«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Փաստաթղթային կոդ՝ Պ-135-14.01.2022,25.02.2022-ՊԱ-011/1)
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Առաջարկ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով:
Առաջարկ 2.«Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:»
Առաջարկ 3.Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետում սահմանված իրավունքը չի տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:»:
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներով, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, քաղաքացին կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Միևնույն ժամանակ նախագծով կարգավորված չէր, որ քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից, որն անհրաժեշտ է կարգավորել օրենսդրությամբ:
Օրենքի 29-րդ հոդվածում 6-րդ մասով լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենով հստակ պետք է կարգավորել՝ քաղաքացին կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից մինչ ծառայության անցնելը: