ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հար­­կա­յին օրենս­գրքում լրա­­ցում­ կատարելու մասին Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-559-13.04.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:

  Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հար­կա­յին օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակու­թյամբ.

«3) 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամա­­նա­կահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակ­վող) հիմնական միջոց­ների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզի­դենտ շահութահարկ վճա­րողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հան­րա­պետու­թյունում գոր­ծու­նեու­թյուն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճա­րողի հայե­ցողու­թյամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի։»: 

Հարգանքով՝

                                  էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ