ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-610-12.05.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
1. Նախագծի 3-րդ ՝
1) հոդվածի «տեղեկատվական շտեմարան» բառերը փոխարինել «տվյալների բազա» բառերով՝նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «տեղեկատվական շտեմարան» հասկացությունը, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է «տվյալների բազա» հասկացությունը, որը որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջությունն է:
2) հոդվածում, տարընթերցում և տարընկալում չառաջացնելու նպատակով և նկատի ունենալով, որ ձեւավորվող տվյալների բազան օգտագործելիս պահպանվելու են մի շարք օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջներ, ուստի «օրենքով» բառը փոխարինվել է «օրենսդրությամբ» բառով:
3) հոդվածում «պահպանելով» բառից հետո լրացվել է «որի վարման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը» բառերը: Այս համատեքստում գտնում ենք, որ անձնական տվյալների տեղեկատվական բազան վարելու՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությունը նախատեսելը բավարար չէ անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու և անձնական տվյալների մշակման սկզբունքներին համապատասխանելու համար, ուստի անհրաժեշտ է նաև սահմանել անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական շտեմարանների վարման, տվյալների պահպանման, փոխանցման, մատչելիության, տվյալների անվտանգության ապահովման տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների կարգը և պայմանները:Ընդ որում, հաշվի առնելով, որ տվյալները ստացվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, անհրաժեշտություն է առաջանում նախատեսել, որ տվյալների բազայի վարման կարգը սահմանվում է քննչական կոմիտեի նախագահի կողմից (Օրենքով կամ համապատասխան հղմամբ՝ ակտով՝ չխախտելով անձնական տվյալների մշակում ուղղակիորեն օրենքով նախատեսված լինելու կանոնը):
Այսպիսով, 3-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս քննչական կոմիտեն կարող է ձեւավորել տվյալների բազա, որոնք օգտագործում է բացառապես իր լիազորություններն իրականացնելիս` օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելով, որի վարման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:
- Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ.
«3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.»:
Նշված հոդվածը սահմանում է, թե ովքեր չեն կարող անցնել ՀՀ քննչական կոմիտեումծառայության,որի3-րդ կետը վերաբերվում է այն անձանց, ովքեր դատապարտվել են հանցագործություն կատարելու համար՝ անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, և ում նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ (…) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (…) պաշտոններ զբաղեցնելու համար»:
Հետևաբար, Նախագծով առաջարկվում է հիշյալ փոփոխությունը, ինչպես դա ներկայացված է՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում (ընդունված 2018թ.-ին), «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում:
Նշված դեպքն անհրաժեշտ է դիտարկել որպես բացառություն, որը չի կարող զրկել կամ սահմանափակել ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելուն:
Հարգանքով՝ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ