ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-859-01.10.2015-ՊԻ-010/0 եւ Պ-8591-8 -01.10.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքների նախագծերի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն եւ  լրացում կատարել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 82-րդ եւ 88-րդ հոդվածներում` սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա, ինչպես նաեւ դրամական պահանջները ենթակա են կատարման՝ դատական ակտերի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` վերացնելով 88-րդ հոդվածով նախատեսված տուգանքի դիմաց գույքի վրա արգելանք դնելու եւ դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելու վարչական մարմնի իրավունքները:

Օրենքների նախագծերին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորմամբ խախտվում է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, քանի որ վարչական իրավախախտում կատարած անձը, մասամբ կամ ամբողջությամբ համաձայն չլինելով տուգանքի հետ, սակայն  իրավական տեսանկյունից չունենալով բավարար գիտելիքներ հիմնավորելու իր դիրքորոշումը, բողոքարկելու այդ ակտը եւ չունենալով փաստաբան վարձելու ֆինանսական միջոցներ, ստիպված է վճարել տուգանքը, իսկ սահմանված ժամկետները լրանալուն պես վարչական ակտը դառնում է անբողոքարկելի: Գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ նշվում է, որ թեեւ անձը ձեւականորեն պահպանում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, սակայն փաստացի զրկված է դրա բովանդակությունը կազմող իրավազորությունների իրացման հնարավորությունից, մինչդեռ նման սահմանափակում պետք է իրականացվի բացառապես դատարանի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ:

Անդրադառնալով օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությանը` հարկ ենք համարում նշել, որ օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում, էականը` վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2015 թվականի մայիսի 26-ի ՍԴՈ-1210 որոշմամբ անդրադառնալով անձի գույքի վրա արգելանք դնելու ինստիտուտի վերաբերյալ հիմնախնդրին, գտել է, որ «ՍԴՈ-1073 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ կիրառելի են նաեւ սույն գործի նկատմամբ»:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1073 որոշմամբ քննության առնելով նույն հիմնահարցը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի շրջանակներում արգելանքն արտադատական կարգով իրականացնելու վերաբերյալ դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համադրության արդյունքում գտել է՝ «Տուգանքի նշանակումը, ինքնին, որպես պատասխանատվության միջոց, հանդես չի գալիս որպես սեփականազրկում: Տուգանքի նշանակումից հետո անձն օրենքով սահմանված ժամկետում հնարավորություն ունի կամովին վճարելու տուգանքը` որպես օրենքով նախատեսված պարտականության կատարում, կամ բողոքարկել վարչական մարմնի որոշումը: Տուգանքի վերաբերյալ վարչական ակտի բողոքարկման դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է, այսինքն`  տուգանքի բռնագանձումն անվիճելի կարգով անձի կամքին հակառակ չի կատարվում։ Ինչ վերաբերում է տուգանքի արտադատական կարգով բռնագանձմանը, ապա այն, նպատակ ունենալով ապահովելու տուգանքի վճարումը, հանդիսանում է վերահսկողություն սեփականության օգտագործման նկատմամբ:

Այսինքն` իրավունքն ու պարտականությունը հանդես են գալիս ոչ միայն որպես անձի սուբյեկտիվ կարգավիճակը բնորոշող կամ հասարակական հարաբերություններում սուբյեկտիվ օրինաչափ հնարավորությունների ու ցանկությունների իրականացմանը կոչված եւ իրենց երկմիասնությամբ պայմանավորված իրավաբանորեն թույլատրելի միջոցներ, այլեւ իրավակարգավորման կարեւոր բաղադրիչներ են, տվյալ դեպքում՝ անձի պարտավորության կատարումն ապահովելու միջոցով՝ պետական ու հասարակական կարիքների բավարարմանն ուղղված խնդիրներ լուծելու նպատակով: Այս առումով, կարգավորման որոշակիորեն արտահայտված իրավական կոնկրետ նպատակը պետական լիազոր մարմնի կողմից վերահսկվող անձի կողմից իր սուբյեկտիվ պարտականության կատարումն ապահովելն է, որն ունի սահմանադրորեն կանխորոշված հանրային-իրավական նշանակություն, քանի որ կոչված է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների կատարումը: Այդ նպատակի իրականացման՝ օրենքով թույլատրելի միջոցն անձի գույքային իրավունքների սահմանափակումն է, որը կարող է դրսեւորվել անձի պարտավորությունների կատարմանը համարժեք գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու արգելքի ժամանակավոր կիրառմամբ: Այսինքն` իրավակարգավորման գլխավոր միջոցն իր պարտավորություններին համարժեք անձի սահմանադրական իրավունքի ժամանակավոր սահմանափակմամբ նրա սահմանադրական պարտականության կատարումն ապահովելն է: Գույքի արգելադրումն իր իրավակարգավորիչ բովանդակությամբ ու նշանակությամբ երաշխավորում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով իրացումը, ինչը հետապնդում է սահմանադրորեն արդարացի, հետեւաբար` նաեւ իրավաչափ նպատակ, որի կիրառմանն ուղղված միջոցների եւ հետապնդվող նպատակի միջեւ օրենսդիրը պահպանել է ողջամիտ համաչափություն»:

Հարկ է նաեւ նշել, որ օրենքի 88-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել նաեւ 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-249-Ն օրենքով` պայմանավորված այն հանգամանքով, որ որոշակի դեպքերում  նպատակահարմարություն է առաջացել հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար դատական ընթացակարգի նախատեսումը, երբ, օրինակ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող էր զրկվել միակ բնակության վայրից եւ նշված դեպքում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող էր հանգեցնել անձի համար ծանր հետեւանքների, ուստի, այդ դեպքում անհրաժեշտություն է առաջացել ապահովելու անձի իրավունքների պաշտպանության առավելագույն երաշխիքներ, իսկ այդպիսիք կարող էին ապահովվել հատկապես դատական կարգով իրականացվող ընթացակարգում: Դատական կարգով կատարման ենթակա վարչական տուգանքի նվազագույն շեմը որոշվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնակչության նվազագույն կենսամակարդակը, հետեւաբար` նվազագույն աշխատավարձի քառապատիկն էականորեն ազդում է անձի ֆինանսական դրության վրա, եւ տուգանքի նման չափ նախատեսող ակտերը ենթակա են կատարման դատական կարգով:

Հարկ է նաեւ նշել, որ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին օրենքում կատարված փոփոխությունը միտված է եղել նաեւ թեթեւացնելու կամ բեռնաթափելու վարչական դատարաններում առկա ծանրաբեռնվածությունը, որը նույնպես կարեւոր է եւ կարող է ազդել նաեւ այն մյուս գործերի ավելի հանգամանալից քննարկման կամ եզրահանգման վրա, որոնք վերաբերում են ավելի մեծ չափերի տուգանքներին:

Շարադրվածի հիման վրա գտնում ենք, որ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն, գործող իրավակարգավորումն իրավաչափ է, առկա է օրենքի կիրառման գործող պրակտիկա, որով լիարժեք ապահովվում են քաղաքացիների իրավունքները, քանի որ անձից պահանջվում է կատարել այն, ինչն արդեն իսկ պարտավոր էր կատարել օրենքի ուժով, հետեւաբար, այս դեպքում հանրային իրավական դրամական պահանջների արտադատական կարգով կատարումը լիովին բավարար է, քանի որ նույնիսկ այս դեպքում պահպանվում է անձի իրավունքը ցանկության դեպքում վիճարկելու դրամական պահանջի հիմքում դրված վարչական ակտը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Եզրակացություն
 
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու  մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին», «Հարկերի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու  մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին», «Հարկերի մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
Մի շարք ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական  եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են վարչական ակտի հարկադիր կատարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ Նախագծերով վերանում են տուգանքի դիմաց գույքի բռնագրավում եւ/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական  եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական  եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է վերացնել անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը, ըստ այդմ նաեւ` տուգանքի դիմաց գույքի բռնագրավում եւ/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների լիազորությունները եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վարչական տուգանքի նշանակումը, ինչպես նաեւ վարչական տուգանքի դիմաց գույքի բռնագրավումը եւ (կամ) արգելադրումն իրականացնել միայն դատարանի վճռի հիման վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հարկային մարմնի՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող գործիքների արդյունավետությունը կընկնի, հետեւաբար՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նշված օրենքների նախագծերի փաթեթի ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: