ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱ­ՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ և ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ­ՏԱ­ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱ­ՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-485-485.4-24.02.2020-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

Առաջարկի  հեղինակը

Հոդվածը, կետը, որին     

վերաբերում է առաջարկը

Առաջարկը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

 1.       2. 3.  4.  5.  6.

 

       1.       

ՀՀ կառավարություն

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 4-րդ և 5-րդ հոդվածներ

 

 

 

 

 

 

 1. 4-րդ հոդվածով փոփոխվող՝

1) 677-րդ հոդվածի 3-րդ մասում «վաճառողին» բառից հետո լրացնել «գրավոր» բառը;

2) 677-րդ հոդվածի 6-րդ մասում «լիզինգային գործունեություն» բառերը փոփոխել «լիզինգի գործառնություններ» բառերով, ինչպես նաև հանել «նման գործունեություն իրականացնելու» բառերը;

3) 678-րդ հոդվածի անվանումից հանել «Լիզինգի պայմանագրով» բառերը, 4-րդ մասը «լիզինգառուին» բառից հետո լրացնել «,իսկ ենթալիզինգի դեպքում ենթալիզինգառուին» բառերով, ինչպես նաև «լիզինգառուի» բառից հետո լրացնել «կամ ենթալիզինգառուի» բառերը;

4) 681-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերում «հանդիսանում» բառից հետո համապատասխանաբար լրացնել «բանկը կամ», «բանկ կամ» բառերը, ինչպես նաև հանել 1-ին մասի վերջին նախադասությունը;

5) 684-րդ հոդվածի 2-րդ մասում «ունի» բառից հետո լրացնել «պայմանագրով սահմանված կարգով» բառերը, ինչպես նաև «ենթավարձակալության» բառը փոփոխել «վարձակալության» բառով:

6) 684.5 հոդվածի 1-ին մասի 2)-րդ և 3)-րդ կետերը փոփոխել և խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«2) լիզինգառուն խոչընդոտում է լիզինգատուին իրականցնելու հսկողություն լիզինգի առարկայի նկատմամբ,

3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում պարբերաբար կամ ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել պայմանագրով սահմանված լիզինգային վճարի հերթական գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

2. 5-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:»:

 

Ընդունվել են, կատարվել են համապատասխան փոփոխություններ

   Ընդունվել է

 

2.

ՀՀ կառավարություն

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդված

2-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:»:

Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ

Ընդունվել է

 

3.

ՀՀ կառավարություն

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդված

3-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:»:

 

Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ

Ընդունվել է

 

4.     

ՀՀ կառավարություն

Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդված

2-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:»:

 

Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ

Ընդունվել է

 

5.     

ՀՀ կառավարություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդված

2-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:»:

 

 

Ընդունվել է, կատարվել են համապատասխան փոփոխություններ

Ընդունվել է

 

6.     

ՀՀ կառավարություն

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի՝

 

1)       5-րդ հոդվածում «8» թիվը փոփոխել «4.1.» թվով:

2)       6-րդ և 10-րդ հոդվածներում «տոկոսների» բառը փոփոխել «տոկոսի գումարների» բառերով:

3)      8-րդ հոդվածի գ) կետում «ժե» տառերը փոփոխել «ի» տառով, ինչպես նաև «ժզ» տառերը փոփոխել «իա» տառերով:

4)       12-րդ հոդավածի 2)-րդ կետում «համարվում» բառից հետո լրացնել «այդ հարկ վճարողի մոտ» բառերով:

5) 22-րդ հոդվածից հանել «հարկ վճարողներին» բառերը:

6)      23-րդ հոդվածում «անշարժ գույքի» բառերը փոփոխել «փոխադրամիջոցների» բառով, ինչպես նաև հանել «հարկ վճարողներին» բառերը:

Նախագիծը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր 24-րդ հոդվածով՝

«Հոդված 24. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետով սահմանված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, կարող է դուրս գրվել նաև ոչ էլեկտրոնային եղանակով։»:

Ընդունվել են, կատարվել են համապատասխան փոփոխություններ

Ընդունվել է