ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-106-15.04.2019,14.06.2019-ՏՏԳԲ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը.

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 226․1 կետով նախատեսված է «Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը, և այդ կապակցությամբ հիմք ընդունելով ՀՀ Սահամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրացնել նոր հոդվածով հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4․1-րդ հոդվածը լրացնել  նոր 3․1 մասով․

«3․1 Սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին»։

 

 ՀԱՐԳԱՆՔՈՎ`

                                                                                             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ