ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

ՊԱՏՃԵՆԸ՝

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Նարիբեկյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-053-28.09.2021,13.01.2022-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հանել օրենքի նախագծի 2-րդ հոդվածը, քանի որ Ոստիկանության կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի, ուստի նախագծով առաջարկվող կարգավորմամբ Ոստիկանության համար չի կարող նախատեսվել լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն:        
                            
       

Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ