ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

          

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-374-15.11.2019,02.03.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

1) Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 209.1.-րդ հոդվածով. (...) »:     

2) Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 209.1.-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.       

«4) հարցաքննվող վկան և տուժողը անչափահաս են»:

3) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով հանձնարարություն տալու կարգ չի սահմանվում, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 209.1.-րդ հոդվածի 2-րդ մասը    շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«2. Տեսակապի միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին:»         

4) Հաշվի առնելով տեխնիկական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 209.1.-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.Տեսակապի միջոցով վկայի կամ տուժողի հարցաքննության ընթացքում պետք է երաշխավորվի, որ քննիչը և հարցաքննության  այլ վայրում գտնվող մասնակիցները հստակ տեսնեն և լսեն միմյանց:»: 

5) Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 209.1.-րդ հոդվածի 8-րդ մասում «արտոնագիրը» բառը փոխարինել «արտոնագրի պատճենը» բառերով:  

 

Հարգանքով՝        էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ