Առաջարկի հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը |
Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը |
Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
Նարեկ Զեյնալյան |
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Կ-336-30.10.2019-ԱՍ-011/2) |
Նախագծի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ։ «Եթե մինչև 2019 թվականի հուլիսի 16-ը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է). 1) 2019 թվականի հուլիսի 16-ից՝ եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացում, 2) դիմելու օրվանից՝ եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո։»։ |
Առաջարկությունն ընդունվել է, կատարվել է համապատասխան լրացում:
|
Ընդունվել է: |