Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

"ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-518-19.03.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկի բովանդակությունը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի վերնագիր

Նախագծի վերնագրում նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                  1-ին հոդված

1.      Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 3-րդ մասը.

2.      «211-րդ»-ը փոխարինել «211-ին»-ով:

 

Ընդունվել է

3

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող «ե» կետի.
1. «արտահերթ տարեկան ժողովում» ձևակերպումը փոխարինել «արտահերթ ընդհանուր ժողովում» ձևակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը.

2. վերջին նախադասությունից հանել «նաև» բառը` հաշվի առնելով այն, որ խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Դրան նախորդող դրույթը վերաբերում է ոչ թե անդամների ընտրությանը, այլ քանակական կազմ:

 

Ընդունվել է

4

Կառավարություն

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է մինորիտար մասնակից­նե­րի առաջադրած ներկայացուցչի մասին ընդհանուր ժողովին տեղեկատվության տրամադրման կարգը հանել օրենսդրական կարգավորման շրջանակից և այն սահմանել կանոնադրու­թյամբ: Սակայն գտնում ենք, որ դա համահունչ չէ կորպորատիվ կառավարման առան­ց­քա­յին՝ տեղեկատվության բացահայտման և թափանցիկության սկզբունքին: Ներդրող­նե­րը պահանջում են տեղեկատվություն տնօրենների խորհրդի անհատ անդամների ու առանց­քային ղեկավարների վերաբերյալ՝ գնահատելու համար նրանց փորձն ու որակավորումը, քանի որ հենց նրանց են վերապահելու բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը: Ուստի խորհրդի անդամների մասին օրենքով պահանջվող տեղեկատվության ներկայա­ցու­մը պետք է սահմանվի առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտով՝ օրենքով:

Ընդունելի է:

 

Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է:

Ընդունվել է

5

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածի.

1. 4-րդ և 5-րդ մասերի համարակալումները դարձնել համապատասխանաբար՝ 3-րդ և 4-րդ.

2. մասերի համարներն տեքստից բաժանել կետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

 

 

Ընդունվել է

6

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                  3-րդ հոդված

Նախագծի 3-րդ հոդված իմասերի համարներն տեքստից բաժանել կետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

 

Ընդունվել է

7

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                3-րդ հոդված

 Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում

1.      «1.1 մաս»-ը փոխարինել  «1.1-ին մաս»-ով.

2.      « «1.1 »-ը «Խորհրդի անդամի…» բառերից առանձնացնել կետով՝ « «1.1. Խորհրդի անդամի »:

 

Ընդունվել է

8

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                  4-րդ հոդված

Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող նախադասությունից հանել «կամ վարկային կազմակերպության» բառերը:

 

Ընդունվել է

9

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                  5-րդ հոդված

Նախագծի 5-րդ հոդվածի «փոխարինել «5), 11) և 13)» թվերով և բառով» ձևակերպումը փոխարինել «փոխարինել «5-րդ, 11-րդ և 13-րդ» թվերով և շաղկապով» ձևակերպումով:

 

Ընդունվել է

10

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի                6-րդ հոդված

Նախագծի 6-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձևակերպումը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձևակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

 

Ընդունվել է