ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
 պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-646-21.10.2014-ՖՎ-010/0, Պ-6461 -21.10.2014-ՖՎ-010/0 եւ Պ-6462 -21.10.2014-ՖՎ-010/0) վերաբերյալ:

I. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված են դրույթներ, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների արդյունավետ իրականացման համար եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կազմավորվում է փորձագետների աշխատանքային խումբ (այսուհետ՝ բյուջետային գրասենյակ): Այս առումով գտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ դրան կից հավելվածների բովանդակային վերլուծությունից պարզ չէ բյուջետային գրասենյակի, ինչպես նաեւ նրա փորձագետների իրավական կարգավիճակը:

Ըստ օրենքի նախագծի՝ բյուջետային գրասենյակն ինքնավար է ու անկախ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար եւ այլ անձանցից: Ըստ այդմ բյուջետային գրասենյակին վերապահված են այնպիսի լիազորություններ, որոնք բնորոշ են ինքնուրույն գործող մարմնին: Բյուջետային գրասենյակն երկու ուղղությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եւ գանձապետական հաշիվների մշտադիտարկում, սակայն սույն օրենքի իմաստով պարզ չէ մշտադիտարկման բովանդակությունը՝ ինչ տեղեկատվություն է պահանջվում պետական կառավարման լիազոր մարմիններից:

Բյուջետային գրասենյակի մշտադիտարկման վերաբերյալ դրույթը, ինչպես նաեւ բյուջետային գրասենյակի անկախության եւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին անմիջական դիմելու իրավունքը, այդ մարմինների` 20-օրյա ժամկետում գրասենյակին պատասխանելու պարտավորության համակցված մեկնաբանությունը թույլ են տալիս բյուջետային գրասենյակի կարգավիճակը համեմատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովի կարգավիճակի հետ:

Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն սպասարկող մարմնին, այլ իրական ինքնավար ու անկախ մարմնին: Դրա օգտին է վկայում փորձագետների աշխատավարձերի մեծության համեմատականությունը պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերի հետ: Իսկ եթե ենթադրենք, որ բյուջետային գրասենյակը գործելու է միայն պատգամավորների միջոցով, ապա ինչպես պետք է հասկանալ այդ մարմնի ինքնավարությունը եւ անկախությունը: Հարկ է նկատի ունենալ նաեւ այն, որ պատգամավորներն առանց այդ էլ իրավունք ունեն դիմելու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, որոնց պատասխանելու պարտականության ժամկետը եւս 20 օր է:

Ուստի, բյուջետային գրասենյակի մշտադիտարկման իրականացման եւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց դիմելու գործառույթը հիմնավորված չէ:

Օրենքի նախագծին կից ներկայացված 2-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն՝ բյուջետային գրասենյակի փորձագետներն աշխատանքի են ընդունվում նույն հավելվածով սահմանված կարգով՝ որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրով՝ մինչեւ տվյալ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Հետեւաբար, խոսքը ժամանակավոր հիմունքներով աշխատանքի ընդունվող փորձագետների մասին է: Մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նշված հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ բյուջետային գրասենյակի փորձագետների հաստիքները ներառվում են Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի աշխատակազմի հաստիքացուցակում:  Ասվածից հետեւում է, որ բյուջետային գրասենյակի փորձագետները, որոնց հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են մինչեւ տվյալ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը, նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված աշխատողներ են: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակում ընդգրկված փորձագետների աշխատանքային գործունեության հետ կապված հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Միաժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժէ2 » ենթակետով նախատեսված դրույթների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ, հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ): Այստեղից պարզ է, որ նշված դրույթները ոչ միայն չեն հստակեցնում բյուջետային գրասենյակի փորձագետների իրավական կարգավիճակը, այլեւ միայն անդրադառնում են նրանց աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքին:

Հիմք ընդունելով նշվածը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել եւ խմբագրել օրենքի նախագծի այն դրույթները, որոնք վերաբերում են բյուջետային գրասենյակի փորձագետների իրավական կարգավիճակին:

2. Առաջարկում ենք հանել օրենքի նախագծի 6-րդ հոդվածը, քանի որ դրանով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խմբագրված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվող ամփոփաթերթիկը պետք է պարունակի տեղեկատվություն ընդունված առաջարկության` ըստ «ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ բյուջեի նախագծի աղյուսակի համարի», մասին պահանջը ոչ բոլոր դեպքերում է կիրառելի (հատկապես` տեխնիկապես իրականացնելու տեսանկյունից), եւ այդ առումով գործող օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետով ամփոփաթերթիկում նշվող տեղեկատվության նկատմամբ սահմանված պահանջն («Առաջարկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը») արդեն իսկ ենթադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ամփոփաթերթիկում ընկալման համար առավել ընդունելի եղանակով անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելը:

3. Օրենքի նախագծի 1-ին հավելվածով ներկայացված փորձագետների աշխատանքային խմբի (բյուջետային գրասենյակի) կանոնակարգի՝

1) 15-րդ կետի «գ» ենթակետի «ներպետական» բառն առաջարկում ենք փոխարինել «պետական» բառով.

2) 31-րդ կետի 2-րդ ենթակետի «նիստում» բառից հետո առաջարկում ենք կետը լրացնել «պետական» բառով:

4. Օրենքի նախագծի 2-րդ հավելվածով ներկայացված բյուջետային գրասենյակի փորձագետներին ներկայացվող պահանջների, նրանց ընտրության (նշանակման) կարգի ու վարձատրության չափի վերաբերյալ`

1) նշված հավելվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «բ» ենթակետերից առաջարկում ենք հանել «համայնքային» բառը.

2) նշված հավելվածի 16-րդ կետով սահմանվող բյուջետային գրասենյակի փորձագետների վարձատրության առաջարկված չափը հիմնավորման կարիք ունի: Նախագծով ներկայացված դրույքաչափերի եւ 2015 թվականի համար նախատեսվող` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի գումարի կիրառմամբ բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատավարձի գծով 2015 թվականի տարեկան ծախսը կկազմի շուրջ 27 մլն դրամ:

II. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չունենք:

III. «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ

1. Առաջարկում ենք 2-րդ հոդվածում «մասին» բառը փոխարինել «մասի» բառով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի եւ իր պատրաստակամությունն է հայտնում նախագծի հեղինակներին` համագործակցելու ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի լրամշակման գործում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են փորձագետների աշխատանքային խմբին (բյուջետային գրասենյակին) ներկայացվող պահանջները, նրանց ընտրության (նշանակման) կարգը, պաշտոնավարման պայմանները, ինչպես նաեւ փոփոխվում են ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմման եւ վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատման կատարման ժամկետները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի  22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:     Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են դրույթներ բյուջեի եռամսյակային կատարման տեղեկատվության ներկայացման, ՀՀ վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների եւ հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց ներկայացրած տեղեկանքների քննարկումների, ինչպես նաեւ բյուջետային գրասենյակի ստեղծման վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում կառաջացնի շուրջ 26.7 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պայմանավորված սույն օրենքի նախագծի 2-րդ հավելվածի 4-րդ գլխի 16-րդ հոդվածով սահմանվող բյուջետային գրասենյակի փորձագետների վարձատրության չափով, իսկ գրասենյակի պահպանման համար մնացած ծախսերի վերաբերյալ առաջարկություն հնարավոր չէ ներկայացնել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Նշված օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի, համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չեն հանգեցնում:

2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի, ՀՀ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չեն հանգեցնում: