ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


  Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի եւ Արմեն Ավետիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-764-20.04.2015-ՏՀ-010/0 եւ Պ-7641-3 -20.04.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով,

բ. իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատել շահութահարկից եւ եկամտային հարկից.

2) «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող արտադրական գործունեության մասով աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկել 15 տոկոս դրույքաչափով.

3) շահութահարկով հարկման առումով «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները համարել ծախս չհամարվող տարրեր:

Ընդ որում, նախագծերի փաթեթի հիմնավորման համաձայն, նախագծերի փաթեթով ներկայացված արտոնությունների սահմանման նպատակը համայնքներում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումն է, քանի որ առկա մի շարք խնդիրների պատճառով (այդ թվում՝ հարկային բեռի) համայնքներում ներդրումների ներգրավման առումով դժվարություններ կան:

Այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային միջավայրի բարելավմանը եւ համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները ողջունելի է համարում: Այդ մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված եւ հասցեական, որպեսզի դրանց արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները: Այս առումով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող՝ հարկման բազայի կրճատմանն ուղղված աննախադեպ ընդգրկման ծավալներ ունեցող հարկային արտոնությունների սահմանման առաջարկություններն ընդունելի չեն, քանի որ դրանք միակողմանի բնույթ են կրում եւ ուղղված են միայն հարկային արտոնությունների սահմանմանը:

Միաժամանակ, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի գրավչության պակասը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը ?հարկի դրույքաչափերը, հարկային հաշվառման եւ հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերը եւ այլն? ներդրումների իրականացմանը նպաստելու առումով չի զիջում տարածաշրջանի այլ երկրների հարկային համակարգերին: Այդ մասին է վկայում այն, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող արտոնությունների բացակայության պայմաններում անգամ բազմաթիվ են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հաջողությամբ իրականացված եւ իրականացվող ներդրումային ծրագրերը:

Հետեւաբար, ներդրումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացման ուղղությամբ համապատասխան համակարգային միջոցառումներ չիրականացնելու դեպքում փաթեթով առաջարկվող արտոնությունների կիրառությունը հանգեցնելու է միայն պետական բյուջեի կորուստների: Այս առումով սահմանամերձ գյուղական համայնքների համար սահմանված արտոնությունները հիմնավորված էին, քանի որ նման արտոնությունների սահմանումը հիմնավորվում էր նախեւառաջ այն հանգամանքով, որ նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին եւ գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, եւ արտոնությունների տրամադրումը նպաստում է նաեւ երկրի անվտանգությանը:

2. Ներդրումների ներգրավման խնդիրը այսօր արդիական է ամբողջ հանրապետության մակարդակով: Այս առումով անհասկանալի է նման խտրական մոտեցումների ամրագրման տրամաբանությունը, քանի որ հիմնավորված չի կարող համարվել ներդրումների խթանման ուղղությամբ պետության կողմից միայն տեղային միջոցառումների իրականացումը: Հետեւաբար, գտնում ենք, որ ներդրումային միջավայրի խթանման նպատակով պետության կողմից իրականացվող միջոցառումները պետք է համալիր եւ համակարգված բնույթ ունենան:

3. Հարկ է նկատել, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունները հիմնականում կրկնում են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունները: Վերջինս նշանակում է, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող արտոնությունները մրցակցության մեջ են մտնելու սահմանամերձ գյուղերի համար սահմանված արտոնությունների հետ եւ անխուսափելիորեն ձախողելու են այդ օրենքի առջեւ դրված հիմնական խնդիրները, քանի որ ակնհայտ է, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունների սահմանման դեպքում ներդրում կատարելու ցանկություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները ներդրումներ կկատերեն Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող՝ սահմանամերձ չհամարվող համայնքներում: Արդյունքում չեն իրականացվի «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առջեւ դրված այնպիսի նպատակները, ինչպիսիք են՝ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացումը, այդ համայնքներում բնակվող քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծումը, եկամուտների ապահովումը եւ այլն:

4. Օրենքի նախագծով ներկայացված արտոնությունների սահմանման արդյունքում միեւնույն գործունեությամբ զբաղվող, սակայն տարբեր տարածաշրջաններում փաստացի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ կստեղծվեն հարկման անհավասար պայմաններ, ինչը չի բխում հարկման արդարացիության ու հավասարության սկզբունքից: Հարկ է նկատել, որ այդ ռիսկերը առկա են նաեւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դեպքում: Այդուհանդերձ, հաշվի առնելով օրենքի առջեւ դրված նպատակների կարեւորությունը եւ այն, որ օրենքի շրջանակներում ընդգրկվելու են սահմանափակ թվով համայնքներ, նման ռիսկերը կառավարելի են: Մինչդեռ, ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվող արտոնությունների մասով նշյալ ռիսկերը կառավարելի չեն եւ անտեսվել չեն կարող, քանի որ օրենքների նախագծերի փաթեթը, ըստ էության, կիրառելի է լինելու հանրապետության 6 մարզերում եւ, հետեւաբար, կարող է ընդգրկել հարկ վճարողների առավել մեծ խմբեր:

5. Հարկային արտոնությունների սահմանումը, որպես կանոն, ուղեկցվում է հարկումից խուսափելու հնարավորությունների եւ դեպքերի ավելացմամբ: Արդյունքում, արտոնությունների սահմանումը հանգեցնում է առկա ռիսկերը կառավարելու համար հարկային մարմնի կողմից իրականացվող լրացուցիչ ծախսերի, հետեւաբար նաեւ հարկային վարչարարության արդյունավետության նվազման: Այդ կապակցությամբ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված՝ հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները մշտապես ուղեկցվում են առկա ռիսկերը նվազեցնելուն ուղղված մի շարք դրույթներով: Որպես օրինակ կարելի է նշել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարձու աշխատողներին վճարվող եկամուտները եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկելու դրույթը: Այս դեպքում, որպեսզի կառավարվեն այլ ոլորտներում զբաղված աշխատողների աշխատավարձը նույնպես եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկելու ռիսկերը, օրենսդրությամբ սահմանվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է անցնեն հավաստագրման ընթացակարգեր, եւ վերջիններիս արգելվել է զբաղվել այլ գործունեությամբ: Նույնը վերաբերում է նաեւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, որով վարձու աշխատողներին վճարվող եկամուտների հարկման մասով արտոնություններ չեն նախատեսվել, քանի որ այդ դեպքում շեշտակիրորեն մեծանալու են արտոնությունից անհարկի օգտվելու հնարավորությունները:

Այդ կապակցությամբ, չնայած նրան, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող հարկային արտոնություններն, ըստ էության, նախատեսվել են արդեն իսկ սահմանված հարկային արտոնությունների նախատիպով, այդուհանդերձ, փաթեթով հարկումից խուսափելու ռիսկերը կառավարող որեւէ դրույթ չի նախատեսվել: Ասվածն ավելի առարկայական դարձնելու համար բերենք մի քանի օրինակ.

1) օրենքի նախագծով առաջարկվող արտոնությունները կիրառելի են բացառապես արտադրական գործունեության մասով, ինչը նշանակում է, որ Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության որեւէ համայնքում գործունեություն իրականացնող սուբյեկտները իրենց եկամուտները կհայտարարագրեն որպես արտադրական գործունեությունից ստացված եկամուտներ՝ խուսափելու համար այդ եկամուտների հարկումից.

2) օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է արտադրական գործունեության մասով աշխատողներին վճարվող աշխատավարձերից եւ դրանց հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկել 15 տոկոս դրույքաչափով: Այս դեպքում նախ՝ անհասկանալի է, թե ովքեր են համարվելու արտադրական գործունեության մասով աշխատողներ, եւ երկրորդ՝ նման անհստակության դեպքում տնտեսվարող սուբյեկտները բոլոր աշխատողներին որակելու են որպես արտադրական գործունեության մասով աշխատողներ:

6. Օրենքի նախագծում ներառվել են կարգավորումներ, որոնք հակասում են առանձին հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես, օրենքների նախագծերի փաթեթով մի կողմից սահմանվում է, որ եկամուտները ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից, մյուս կողմից այդ եկամուտները դիտարկվում են որպես եկամուտ չհամարվող տարրեր կամ նվազեցվող եկամուտներ: Ավելին, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությունից (սեփական արտադրանքի իրացումից) ստացվող եկամուտները շահութահարկով հարկման նպատակով միաժամանակ չեն համարվում որպես եկամուտ եւ որպես ծախս (եկամուտները ցանկացած պարագայում ծախս չեն կարող համարվել):

7. Օրենքի նախագծում առկա են ներքին հակասություններ, ոչ հստակ ձեւակերպումներ եւ այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի պահանջները: Այսպես, նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաստատի նախագծով նախատեսված համայնքների ցանկը, մինչդեռ նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի համայնքների ցանկը եւ շահառուի կարգավիճակ ստանալու կարգը:

Բացի դրանից, «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առկա են հստակեցման եւ խմբագրման կարիք ունեցող դրույթներ: Այսպես, նախագծի  2-րդ հոդվածում նախատեսված «արտադրական գործունեություն» եւ «շահառու» հասկացությունները թերի են, դրանցում լիարժեք չի տրվում հասկացության իմաստը: Մասնավորապես, ըստ ներկայացված հոդվածի՝ որպես արտադրական գործունեություն հասկացություն նշվում է «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքների վարչական սահմաններում արտադրական գործունեության կազմակերպումը», մինչդեռ պարզ չէ, թե ինչպիսի գործունեության մասին է խոսքը: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «շահառու» հասկացությանը, որը բացատրվում է որպես արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

Ելնելով շարադրվածից՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:  

Հարգանքով`
   ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,    «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», ««Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», ««Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված, Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրացումից ստացված եկամուտներն ազատել  շահութահարկից (եկամտային հարկից), իսկ շրջանառության հարկը հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով:

Նախագծով ներկայացված արտոնությունների գաղափարն, ընդհանուր առմամբ, գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարող է ունենալ դրական ազդեցություն, սակայն`

  • հիմնավորման կարիք ունի Նախագծով նախատեսվող արտոնություններն այն համայնքներում կիրառելը, որոնք գտնվում են Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա,
  • անհրաժեշտ է հաշվի առնել, որ Նախագծով նախատեսվող որոշ դրույթներ արդեն իսկ կարգավորված են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով: Իրավական խառնաշփոթ եւ տարընթերցումների առիթ չստեղծելու նպատակով, կարծում ենք, նպատակահարմար է քննարկել Նախագիծը եւ վերոնշյալ օրենքը միավորելու հարց,

Նախագծով նախատեսվող տարածքում կարող են լինել արտադրական գործունեությամբ զբաղվող այնպիսի տնտեսավարողներ, որոնց արտոնություններ տրամադրելը նպատակահարմար չէ: Այս պարագայում անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել շահառու տնտեսավարողների շրջանակը եւ բացառել չհիմնավորված արտոնյալ պայմանների տրամադրումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» եւ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկային արտոնություններ, որն էլ  շուկայում կստեղծի անհավասար մրցակցային  միջավայր եւ կհանգեցնի տնտեսվարող սուբյեկտների` միմյանց հետ մրցելու շարժառիթների սահմանափակմանը:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ`

1) Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

1) իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով,

2) իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատվում են շահութահարկից եւ եկամտային հարկից:

2) «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող արտադրական գործունեության մասով աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: