ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-512-12.03.2020,28.04.2020-ՄԻ-011/01) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Վերը նշված նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծի 1-ին հոդվածում «սահմանված կարգով հաստատված» բառերից առաջ նշված «օրենքով» բառը հանել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապի հաստատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կա­ռավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1456-Ն որոշումներով սահմանված կարգերով: 

Հարգանքով՝

                                                  էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ