ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 18.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-518-19.03.2020,15.06.2020-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբունքային առաջարկություններ չունի:
Միևնույն ժամանակ նախագծի տեքստում առկա է տեխնիկական վրիպակ՝ անհրաժեշտ է «211» «213» «219» թվերը փոխարինել «21.1» «21.3» «21.9» թվերով, քանի որ հենց նշված հոդվածներին են վերաբերում նախատեսվող փոփոխությունները:
Հարգանքով՝
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ