ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթի (Կ-050-23.09.2021-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություն ները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                

Առաջարկում ենք՝

I. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝        

1. Նախագծի վերնագրից հանել կրկնվող «Հայաստանի Հանրապետության» բառերը        

2. 1-ին հոդվածից  հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,  

3. 2-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «հետապնդելու» բառը փոխարինել  «ստանալու» բառով,  «աշխարհի» բառից հետո լրացնել  «օբյեկտների» բառը, 2-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «հետապնդելու» բառը փոխարինել  «ստանալու» բառով, «աշխարհի» բառից հետո լրացնել  «օբյեկտների» բառը, օբյեկտների օգտագործում՝ բառերից հետո լրացնել «վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների» բառերը, միևնույն ժամանակ նույն պարբերության մեջ «իրականացման միջոցով բառերից հետո հանել «վտանգված,հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների» բառերը:  

4. 2-րդ հոդվածի 5-րդ մասում «օգտագործում՝» բառից հետո լրացնել «սպորտային ձկնորսության կամ սիրողական ձկնորսության, կամ սպորտային որսի կամ սիրողական որսի կամ հաղթանշանային որսի իրականացում անձնական կարիքների համար՝ առանց շահույթ ստանալու» բառերով,    

5. Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր 3-րդ հոդվածով հերտևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ» բառերը փոխարինել «այլ իրավական ակտերով։» բառերով։»        

Դրանով պայմանավորված հեդվածների համարակալումը փոխել է:     

6. 5-րդ հոդվածի (նախկին 4-րդ)  առաջին մասից հանել «զ3» բառերը, նույն հոդվածի՝ «զ3) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրում.» կետը, ինչպես նաև «զ2) կետում սահմանում բառից հետո լրացնել «և տրամադրում» բառերը:     

7. 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝        

« Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1-ին մասի «գ» կետում «իրավաբանական անձինք» բառերից  հետո լրացնել «, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը). բառեր,»:        

8. 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝       

«Հոդված  9. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում «դուրսգրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նոր հայտնաբերված պոպուլյացիաների կենդանիների Կարմիր գրքում գրանցման» բառեր:» 

9. 12-րդ հոդվածում «ցանկով» բառից հետո լրացնել  «կողմից հաստատված ցանկում ընդգրկված » բառերը,    

10. 13-րդ հոդվածում «Իրավաբանական և» բառերի փոխարեն լրացնել «Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ» բառերով, ինչպես նաև «տրամադրել» բառից հետո լրացնել «իրենց մոտ պահվող» բառերը,       

11. 14-րդ հոդվածում «կոնվենցիայի» բառից հետո լրացնել (այսուհետ՝ կոնվենցիա) բառերը, «վայրի» բառից լրացնել «կենդանական» բառը       

12. 15-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող «ե» կետում «վերարտադրողականություն» բառից առաջ լրացնել «առողջապահական» բառը,   

13. 19-րդ հոդվածում «իրավաբանական» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձինք, կամ այդպիսի թուլտվություն ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ վայրի կենդանիներ պահելու պայմանագիր ունեցող իրավաբանական կամ  ֆիզիկական անձինք:» բառերը:         

14. 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում  «իրավաբանական» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով, ինչպես նաև 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝        

«3. Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը ընդունում է՝   

1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում,               

2) սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ վեց ամսվա ընթացքում,

3) կենդանիների թվաքանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը՝ երկու տարվա ընթացքում, 

4) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը՝ երկու տարվա ընթացքում, 

5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը՝ երեք տարվա ընթացքում:».

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի

1. 1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ 

«Հոդվածը 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 87.2, 87.3, 88.1, 88.2, 88.3 և 90.1 հոդվածներով՝» 

2. 1-ին հոդվածով լրացվող 87.2-րդ, 87.3-րդ և 88.1-ին հոդվածներով նախատեսված պատասխանատվության երկընտրելի տարբերակների՝ «նախազգուշացման» կամ  սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով «տուգանքի» միջև առկա տարբերությունը պատասխանատվության միջոցի խստության տեսանկյունից բավականաչափ լայն է:  Առաջարկում ենք հոդվածներում պատասխանատվության միջոցները տարանջատել  և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «առաջացնում է նախազգուշացում:  

Նույն արարքը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»

3. 1-ին հոդվածը լրացվող 87.3-ում «իրավաբանական», 88.1-ում «պահելը», «ֆիզիկական», «իրավաբանական», 88.2-ում «ֆիզիկական», 88.3-ում «ֆիզիկական», 90.1-ում «ֆիզիկա- կան» և «արտահանումը», բառերից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով:        

4. 1-ին հոդվածով լրացվող «Հոդված 88.1»-ին երկրորդ, «Հոդված 88.2»-րդ և «Հոդված 90.1»-րդ  հոդվածների երկրորդ պարբերություններում «պաշտոնատար» բառը  փոխարինել «իրավաբանական» բառով: 

5. 1-ին հոդվածով լրացվող «Հոդված 88.3»-րդ հոդվածի   

1) տեքստից հանել «հողառաջացում» բառը,  

2) վերնագիրը «օգտագործումը՝» բառից հետո լրացնել «կամ ոչ նպատակային օգտագործումը»  բառերը,        

3) 1-ին պարբերությունը «օգտագործումը» բառից հետո լրացնել «կամ օգտագործման պայմանագրով չսահմանված նպատակներով օգտագործումը» բառերով:       

III.  «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 

1. Օրենքի նախագծի վերնագրից հանել «Հայստանի Հանրապետություն» բառերը, «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ նկատի ունենալով Նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները:

2.  1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝  

«Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասի ՝» :  

VI. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

1. 1-ին հոդվածի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝   

«Հոդված 1. 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.10-րդ, 19.11-րդ, 19.12րդ և 19.13-րդ հոդվածներով. »,    

2. Հոդված 1-հոդվածով լրացվող «Հոդված 19.13»- ում կետերի համարակալման «ա., բ., գ., դ.» տառերի փոխարեն նշել «1), 2), 3), 4)» թվերը,   

3. 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ 

«Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2023 թվականի հունվարի 1-ից։»                 
 

Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ