«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ   ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-226-15.07.2019-ԱՍ-011/0) ՎԵ­ՐԱ­ԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­­ՐԱ­­­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՌԱ­ՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձեզ ենք ներկայացնում Հայաս­տանի Հանրապետության կառավարության առա­ջար­կու­թյունները «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի նա­խագծի վերաբերյալ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի աշխատա­կազմում պետական ծառայողների նկա­տմամբ ամենամյա լրացուցիչ արձակուրդ սահ­մանելու կարգավորման նախատեսման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրա­պե­տության կառավարությունը նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:

Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ`

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

«1. Աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության տեսակ է:»:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

«1) Աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքական ուժերի հարա­բե­րակ­­ցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորու­թյուն­ների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի համաձայն`

«2. Աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են կանոնակարգով և «Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատա­կազ­մում, դա­տա­խազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմին­նե­րում, ինքնա­վար մարմիններում, Հայաստանի Հանրա­պետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև Հայաստանի Հանրա­պետության կառավա­րու­թյանը, Հայաստանի Հանրա­պետության վար­չապետին և Հայաստանի Հանրա­պետության նախարարություններին ենթակա պետական մարմին­ներում (այսուհետ՝ համապատաս­խան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախա­տես­ված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառա­յության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենք­ներով առանձնահատկություններ սահմանված չեն:»:

Նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն`

«1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրա­պետության վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց և միջոցառումների ծրագիր` սույն օրենքի գործողության ոլորտը սահ­մանված մարմինների վրա տարածելու համար:

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող Հայաստանի Հանրա­պետության կառավարության որո­շում­ները:(…):
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքին համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, (…):
  3. Պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` առանց մրցույթի նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոն­ներում:

Հայաստանի Հանրա­պետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քա­ղա­քացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը սահմանված մար­մինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաս­տատելու մասին» N 1493-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի աշխատակազմի վրա տարած­վելու է համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:

Վերոգրյալ հոդվածների բովանդակային և համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազ­մում պետական ծառայությունն ընդգրկվում է հանրային ծառայության մեջ: Այն պետական ծառայության տեսակ է, որն իրականացնում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն:

Տվյալ դեպքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և դրանից բխող Հայաստանի Հանրա­պետության վարչապետի վերոհիշյալ որոշմամբ նախատեսված կարգավորումներից բխում է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայության մյուս օրենքները, այդ թվում՝ նաև «Հայաս­տանի Հանրապետության Ազգա­յին ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքը, համապատաս­խանեցվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին, որի գործողության ոլորտն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո տա­րած­վելու է Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի աշխատակազմի վրա:

Այս ուղղությամբ Հայաստանի Հանրա­պետության կառավարությունն արդեն պատ­րաստել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որն այժմ գտնվում է քննար­կումների փուլում և շուտով կներկայացվի Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողով: Վերոհիշյալ փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի աշխատակազմում պետա­կան ծառայողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ և օգտվելու են «Քաղա­քացիական ծառայության մասին» օրենքով նախա­տեված բոլոր իրավունքներից և երաշ­խիք­ներից, այդ թվում՝ տվյալ օրենքով սահմանված լրացուցիչ արձակուրդի իրավունքից: