող քաղաքացիական զենքի փամփուշտների լիցքավորում (պատրաստում) իրականացնելու թույլատվություն վերապահել լիցենզավորված հրաձգարաններին, սպորտային հրաձգության տնտեսություն վարող կազմակերպություններին, ինչպես նաև զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց:

  1. Նախագծի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում 300մմ բառերը փոխարինել 500մմ բառերով: ԵՏՀ 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման «Ծառայողական և քաղաքացիական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված են ներմուծման և (կամ) արտահանման համար» 1․6 հավելվածով սահմանված պահանջների համաձայն՝ արգելվում է ԵԱՏՄ տարածքում 500 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով քաղաքացիական զենքի շրջանառությունը։

2 1-ին մասի 8-րդ կետում անձին բառը փոխարինել անձի առողջությանը բառերով:

3) 2-րդ մասի 10-րդ կետում «վաճառելը, փոխանցելը և ձեռք բերելը» բառերը փոխարինել «շրջանառությունը» բառով:

  1. Նախագծի 8-րդ հոդվածի՝ 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4. Համապատասխանության գնահատում չստացած քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների առգրավվման դեպքում հետագա գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:,

  1. Նախագծի 10-րդ հոդվածը նախատեսել երկու առանձին հոդվածներով՝ «Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները» և «Թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները», քանի որ մեկ հոդվածում առանց հստակ տարանջատման ներառված են կարգավորումներ, որոնք առնչվում են և՛ իրավաբանական, և՛ ֆիզիկական անձանց: Ուստի հոդվածի բովանդակությունն առավել մատչելի դարձնելու համար առկա է նման անհրաժեշտություն։ Առաջարկվում է 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 10. Լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջները

  1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը, առևտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, վերջինիս ներմուծումը և արտահանումը, տարանցիկ փոխադրումը, առևտրի միջնորդական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:
  2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
  3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
  4. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման, առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
  5. Լիցենզիաները տրվում են անժամկետ:
  6. 6. Լիցենզավորվող կազմակերպություններում զենքի հետ առնչվող աշխատողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:
  7. 7. Լիցենզավորվող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով և համապատասխան լիցենզավորման կարգերով սահմանված զենքի զետեղարաններին, պահոցներին, պահեստներին և առևտրի սրահներին ներկայացվող պահանջները:
  8. 8. Լիզենցիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9․ Լիցենզիա տալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են` դիմում տալու օրվանից հաշված 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, հարդարման ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող կամ քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով և կառավարության որոշմամբ  նախատեսված այլ փաստաթղթեր:

 10․ Լիցենզիաներ տալու մերժման հիմքերն են`

ա) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.

բ) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.

գ) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:

11․ Լիցենզիաներ ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նշված մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10.1. Թույլտվություններին ներկայացվող հիմնական պահանջները

  1. Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
  2. Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններն են`

1) զենք կամ փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն` մինչև 6 ամիս գործողության ժամկետով.

2) զենք ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվություն` մինչև 6 ամիս գործողության ժամկետով.

3) զենք պահելու և օգտագործելու  թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.

4) զենքի հավաքածու կազմելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.

5) զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն` 6 ամիս գործողության ժամկետով:

  1. Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին`

ա․ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն՝ մինչև 6 ամիս գործողության ժամկետով.

բ․ գազային զենք պահելու և կրելու անժամկետ թույլտվություն.

գ. քաղաքացիական և ծառայողական զենք (բացառությամբ սառը շեղբավոր և գազային զենքերի) պահելու և կրելու թույլտվություն` 10 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.

դ. զենքի հավաքածու կազմելու թույլտվություն՝ 10 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 10 տարով երկարաձգելու իրավունքով.

ե. զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն՝ 6 ամիս գործողության ժամկետով.

զ. հավաքածուի մեջ ներառելու նպատակով զենք ձեռք բերելու թույլտվություն` 6 ամիս գործողության ժամկետով.

է. որպես պարգև ստացած զենք պահելու և կրելու անժամկետ թույլտվություն.

ը. զենք կամ փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն` 6 ամիս գործողության ժամկետով.

թ. որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) մարտական կամ ծառայողական զենքը ժառանգման դեպքում` պահելու անժամկետ թույլտվություն.

ժ․ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` զենք կրելու թույլտվություն` 5 տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 5 տարով երկարաձգելու իրավունքով:

2) Օտարերկրյա քաղաքացիներին`

ա. քաղաքացիական զենք ձեռք բերելու և արտահանելու թույլտվություն` 7-օրյա գործողության ժամկետով.

բ. Հայաստանի Հանրապետությունից որպես պարգև տրված զենք արտահանելու թույլտվություն` 2 ամիս գործողության ժամկետով:

  1. Սառը շեղբավոր զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու կամ հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին: Սառը շեղբավոր զենքը վաճառող կազմակերպությունը զենքի անհատական տվյալները, գնման ամսաթիվը գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթում և հաստատում կազմակերպության կնիքով։
  2. Զենք պահելու և կրելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Ընթացիկ հետազոտությունների ընթացքում զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության հավաստումը բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
  3. 5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունները ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, թույլտվությունների տրամադրման կարգը և թույլտվությունների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. 6. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունները տրամադրում է լիազոր մարմնի կենտրոնական ապարատի համապատասխան ստորաբաժանումը, իսկ 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվությունները (բացառությամբ ակոսափող և համակցված, ծառայողական զենքերի) կարող են տալ նաև լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումները: Լիազոր մարմնի կենտրոնական ապարատի համապատասխան ստորաբաժանման կողմից ողորկափող և գազային զենքի պահելու և կրելու թույլտվությունները տալու դեպքում հետագա հաշվառման և հսկողության համար նյութերն ուղարկվում են զենքի սեփականատիրոջ բնակության վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում։
  5. 7. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունները ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, դրանք ցուցադրելու թույլտվությունները տրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:

8․ Թույլտվություն ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել  թերությունները:

9․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար համապատասխան լիազոր մարմին պարտավոր են ներկայացնել՝

1) սահմանված ձևի դիմում.

2) զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.

4) որսորդական կազմակերպությանն անդամակցության փաստաթղթի պատճեն,

5) 3x4 սմ չափի երկու լուսանկար.

6) դիմողի մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացություն.

7) պետական տուրքի վճարման անդորրագիր անդորագրեր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով.

8) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ լիցենզավորված հաստատությունում դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ։

  1. Սույն հոդվածով նախատեսված թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։
  2. Թվարկված փաստաթղթերից լիազոր մարմին ներկայացվում են նաև թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար:
  3. 12. Թույլտվություն տալու համար ներկայացված դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե`

1) դիմողի կողմից ներկայացվել է ոչ ճիշտ տեղեկատվություն կամ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ ներկայացվել են անճշտություններով և սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել նշված թերությունները.

2) դիմողի կողմից ապահովված չեն զենքը պահելու անհրաժեշտ պայմանները.

3) եթե առաջին անգամ  ակոսափող զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար դիմած անձի վերաբերյալ լիազոր մարմնի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում առկա են տեղեկություններ այն մասին, որ թույլտվության տրամադրումը կարող է հանգեցնել մարդու կյանքի կամ առողջության, սեփականության համար վտանգավոր հետևանքների կամ վնասել ազգային անվտանգության ապահովման շահերին.

4) առկա է սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

  1. 1 Թույլտվություն տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Թույլտվություն տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
  2. Թույլտվություն ստացած անձի կողմից տվյալ թույլտվությունը ստանալու համար ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում թույլտվությունը վերաձևակերպվում, իսկ ոչ պիտանի դարձած կամ կորցրած թույլտվությունը վերականգնվում է լիազոր մարմնի կողմից դիմումը և թույլտվությունը վերաձևակերպելու կամ վերականգնելու համար հիմք հանդիսացող հանգամանքները հավաստող փաuտաթղթերը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության վերաձևակերպումը կամ վերականգնումը կատարվում է առանց թույլտվության գործողության ժամկետի փոփոխության:
  3. Թույլտվությունը հետագա oգտագործման համար ոչ պիտանի է համարվում, եթե թույլտվության վրա առկա գրառումներից որևէ մեկն անընթեռնելի է, թույլտվությունն ունի մեխանիկական կամ քիմիական վնաuվածքներ, գունազրկվել է, վնասվել է լուսանկարը կամ թույլտվությունը տրամադրած մարմնի կնիքի դրոշմվածքն աղավաղված է:
  4. Իրավաբանական անձանց սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն տրված զենք պահելու և օգտագործելու անժամկետ թույլտվությունը ենթադրում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերված զենքը պահելը, իր գործունեության նպատակների համար՝ այն բաշխելը, հաշվառելը: Զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ստացած իրավաբանական անձը պատասխանատու է իր կողմից ձեռք բերված զենքի ամբողջականության և անվտանգության ապահովման համար:
  5. Սույն հոդվածով նախատեսված թույլտվությունները տալու, դրանք երկարաձգելու, վերաձևակերպելու կամ վերականգնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով::
  6. Նախագծի 11-րդ հոդվածը նախատեսել երկու առանձին հոդվածներով՝ առանձնացնելով լիցենզիաների և թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելու դրույթը զենքը վերցնելիս, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ քաղաքացուց զենք վերցնելիս վերջինիս թույլտվությունը համարվում է ուժը կորցրած։ Ուստի առաջարկվում է 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 11. Թույլտվություններն ու լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելը

  1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, վերջինիս ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման, առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաների գործողության դադարեցումը, զենք ձեռք բերելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում սույն օրենքով սահմանված կարգով (լիցենզիաների դեպքում նաև՝ «Լիցենզավորման մասին» օրենքով) եթե՝

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմում է ներկայացրել լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին, կամ լուծարվել է իրավաբանական անձը, կամ մահացել է զենքի սեփականատերը կամ օրինական հիմքերով ծառայողական զենք ունեցող քաղաքացին.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները.

3) առաջացել են սույն օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը.

5) ֆիզիկական անձը հաշվառվել է ՀՀ ոստիկանությունում` կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքում բռնություն գործադրելու համար.

6) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ.

7) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.

8) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ կամ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.

9) պարգևատրումը կատարվել է սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պարգևատրման պայմանների խախտումով:

  1. 2. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր և կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաև՝ խախտումների վերացման ժամկետը:
  2. 3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
  3. Լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու խնդրանքով իրավաբանական անձինք կարող են դիմել լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու օրվանից հաշվված 3 տարին, իսկ ֆիզիկական անձինք` 2 տարին լրանալուց հետո, բացառությամբ թույլտվության ժամկետը չերկարաձգելու դեպքերի:
  4. Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, առգրավված քաղաքացիական և ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:
  5. Շահագործման համար տեխնիկապեu ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը ենթակա է անհատույց վերցման և ոչնչացման:

Հոդված 11.1. Զենքը վերցնելը

  1. Լիազոր մարմինն իրավունք ունի վերցնել զենքը, եթե`

1) բացակայում են զենքի արտադրության, հարդարման, առևտրի, հրաձգարանների գործարկման լիցենզիաները, ինչպես նաև զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու, հրաձգարան գործարկելու, հավաքածու կազմելու, հավաքածու ցուցադրելու թույլտվությունները.

2) uահմանված կարգով ուժը կորցրած են ճանաչվել լիցենզիաները կամ թույլտվությունները.

3) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից խախտվել են զենքի շրջանառության՝ սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները` մինչև oրենuդրությամբ uահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը.

4) զենք տնoրինողների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն կամ նրանց կողմից ձևափոխված, ձգաբանական կամ  տեխնիկական բնութագրերի խախտումներով զենք կամ փամփուշտներ.

5) մահացել է քաղաքացիական զենքի uեփականատերը կամ որպես պարգև տրված զենք կրող քաղաքացին` մինչև ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը.

6) լուծարվել է իրավաբանական անձը.

7) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված՝  անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներով  սահմանափակումներ կիրառելու  դեպքերում։

  1. Մաքuային մարմիններն իրավունք ունեն զենքը վերցնել մաքuային oրենuգրքով սահմանված դեպքերում: Վերցված զենքը փոխանցվում է լիազոր մարմին:
  2. Զենքը կարող է վերցվել նաև oրենքով սահմանված այլ դեպքերում:
  3. Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, առգրավված քաղաքացիական և ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:
  4. Որuի, ձկնորuության, բնության ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հuկողություն իրականացնող մարմինները վերցված զենքը փոխանցում են լիազոր մարմին:
  5. Առգրավված (վերցված), բռնագրավված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը և ռազմամթերքը լիազոր մարմին է փոխանցվում Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված զենքը փոխանցվում է դատաքննության ավարտից հետո` մինչև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը:
  6. Շահագործման համար տեխնիկապեu ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը ենթակա է ոչնչացման: Զենքը ոչնչացվում է մեխանիկական դեֆորմացիայի, կտրատման կամ ձուլման միջոցով:
  7. Ոչ պիտանի կամ oգտագործման համար արգելված փամփուշտները, բացառությամբ գազային զենքի փամփուշտների, ոչնչացվում են այրելու միջոցով` բնակավայրերից 1500 մետր հեռավորության վրա՝ մեկուսացված տարածքում:
  8. Տեխնիկապեu անuարք փամփուշտները, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ uարքերը, uեփականատիրոջ կողմից անհատույց փոխանցվում են լիազոր մարմին՝ օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար:
  9. Զենքի, փամփուշտների և ռազմամթերքի ոչնչացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը::
  10. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել և դրանց ծառայողները բառերը, իսկ 2-րդ կետից հանել սույն բառը,
  11. Նախագծի 15-րդ հոդվածի`

1 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու դեպքում քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին:,

2 5-րդ մասից, 7-րդ մասի 1-ին կետից հանել ֆիզիկական բառը,

3 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

6. Քաղաքացիական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, բացի զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձանցից և պետական ռազմականացված կազմակերպությունների ծառայողներից, ովքեր ունեն հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունք, պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ լիցենզավորված հաստատությունում դասընթացներ անցած լինելու վերաբերյալ  հավաստագիր: Դասընթացների կամզակերպման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։,

4 7-րդ մասի 4-րդ կետում «վերդիկտ կայացնելը» բառերը փոխարինել «դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը» բառերով:

5 7-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

7 մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.,

6 7-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

9 կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքում բռնություն գործադրելու համար հաշվառման մեջ գտնվող անձինք.,

7 նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասն առաջարկում ենք լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«11) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդ¬վածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից.

12) այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկած:»:

6 ամբողջ տեքստում «պարապմունք» բառը փոխարինել «դասընթաց» բառով,

8 հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

9. Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների վերաբերյալ բժշկական եզրակացություն ներկայացնելու պարտականությունից ազատվում են պետական ռազմականացված կազմակերպությունների ծառայողները, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և դատավորները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, տեղակալները և դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը, տեղակալները, քննիչները, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, տեղակալները, քննիչները, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, որոնք լիազոր մարմին ներկայացնում են աշխատանքի վայրից տեղեկանք, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող  իրավաբանական անձանց աշխատողները նշված տեղեկանքի փոխարեն ներկայացնում են ժամկետի մեջ գտնվող ծառայողական (կամ մարտական) զենք կրելու թույլտվության պատճենը։:

  1. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում բռնագրավվում է բառը փոխարինել առգրավվում է
  2. Նախագծի 19-րդ հոդվածում՝

1 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 միլիմետր տրամաչափը չգերազանցող օդամղիչ զենքերը, ազդանշանային զենքերը, ինքնապաշտպանական միջոցները, ինչպես նաև արտաքին տեսքով և գեղարվեuտական ձևավորման ճշգրիտ վերարտադրությամբ զենքի կրկնoրինակները, կառուցվածքով զենքի նմանվող տնտեuական, կենցաղային, արտադրական, ուսումնական և uպորտային իրերը, ներկրվում և արտահանվում են ազատ (առանց լիազոր մարմնի թույլտվության)՝ համապատասխանության գնահատումից հետո:,

2 լրացնել նոր մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

5.1. Քաղաքացիական զենքի և փամփուշտների ներկրում կարող են իրականացնել նաև սպորտային հրաձգության տնտեսություն վարող կազմակերպությունները՝ սպորտային միջոցառումների և մարզումների ժամանակ օգտագործելու նպատակով՝ ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմնի համապատասխանության գնահատումից հետո:

5.2. Մարտական զենքի ներկրումը և արտահանումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով` պետական պատվերի շրջանակներում:

5.3. Քաղաքացիական և ծառայողական զենքը և դրանց փամփուշտները ներկրվում և արտահանվում են լիազոր մարմնի թույլտվությամբ՝ համապատասխանության գնահատումից հետո:

5.4. Համապատասխանության գնահատում չի պահանջվում ներկրվող հետևյալ զենքերի դեպքում`

1) ցուցահանդեuների ժամանակ oտարերկրյա մաuնակցի կողմից ցուցադրման նպատակով ներկրելու ժամանակ, եթե առկա է ցուցահանդեuի անցկացման պատաuխանատու իրավաբանական անձի հրավերը կամ նրա հետ կնքված պայմանագիրը, ինչպեu նաև՝ սպորտային միջոցառման կամ որuի մաuնակցելու նպատակով oտարերկրյա քաղաքացիների կողմից ներկրվող զենքերի համար, եթե առկա է հրավերը կամ պայմանագիրը.

2) զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից արտադրական նպատակների համար ներկրվող զենքի եզակի նմուշների, ձևերի և մոդելների.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ներկրվող կամ տարանցիկ փոխադրվող զենքերի:

5.5. Մաքuային հuկողության տակ գտնվող, համապատասխանության գնահատման ենթակա զենքի խմբաքանակում ներառված զենքի յուրաքանչյուր տեսակից լիազոր մարմինը տալիս է մեկ միավոր զենք և հինգ փամփուշտ ներկրելու թույլտվություն` «Համապատասխանության հավաստագրման համար» նշումով: Համապատասխանության հավաստագրում անցնելու վերաբերյալ փաստաթուղթը լիազոր մարմին ներկայացնելուց հետո տրվում է զենքի ամբողջ խմբաքանակը ներկրելու թույլտվություն:

5.6. Օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է զենք ներկրել և արտահանել սույն օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

5.7. Որպես պարգև տրված զենքը ներկրվում և արտահանվում է լիազոր մարմնի թույլտվությամբ` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Oտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքը ժամանակավորապես ներկրվում և արտահանվում է`

1) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն.

2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաuտանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպության հրավերի կամ oտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:,

3 6-րդ մասը շարադրել հետյալ խմբագրությամբ.

6. Լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ տարվա ընթացքում իրավունք ունի ներկրել առավելագույնը 3 միավոր քաղաքացիական զենք և համապատասխան 500 հատ փամփուշտ։:

  1. Նախագծի 20-րդ հոդվածի՝

1 1-ին մասի 1-ին կետում և 2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկատ» բառը փոխարինել «գնահատման փաստաթուղթ» բառերով, իսկ 1-ին մասի 8-րդ կետում բռնագրավված բառը փոխարինել վերցրած բառով,

2 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1 քաղաքացիական և ծառայողական զենք վաճառել տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց, իսկ դրանց փամփուշտները՝ տվյալ տեսակի զենք պահելու և կրելու կամ պահելու և օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց:,

3 2-րդ մասում լրացնել նոր կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

5 մանրածախ առևտրի սրահներում 50 կիլոգրամից ավելի որսորդական վառոդ և 15 հազարից ավելի փամփուշտ պահելը.

6 շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի զենքեր վաճառելը:,

4 հոդվածը լրացնել նոր մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք վաճառքի են ընդունում`

1) սեփականության իրավունքով իրավաբանական անձանց պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքերը․

2) սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող քաղաքացիական զենքերը:

3) որպես պարգև ստացած կամ որպես պարգև տրված զենքը ժառանգած քաղաքացիական, ծառայողական կամ մարտական զենքերը։:

  1. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «և» բառը հանել:
  2. Նախագծի 26-րդ հոդվածում՝

1 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2 լրացնել նոր մասեր՝ հետևյալ բովադակությամբ.

1.1. Հայաստանի Հանարպետության վարչապետն իրավունք ունի զենքով պարգևատրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին` հիմք ընդունելով.

1) Հայաստանի Հանրապետության անկախ պետականության կայացման ու ամրացման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, հասարակական կարգի և օրինականության պահպանության բնագավառներում մատուցած ծառայությունները, երկարամյա օրինակելի և անբասիր աշխատանքը.

3) պետական շինարարության և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունները:

1.2. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով կարող են պարգևատրվել 21 տարին լրացած անձինք:

1.3. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով չեն կարող պարգևատրվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք:

1.4. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման մասին միջնորդագիր կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

1.5. Հայաստանի Հանրապետության վարչապետը առանձին դեպքերում կարող է զենքով պարգևատրել սեփական նախաձեռնությամբ՝ առանց միջնորդագրի:

1.6. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրելու միջնորդագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

1.7. Միջնորդագրի հետ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվում են զենքով պարգևատրելու հիմնավորումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, պետական պարգևների առկայության դեպքում` դրանց փաստաթղթերի պատճենները:

1.8. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման մասին ներկայացված միջնորդագրի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում լիազոր մարմին է ներկայացվում զենք ձեռք բերելու վերաբերյալ հայտը, պարգևատրվող անձի անձնագրի պատճենը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև 3X4 սմ չափի 2 լուսանկար:

1.9. Զենքի պարգևատրման արարողության ընթացքում զենքով պարգևատրվողին է հանձնվում նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը: Պարգևատրման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուղարկվում է լիազոր մարմին՝ զենքը պարգևատրվողի անվամբ հաշվառելու համար:

1.10. Առանձնահատուկ դեպքերում վարչապետի կողմից որպես պարգև տրվող զենքի վրա փորագրվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետից» բառերը:

1.11. Որպես պարգև տրված քաղաքացիական զենքը փոխանցվում է ժառանգորդին՝ պահելու, պահելու և կրելու թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր ընթացակարգով։,

2 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

6. Որպես պարգև տրված զենքի սեփականատերը (կամ ժառանգը) զենքը չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը՝ բացառությամբ զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց՝ վաճառելու նպատակով։,

3 8-րդ մասում բռնագրավելու բառը փոխարինել վերցնելու բառով:

  1. Նախագիծը լրացնել նոր հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.

Հոդված 26.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի` պարգևատրման նպատակով զենք ձեռք բերելու իրավունքը

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրելու համար որպես պարգև տրվող զենքը ձեռք բերելու գործընթացն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:
  2. Պարգևատրելու նպատակով զենք ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից պարգևատրումից առնվազն մեկ ամիս առաջ լիազոր մարմնին է ներկայացվում հայտ` նշելով որպես պարգև տրվող զենքի տեսակը, մոդելը:
  3. Լիազոր մարմինը որպես պարգև տրվող զենքի մասին հայտը ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է զենքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հոդված. Զենքի հաշվառումը

  1. Հայաuտանի Հանրապետությունում օրինական շրջանառության մեջ գտնվող ակոuափող հրազենից կրակված գնդակներն ու պարկուճները ենթակա են հաշվառման հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանում, որի կազմակերպման և գործունեության կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
  2. Իրավաբանական և ֆիզիկական անձինք թույլտվության ժամկետը երկարաձգելու համար իրենց պատկանող ակոսափող զենքերը ստուգման նպատակով կրակելու համար ներկայացնում են փորձաքրեագիտական ստորաբաժանում` 10 տարին մեկ անգամ` լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի համաձայն:
  3. Ակոսափող զենքը վաճառելու, նվիրելու, ժառանգելու դեպքում ստուգման նպատակով կրակելու համար այն ներկայացվում է փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի համաձայն:
  4. Պետական ռազմականացված կազմակերպությունները, ինչպես նաև այն մարմինները, որոնց պաշտոնատար անձանց և պետական ծառայողներին օրենքով նախատեսված դեպքերում իրավունք է վերապահված զենք պահել և կրել, զենքը հաշվառում և հատկացնում են իրենց կողմից սահմանված կարգով: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի և ռազմամթերքի մատակարարման, հաշվառման, հանձնման (ընդունման) և պահպանման կազմակերպումը և զենքի, ռազմամթերքի կատեգորավորումն իրականացնում են իրենց կողմից սահմանված կարգով:
  5. Հայաuտանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման լիազոր մարմնում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում, ինչպես նաև՝ թղթային տարբերակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  6. Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում հաշվառվող տեղեկությունները հանդիսանում են անձնական տվյալներ, որոնք մշակվում են առանց տվյալների սուբյեկտի համաձայնության` օրենքով սահմանված կարգով: Որպես սահմանափակ շրջանառության օբյեկտ` արգելվում է զենքի հաշվառման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը այլ անձի կամ այլ մարմինների, բացառությամբ`

1) «Անձնական տվյալների  պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում.

2) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին` Հայաաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.

3) համայնքային ոստիկանությանը` սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով.

4) անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողներին՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով․

5) նոտարական մարմիններին՝ նոտարական գործարքներ իրականացնելու նպատակով․

6) դատական մարմիններին՝ դատաքննության անհրաժեշտությունից ելնելով․

4) լիազոր մարմնի ֆինանսական ծառայությանը` պետական տուրքերի վճարման մասով.

5) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:

  1. Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանը մշտադիտարկման նպատակով այլ մարմիններին չի տրամադրվում:
  2. Լիազոր մարմնի պատասխանատու ծառայողը քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում տվյալները սխալ, թերի կամ այլ խախտումներով մուտքագրելու համար ենթակա է պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով:
  3. Չհաշվառված քաղաքացիական ողորկափող և ակոսափող զենքերը քաղաքացու կողմից կամովին ներկայացնելու, քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո զենքը կարող է հաշվառվել լիազոր մարմնի կողմից և քաղաքացուն տրամադրվել օրենքով նախատեսված համապատասխան թույլտվություն:

9.Անհատական համար և դրոշմ չունեցող, ինչպես նաև ինքնաշեն կամ ապօրինի ձևափոխված քաղաքացիական զենքերը հաշվառման ենթակա չեն և օրենքով սահմանված կարգով ենթակա են առգրավման և ոչնչացման:

  1. 10. Իրավաբանական անձն իր գործունեության վայրի հասցեն կամ քաղաքացին իր բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեն) փոխելիս մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմին` զենքը նոր հասցեում հաշվառելու համար:
  2. 11. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք ապահովում են իրենց մոտ առկա զենքի և փամփուշտների հաշվառումը:
  3. 12. Ինքնապաշտպանական միջոցները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և 4,5 մմ տրամաչափը չգերազանցող օդամղիչ և ազդանշանային զենքերը հաշվառման (գրանցման) ենթակա չեն և քաղաքացին դրանք կարող է ձեռք բերել առանց թույլտվության` միայն զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:

Հոդված. Զենքի փոխադրումը (բեռնափոխադրումը) և տեղափոխումը

  1. Փոխադրման ժամանակ զենքը պետք է լինի լիցքաթափված և փամփուշտներից առանձնացված: Զենքի փոխադրման ժամանակ օգտագործվող տրանuպորտային միջոցով պետք է բացառվեն բեռի տեuանելիությունը և կողմնակի անձանց հաuանելիությունը:
  2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց պատկանող զենքը փոխադրում են զինված պահակախմբի ուղեկցությամբ` այդ կազմակերպությունների uահմանած կարգով:
  3. Մաքuային հսկողության տակ գտնվող զենքը փոխադրվում է մաքuային մարմինների կողմից կնքված կամ կապարակնքված արկղերով:
  4. Զենքը և փամփուշտները տեղափոխվում են լիցքաթափված վիճակում, ծածկաշապիկով կամ հատուկ պատյանով՝ փամփուշտներից առանձնացված::
  5. 14. Նախագծի 27-րդ հոդվածի՝
  • վերնագրում վաճառքը բառից հետո լրացնել , փոխանցումը բառը,
  • 2-րդ մասից հետո լրացնել նոր մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

3. Իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ գտնվող զենքը փոխանցվում է`

1) լիազոր մարմին` զենքը պահելու կամ փորձաքննության համար կամ ի տնօրինություն.

2) որuորդական տնտեuություն վարող կազմակերպություններին` մինչև որuորդությամբ զբաղվելու ավարտը.

3) համապատասխանության գնահատման մարմիններին` համապատասխանության գնահատում անցկացնելու համար.

4) Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիազորած մաuնագետներին` պատմամշակութային և արվեuտաբանական փորձաքննության համար.

5) ռազմամարզական կազմակերպություններին` հրաձգային պարապմունքների ու մրցումների անցկացման ժամանակ.

6) մաքսային մարմիններին` ներկրվող կամ արտահանվող զենքը մաքսազերծելու համար.

7) զենք փոխադրողին՝ փոխադրելու համար:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտներին զենքը փոխանցվում է լիազոր մարմնի ղեկավարի uահմանած կարգով:։
  2. 15. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ հակաիրավական ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ իրավասու մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից կամ պաշտոնեական դիրքից:
  3. Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում բռնագրավել բառը փոխարինել առգրավել բառով, 4-րդ մասում Բռնագրավված բառը փոխարինել Առգրավված կամ վերցված բառերով, իսկ 6-րդ մաում բռնագրավվող բառը՝ առգրավվող կամ վերցնող բառերով:
  4. 17. Նախագծի 35-րդ հոդվածը՝

1 6-րդ մասում բռնագրվման բառը փոխարինել առգրավման կամ վերցնելու բառերով, իսկ ֆիզիկական բառը հանել,

2 լրացնել նոր մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 7. Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ համապատասխան բժշկական հետազոտության արդյունքները բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցելու նպատակով ծրագրային ապահովում իրականացնելու համար սույն օրենքի 10.1 հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի հետո:

  1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում ռազմամարզական հասարակական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիս հետո::
  1. Միաժամանակ՝

1 Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ նախագիծն իրավական տեխնիկայի առումով ունի խմբագրման կարիք, 

2 Նախագծի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքի կորստի՝ կորցվելու, հափշտակվելու դեպքերում զենքի սեփականատերը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստյան (կորցվելու, հափշտակվելու) փաստի մասին տեղեկանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Այս առումով պարզ չէ, թե ինչ իրավական հետևանք կարող է առաջանալ անձի համար, եթե վերջինս չհայտնի համապատասխան տեղեկությունները ոստիկանությանը կամ հնարավորություն չունենա 24 ժամվա ընթացքում հայտնելու դրա մասին: Նույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասին: Վերոգրյալի համատեքստում խմբագրման կարիք ունի նաև Նախագծի 26-րդ հոդվածի 12-րդ մասը:

3 Նախագծի ամբողջ տեքստում օգտագործվող «քաղաքացի» բառից առաջ, ըստ նպատակայնության, լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը կամ «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա» բառերը։

4 Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է զենք գործադրել հաշմանդամության կամ հղիության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է զենք գործադրողին…: Նշված դրույթն ունի խմբագրման կարիք՝ նախատեսելով հաշմանդամության կամ հղիության ակնհայտ նշաններ ունեցող անձանց՝ համապատասխան կարգավիճակները զենք գործադրողին ակնհայտ լինելու պայման:

5 Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ և 15-րդ մասերը սահմանում են «զենք պահել», «զենք կրել», «զենք տեղափոխել (փոխադրել)» հասկացությունները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՎԲ-223/06 նախադեպային որոշմամբ դիրքորոշում է հայտնել առ այն, որ՝ «(…) Սառը զենքի ապօրինի կրում է համարվում դրա գտնվելը հագուստի մեջ կամ անմիջականորեն անձի մարմնի վրա, ինչպես նաև դրանց գտնվելը ձեռքի պայուսակում, կապոցում, այլ պահոցներում, այսինքն` զենք կրելու տակ պետք է նկատի ունենալ այն դեպքերը, երբ զենքը գտնվում է հանցավորի մոտ։ (…)»: Նախագծում՝ քրեական օրենսդրության և Վճռաբեկ դատարանի կողմից հայտնած իրավական մեկնաբանություններից տարբերվող կարգավորում նախատեսելը, կարծում ենք կարող է հետագայում հանգեցնել գործնական անորոշությունների և տարամեկնաբանությունների: Մասնավորապես, զենքի կրման սահմանման հասկացությունն իր մեջ չի ընդգրկում  նաև անձի կողմից կրվող հագուստում (ներառյալ՝ պայուսակում, կապոցում) կամ անմիջականորեն հասանելի այլ վայրում զենքի առկայությունը որպես կրել դիտարկելու հարցը: Զենքի պահման հասկացության շրջանակներում անհրաժեշտ ենք համարում դիտարկել նաև ֆիզիկական անձի ոչ միայն բնակության, այլև ցանկացած վայրում դրա պահելու հնարավորությունը և այն չպայմանավորել զենք կրելու, պահելու և օգտագործելու թույլտվություն ունենալու հետ: Ինչ վերաբերում է զենք տեղափոխել (փոխադրել) հասկացությանը, կարծում ենք, որ այն պետք է ներառի զենքի փաստացի տեղափոխման (փոխադրման) բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառելով զենքի ինչպես ամբողջական, այնպես էլ մեկուսի (առանձնացված, լիցքավորված և չլիցքավորված) վիճակները:

6 Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերը սահմանում են քաղաքացիական զենքի տեսակները, որոնցից են հանդիսանում՝ համակցված հրազենը (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով և երկար-ակոսափող հրազենը՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով հրազենը: Առկա ձևակերպումից պարզ չէ, թե արդյո՞ք համակցված հրազենի պարագայում ակոսափող հրազենի փողի երկարությունը և փողի տրամաչափը պետք է համապատասխանեն դրա համար Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված առավելագույն չափանիշներին:

  1. Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում պայթեցման սարք բառերը փոխարինելով պայթուցիկ սարք բառերով: Միաժամանակ, պայթուցիկ սարք եզրույթը նախատեսելով նաև Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում պայթեցման սարք եզրույթի փոխարեն:

Պայթեցման սարք և պայթուցիկ սարք հասկացությունները միմյանցից էականորեն տարբերվում են, քանի որ պայթուցիկ սարքն իր մեջ պարունակում է առնվազն պայթուցիկ նյութ, և ունակ է որոշակի հանգամանքերում պայթելու: Մինչդեռ պայթեցման սարքը նախատեսված է և օգտագործվում է պայթուցիկ սարքի կամ պայթուցիկ նյութի պայթեցման համար, և առանձին վերցված դրա շրջանառությունը չունի հանրորեն վտնագավորության աստիճան: Վերոգրյալով պայմանավորված՝ Քրեական օրենսգրքի գործող կարգավորումները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել արարքի որակման հետ կապված:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) նախագծի 1-ին հոդվածում «ձեռնարկություններին, հիմնարկներին» բառերն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով, որ «ձեռնարկություն» հասկացությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ, իսկ «հիմնարկ» բառը ներառվում է «կազմակերպությունների» հասկացության մեջ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը:
  2. ՎԻՎՕ-ի նախագծի 1-ին հոդվածում «նույն գործողությունները, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում» ձևակերպումն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ գործողությունը չի կարող տույժի ենթարկվել: Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է խմբագրել նաև մյուս հոդվածները:
  3. ՎԻՎՕ-ի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 190-րդ հոդվածով, ի թիվս այլն ի, պատասխանատվություն է նախատեսվում նաև զենքը «ուրիշին տալու» համար: Նկատի ունենալով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված՝ զենքի շրջանառության եղանակներում «ուրիշին տալ»-ը նախատեսված չէ, ավելին անհասկանալի է նաև «ուրիշին տալու»՝ որպես իրավական կատեգորիայի, ինչպես նաև դրա կարգը խախտելու բովանդակությունը՝ գտնում ենք, որ նշված կարգավորումն ունի վերանայման կարիք:
  4. ՎԻՎՕ-ի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 193.1-րդ հոդվածի համաձայն՝ առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգահարյուրապատիկի չափով: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, համաձայն որոնց՝ հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Ուստի գտնում ենք, որ ՎԻՎՕ-ի նախագծում՝ քաղաքացիների կողմից առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելու՝ օրենքով նման գործունեությամբ զբաղվելու հնարավորության բացակայության պարագայում վարչական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: Նույն հոդվածի «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
  5. ՎԻՎՕ-ի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 193.1-րդ հոդվածի համաձայն՝ հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով և զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչև 2 տարի ժամկետով: Այս առումով գտնում ենք, որ հիշյալ դրույթն ունի խմբագրման կարիք, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտող անձը չունենա զենքի թույլտվություն, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծով հրաձգարանից օգտվելու համար զենքի թույլտվություն ունենալը պարտադիր պայման չէ:
  6. ՎԻՎՕ-ի նախագծի 4-րդ հոդվածի վերնագրի համաձայն՝ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարանի գործարկմանը, իրավական ակտերի խախտմամբ կահավորելուն և անվտանգության կանոնները խախտելուն: Մինչդեռ հիշյալ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով պատասխանատվություն է նախատեսվում հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելու, ինչպես նաև իրավաբանական անձի, իրավաբանական անձի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող հրահանգչի կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելու համար, ուստի հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ հիշյալ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել դրա բովանդակությանը: Մասնավորապես, առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել նաև առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարան գործարկելու, հրաձգարանը իրավական ակտերի խախտմամբ կահավորելու և անվտանգության կանոնները խախտելու դեպքերի համար: Միաժամանակ, անհրաժեշտ է սահմանել նաև վերոնշյալ խախտումների նկատմամբ վարույթ իրականացնող և տույժ նշանակելու իրավասություն ունեցող մարմինը:
  7. Նկատի ունենալով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծով նախատեսվում են զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելուն վերաբերող կարգավորումներ, գտնում ենք, որ անհրաժեշտ է ՎԻՎՕ-ում նախատեսել համապատասխան կարգավորումներ՝ վերոնշյալ գործողությունների իրականացման կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության վերաբերյալ:
  8. ՎԻՎՕ-ի նախագծի հոդվածների մասերը, դրանց կետերն ու ենթակետերն անհրաժեշտ է համարակալել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

 «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «11» թիվն անհրաժեշտ է փոխարինել «12» թվով՝ նկատի ունենալով, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին բաժնում արդեն իսկ առկա է 11-րդ կետ: Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է վերանայել նաև 3-րդ և 4-րդ կետերը:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփո­խու­թյուն­ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

Առաջարկում ենք քննարկել նախագծով անցու­մային դրույթներ սահմանելու նպատա­կա­­հարմարության հարցը, մասնավորապես, այն դեպ­քերի համար, երբ համապատասխան լիցենզիաները կամ թույլտվությունները ստացվել են մինչև նախագծի ուժի մեջ մտնելը՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներում:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Որպես ոստիկանության պարտականություն անհրաժեշտ է նախատեսել նաև ոստիկանության կողմից զենքի հարդարման լիցենզիա տրամադրելը՝ նկատի ունենալով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զենքի հարդարման լիցենզիան տրամադրում է ՀՀ ոստիկանությունը: Ուստի առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առևտրի, բառից հետո լրացնել զենքի հարդարման, բառերը;

«Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածի «Քաղաքացիական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «ժգ.» տառերը:

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածի «հոդվածը» բառն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի 3-րդ մասում «Զենքի մասին»» բառերով:

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Գործող օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից 5 օրվա ընթացքում արտահանվի Հայաստանի Հանրապետությունից:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ օտարերկրյա քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվությունը տրամադրվում է միայն արտահանելու նպատակով, ուստի անհրաժեշտ է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել միմյանց:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածի «փոխել» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոխարինել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները: Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծերով նախատեսվող մի շարք փոփոխություններ ինկորպորացման տեսանկյունից խնդրահարույց են, օրինակ՝ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ««2-րդ հոդվածը» որսորդական զենք» բառերը փոխարինել «քաղաքացիական զենք» բառերով, մինչդեռ նշված օրենքի 2-րդ հոդվածում «որսորդական զենք» բառերն առկա չեն, փոխարենն առկա են «որսորդական զենքի» բառերը: Վերոգրյալի համատեքստում Նախագծին կից ներկայացված բոլոր հարակից օրենքների նախագծերն անհրաժեշտ է վերանայել՝ միևնույն ժամանակ նախատեսվող ձևակերպումները համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

 

               Հարգանքով՝                                       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ