«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ­ՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ­ՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ­ՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵ­ԼՈՒ  ՄԱ­ՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ԵՎ ԼՐԱ­ՑՈՒՄՆԵՐ ԿԱ­ՏԱ­ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱ­ԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵ­ՐԱ­ԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­­ՐԱ­­­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաս­տանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

  1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերա­պահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի կառա­վա­րող խմբակցությանը: Այս կապակցությամբ գտնում ենք, որ նույն մոտեցումն անհրաժեշտ է կիրառել սահմանված ժամկետում ոչ միայն ընդդիմադիր խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու դեպքերի համար, այլև այն դեպքերի, երբ սահմանված ժամկետում թեկնածու չեն առաջադրում այդ իրավասությունն ունեցող մյուս մարմինները՝ Հայաս­տանի Հանրապետության կառավա­րությունը և Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը՝ այդ դեպքում ևս թեկնածու առաջադրելու իրավունքը համապատասխանաբար փոխանցելով հերթական հաջորդ մարմնին: Նշված դիտողությունը վերաբերում է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառա­յու­թյուն­ները կարգավորող մարմնի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվող նույնաբովանդակ կարգավորումներին:

 Նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 146-րդ հոդվածում կատարվող լրացումները վերա­բերում են ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրմանը, մինչդեռ 146-րդ հոդվածը վերաբերում է ինքնավար մարմինների անդամների նշանակմանը, ուստի, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքի 12-րդ հոդ­վա­ծի 1-ին մասի դրույթները, լրացվող հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապա­տաս­խա­նեց­նել դրա բովան­դակու­թյանը:

  1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքում փոփոխու­թյուն­­ներ և լրացումներ կատարելու մասին» և «Հան­րային ծառայությունները կարգա­վո­րող մարմնի մասին» Հայաս­տանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

 1) նախագծերով սահմանվում է, որ հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Հայաս­տանի Հանրապետության կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամ­ների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաս­տանի Հանրապետության կառա­վա­րությունը, Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Հայաս­տանի Հանրա­պետության Ազգային ժողովի ընդդի­մա­դիր խմբակցությունը: Նշված կարգավորումից պարզ չէ՝ արդյոք թեկնածու առաջադրելու՝ վերը սահմանված հաջորդականությունը վերաբերում է ինչպես համապատասխան մարմնի կողմից առաջադրված թեկնածուի՝ Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չընտրվելու դեպքին, այնպես էլ  առաջադրված թեկնածուի ընտրվելուց հետո հաջորդ թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու դեպքին.

2) հաշվի առնելով վերոգրյալը և, ելնելով նշված ինքնավար մարմինների կազմերի ձևա­վոր­ման գործընթացում ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության իրավունքի լիարժեք իրացման անհրաժեշտությունից, առաջարկում ենք Հայաս­տանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորների նշանակման կարգի օրինակով այս դեպքում ևս նախատեսել այնպիսի կարգավորում, որից կբխի, որ թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ սահմանված հաջորդականության, կարող է անցնել այդ իրավունքն ունեցող հաջորդ մարմնին միայն այն դեպքում, երբ նախորդ մարմնի կողմից առաջադրած որևէ թեկնածու կըտնրվի Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.

3) նկատի ունենալով, որ նախագծերով առաջարկվող հանձնաժողովի անդամների նշանակման մասով փոփոխությունները չեն վերաբերելու հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, առաջին կազմին, ինչպես նաև այն, որ գործող կարգավորումների համաձայն՝ նշված կազմի նշանակման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 30-ն է, առաջարկում ենք նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտցնել 2019 թվականի հուլիսի 1-ից, ինչով կվերանան ինչպես նախագծով հանձնաժողովների, որպես ինքնավար մարմնների, առաջին կազմերի նշանակման հետ կապված բացառությունների նախատեսման, այնպես էլ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառա­յությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքների փոփոխման անհրաժեշտությունը.

                4) միաժամանակ, կարգավորումների հստակության ապահովման նպատակով՝
առա­ջարկում ենք.

                ա) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի նախագծի՝

- 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«4)  3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատան­քային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին (ամբողջական կամ հանրագումարային)՝ ղեկավար պաշտոններում` պետական մարմնի կամ պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ պետական մարմնի կամ պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կառուցված­քային, ինչպես նաև կառուցվածքի ներքին միավորի ղեկավարի աշխատանքային ստաժ կամ պետական մարմնում կամ պետական մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպու­թյունում կամ մասնավոր հատվածի կազմակերպությունում այնպիսի պաշտոններում աշխա­տան­քային ստաժ, որն իրականացնում է աշխատանքների կազմակերպման կամ ղեկավար­ման կամ վերհսկման կամ համակարգման գործառույթներ) և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:» .

5) 6-րդ մասը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ․

                «Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշ­տոնն զբաղեցրած անդամի՝ հանձնաժողովի նախագահ նշանակվելու արդյունքում, ապա այդ թափուր պաշտոնում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով։».

                - 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 2-րդ հովածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                «1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ առավելագույն տարիքը.»,

                բ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի նախագծի՝

                - 1-ին հոդվածը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակութամբ.

 5) 6-րդ մասը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

                «Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշ­տոնն զբաղեցրած անդամի՝ հանձնաժողովի նախագահ նշանակվելու արդյունքում, ապա այդ թափուր պաշտոնում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով։».

                - 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 2-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.․

                «ա) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ առավելագույն տարիքը.»։