ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Օրենքի (Կ-438-10.01.2020-ՊԻ-011/0) ԵՎ հարակից օրենքների նախագծերԻ վերաբերյալ ներկայացված առաջարկների

 

 

 

Առաջարկի

փոփոխության, լրացման) հեղինակը

Օրենքի նախագիծը, նախագծի մասը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

1

2

3

4

5

1.     1.

Պատգամավոր Գևորգ Պետրոյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մաս

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ.

2. Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածը:

Չի ընդունվել

Չի ընդունվել

2.     

Բարգավաճ Հայաստան խմբակցություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մաս

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել  «սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ» բառերը:

Չի ընդունվել

Չի ընդունվել

3.     

Բարգավաճ Հայաստան խմբակցություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, չի ապացուցել գույքի ձեռքբերման օրինականությունը» նախադասությունը:

Չի ընդունվել

Չի ընդունվել

4.     

Բարգավաճ Հայաստան խմբակցություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մաս

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1.       Դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով կայացնում է վճիռ` հիմք ընդունելով հայցվորի և պատասխանողի կողմից  ներկայացված ապացույցները:

Չի ընդունվել

Ընդունվել է

5.     

Բարգավաճ Հայաստան խմբակցություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մաս

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մասում «քսանհինգ» բառը փոխարինել «հիսուն» բառով:

Չի ընդունվել

Չի ընդունվել