ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

                                                                               
    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-192-07.03.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

  1.   Առաջարկում ենք 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի նախագծի՝
  2. 2-րդ հոդվածում «ծրագրերի» բառից հետո հանել «(այսուհետ՝ Ծրագիր)» բառերը,
  3. 3-րդ, 4-րդ, և 5-րդ հոդվածներում «ծրագիր» (բոլոր հոլովաձևերով) բառից  առաջ  լրացնել «բնապահպանական» բառը,
  4. 4-րդ հոդվածի՝

             1) 1-ին կետում «նախագիծը» և 2-րդ կետում «միջոցառումները» բառերից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, միևնույն ժամանակ 2-րդ կետում «առաջնայնություններն» բառից հետո «ու» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով,

             2)  3-րդ կետի 1-ին ենթակետում՝ «նախատեսված բնապահպանական» բառից հետո լրացնել «և առողջապահական» բառը,

          3) 4-րդ կետում՝ «այն լրամշակելու» բառերը փոխարինել «դրանց լրամշակման» բառերով,

           4) 4-րդ կետում՝ «նախագիծը» և «ծրագիրը» և 5-րդ հոդվածի 2-րդ կետում «նախագծի» բառերից հետո լրացնել «կամ դրանցում կատարվող փոփոխությունները (ի)» բառերը,

  1. 5-րդ հոդվածի 1-ին կետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» շաղկապով:
  2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում՝ «առաջնայնություններն ու» բառերը փոխարինել «առաջնայնությունները կամ» բառերով:

 

Հարգանքով՝         ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ