ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Ավետիսյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-861-10.02.2021,07.04.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
1. Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկում ենք «ստորաբաժանման ղեկավարի» բառերից հետո լրացնել «և տեղակալի» բառերով, քանի որ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, ինչպես նաև ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի տեղակալի պաշտոնները քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ գնահատվում են որպես «ղեկավար» խմբի պաշտոններ և հետևաբար անհրաժեշտ է սահմանել կրթության և աշխատանքային ստաժի համարժեք չափանիշներ, ինչպես որ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-5-րդ ենթախմբի համար։
2. Նախագծի 3-րդ հոդվածի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես՝ առաջարկում ենք 2-րդ պարբերությունը միավորել 1-ին պարբերությանը՝ ապահովելով նախադասությունների հաջորդականությունը կամ համարակալել հիշյալ պարբերությունները․
3. Առաջարկում ենք գործող օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «և փորձի» բառերը հանել՝ համապատասխանեցնելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությանը:
Հարգանքով` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ