ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի' պարոն Նարիբեկյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2022 թվականի հունվարի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-066-15.10.2021,13.01.2022-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը հանել:

2. Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 3.            

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտը:»:

Հարգանքով`  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ