ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-606-07.05.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝
- 3-րդ հոդվածով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող 6.1-րդ մասի «վերջինիս կազմում» բառերից հետո հանել «գլխավոր խմբի պաշտոնների և» բառերը։
- 6-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածի փոփոխությունների շարքում լրացնել Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասից «նախնական և» բառերը հանելու մասին դրույթ։
- 7-րդ հոդվածում սահմանել անցումային դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժի մեջ մտնելու օրը ոստիկանության ուսումնական հաստատության կողմից նախնական մասնագիտական կրթության հայտարարված ծրագրերով (բացառությամբ պարեկի նախնական մասնագիտական կրթության) կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։»
Հարգանքով՝ էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ