ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
                  
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-317-27.06.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 Առաջարկվում է Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից:     
                  
                   Հարգանքով՝                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ