ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-102-29.11.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.             

Առաջարկում ենք՝

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծ՝        

Հոդված 1-ում «հոկտեմբերի 4-ի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը, միևնույն ժամանակ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» բառերից հետո հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։    

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծ՝   

Նախագծի վերնագիրց հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը, ինչպես նաև 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը՝  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի  3-րդ մասի պահանջները։      
                  
Հարգանքով՝    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ