Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ
"ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
Առաջարկության հեղինակը |
Հոդվածը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը
|
Կառավարություն |
1-ին հոդված |
«որին մասնակցում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «որին պարտադիր մասնակցում են» բառերով |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
2-րդ հոդվածի 4-րդ մաս |
այս փուլում առաջարկում ենք ավելացնել միայն գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին.
շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «11) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ Հաշտարարին դիմելու պահին ՀՀ տարածքում գրանցված կամ հաշվառված և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպությունների»
|
Չի ընդունվել
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված է գերփոքր համարվող տնտեսավարողների որոշման երկու չափանիշ՝ հասույթի կամ ակտիվների հաշվ-յին արժեք և աշխատողների քանակ, միևնույն ժամանակ ՀՀ-ում չի վարվում այդպիսի սուբյեկտների տեղ-կան միասնական բազա, հետևաբար խնդրահարույց է հաշտարարին դիմելու պահին հաճախորդի՝ գերփոքր հանդիսանալու փաստի պարզումը: Փոխարենը՝ քննարկման արդյունքում առաջարկում ենք ընդլայնել հաճախորդների շրջանակը՝ ներառելով միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին |
Չի ընդունվել: |
Կառավարություն |
2-րդ հոդվածի 3-րդ մաս |
շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «10) իրավասու դատարան՝ ա. Հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը ֆիզիկական անձ է․ բ․ Հաճախորդի պետական հաշվառման վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը անհատ ձեռնարկատեր է․ գ․ Հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը իրավաբանական անձ է, իսկ Հաճախորդի՝ օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում՝ մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան» |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
- |
Նախորդ կետից բխող փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետեր |
շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝ 7.1) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ հայտարարություն այն մասին, որ հաճախորդը հանդիսանում է սույն օրենքով նախատեսված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ ներկայացնելով գերփոքր իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու վերաբերյալ համապատասխան հավաստում».
«ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով՝ 9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը.» |
Ընդունվել է մասնակի
Լրացումները կատարվել են, իսկ 7.1 կետը լրացվել է հետևյալ խմբագրությամբ. «7.1) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և Հաշտարարի գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու վերաբերյալ, կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքն իր միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ.» |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նոր հոդված (Խմբագրված նախագծի 7-րդ հոդված) |
շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3. Դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ»: |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 7-րդ հոդվածի (Խմբագրված նախագծի 8-րդ հոդվածի) 1)-ին մաս |
սահմանել հետևյալ կարգավորումը՝ «Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրությունները ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո քսանչորս աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետը իր որոշմամբ երկարաձգել ևս տասնչորս աշխատանքային օրով:»: Միևնույն ժամանակ, պահանջի քննության ժամկետի կասեցման վեր. կարգավորումը հանել |
Ընդունվել է
3-րդ մասը խմբագրվել է, լրացված 9-11 մասերը հանվել են, 12-րդ մասը դարձել է 9-րդ մաս |
Ընդունվել է: |
ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան |
Նախագծի 7-րդ հոդվածի (Խմբագրված նախագծի 8-րդ հոդվածի) 2)-րդ մաս |
Լրացված 9-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ ՙՙՀարկային մարմնի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում):՚՚ |
Լրացումը կատարված է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 9-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 10-րդ հոդված) 1-ին մաս |
շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Օրենքի 14-րդ հոդվածի՝ 1) 1-ին մասում «փոստով առաքում որոշման մեկական օրինակ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ վերջիններիս կողմից ընտրված համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը» բառերով.» |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 10-րդ հոդվածով (խմբագրված նախագծի 11-րդ հոդվածով) լրացվող 14.1-ին հոդված |
վերնագրից անհրաժեշտ է հանել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի» բառերը, քանի որ Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը տեղի է ունենում ոչ թե Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, այլ Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 19-րդ հոդված |
հանել և բովանդակությունը ներառել Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներում |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 20-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 21-րդ հոդվածի) 1-ին մաս |
շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա. 2-րդ կետը «կազմակերպություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների» բառերով.» |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 20-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 21-րդ հոդվածի) 3-րդ մասով առաջարկվող 6-րդ մասի կարգավորումը |
հանել Նախագծից |
Ընդունվել է
7-րդ մասը դարձել է 6-րդ |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 20-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 21-րդ հոդվածի) 1-ին մասի «բ» կետի 2․1-ին և 2.3-րդ ենթակետեր |
հանել Նախագծից |
Ընդունվել է
2.2 ենթակետը դարձել է 2.1 ենթակետ |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 20-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 21-րդ հոդվածի) 1-ին մասի 4-րդ կետ |
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «բրոքերներ» բառից հետո լրացնել «բացառությամբ այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին» բառերով |
Ընդունվել է |
Ընդունվել է: |
Կառավարություն |
Նախագծի 20-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 21-րդ հոդվածի) 1-ին մասի 8-րդ կետ |
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել |
Չի ընդունվել
Քանի որ համապատասխան նախագիծ մշակված լինելու հանգամանքը դեռ չի նշանակում վերջինիս ընդունում: Իսկ նույնիսկ ընդունման դեպքում, եթե այդպիսի լիցենզիա ունեցող կազմակերպություններ արդեն իսկ կլինեն, նրանք պետք է շարունակեն վճարել մասնակցության վճարներ, իսկ եթե ոչ, ապա միևնույն է՝ չեն վճարի |
Չի ընդունվել: |
ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան |
Նախագծի 22-րդ հոդվածի (խմբագրված նախագծի 23-րդ հոդվածի) 2-րդ մաս |
Հաշվի առնելով սույն նախագծի ընդունման, ինչպես նաև նոր խորհրդի անդամների նշանակման հնարավոր ժամկետները՝ սահմանել, որ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված Խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2021 թվականի հունվարի 01-ը՝ 2020 թվականի հուլիսի 1-ի փոխարեն: |
Նշված մասը խմբագրվել է |
Ընդունվել է: |
ՀՀ կառավարություն |
- |
Նախագիծը լրամշակվել է: Լրացվել է 2 նոր նախագծերով . «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» |
Ընդունվել է: |
Ընդունվել է: |