ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


  Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-628-06.10.2014-ՏՀ-010/0 եւ Պ-6281-5-06.10.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

I. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի, 4-րդ եւ 5-րդ հոդվածների համաձայն` նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 7-րդ եւ 8-րդ հոդվածները: Օրենքի նախագծի հետ ներկայացված հիմնավորման համաձայն՝ նշված փոփոխությունների նպատակը հրապարակման վճարովի լինելը վերացնելն է:

Այդ առումով օրենքի նախագծով ներկայացված փոփոխությունները գտնում ենք ոչ նպատակահարմար եւ հայտնում ենք, որ կայքում հրապարակային ծանուցումն անվճար լինել չի կարող, քանի որ կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար օգտագործվում են մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ, մասնավորապես՝ իրականացվում են էլեկտրոնային կայքի վարում, էլեկտրոնային կայքի տեխնիկական սպասարկում, կայքում համապատասխան նյութի տեղադրում եւ այլ ծառայություններ: Հետեւաբար, հաշվի առնելով հրապարակման համար օգտագործվող ռեսուրսները, վերոնշյալ ծառայությունները չեն կարող սպասարկվել անվճար, դրանց մատուցման համար պետք է գանձվի համապատասխան ծառայության վճար:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 3-րդ հոդվածին, որի համաձայն՝ հաշվետվությունների տեղադրումը կայքում կատարվում է անվճար:

2. 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հրապարակային ծանուցումն իրականացվում է իրավաբանական անձանց կողմից` պետական գրանցման գրանցամատյանում գրանցված էլեկտրոնային փոստից: Հարկ է նշել, որ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:»: Օրենքի նախագծով առաջարկված նորմի տառացի մեկնաբանությունից հետեւում է, որ օրենքի նախագծով հրապարակային ծանուցման իրավունք ունեն միայն իրավաբանական անձինք, ինչը հակասության մեջ է մտնում օրենքի ընդհանուր տրամաբանության հետ, քանի որ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հրապարակային ծանուցում հրապարակող անձ է համարվում հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ էլեկտրոնային փոստի միջոցով հրապարակային ծանուցումներ ներկայացնելու դեպքում կառաջանան լրացուցիչ խնդիրներ (ծրագրային փոփոխություններ, ժամանակի կորուստ, կայքը վարող աշխատողի ծանրաբեռնվածության ավելացում եւ այլն): Հայտնում ենք նաեւ, որ անհատական էլեկտրոնային փոստի համակարգի ներդրմանը զուգահեռ` կներդրվեն ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման շատ ավելի պարզեցված ընթացակարգեր:

II. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 12-րդ հոդվածով նախատեսվում է լրատվական գործունեություն իրականացնողի կողմից մինչեւ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո ներկայացնել նախորդ տարվա ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները` նշելով համախառն եկամտի եւ դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը: Ընդ որում, հաշվետվության ձեւը նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարի հրամանով:

Միեւնույն ժամանակ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր: Նույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես, նախատեսված է, որ կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: Վերը նշված օրենքի նախագծում առաջարկվում է կիրառել «ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվություններ» ձեւակերպումը, որը բարդություններ կստեղծի այն իրավակիրառ սուբյեկտների համար, որոնք կգործեն նշված օրենքների ազդեցության ոլորտում: Օրենքների նախագծերի ուսումնասիրությունից հետո ակնհայտ է դառնում, որ օրենքների  նախագծերի հեղինակները «ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվություններ» ձեւակերպման մեջ օգտագործված ֆինանսական հաշվետվություն բաղադրիչը չեն նույնացնում «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունների հետ:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Հարկ է նշել նաեւ, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է նախորդ տարվա ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվետվության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով: Այդ առումով օրենքի նախագծի հիշյալ մասում անհրաժեշտ է նշել, թե օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որ հաշվետվության ձեւն է սահմանվելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

III. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունը հստակեցման կարիք ունի, մասնավորապես՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները վերաբերում են բաց ընկերությանը, մինչդեռ նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ընդհանրապես բաժնետիրական ընկերություններին:

IV. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն` առաջարկվում է օրենքը լրացնել 20.1 հոդվածով, ըստ որի՝ հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները պարտավոր կլինեն յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ից ոչ ուշ հրապարակել նախորդ տարվա ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները` նշելով համախառն եկամտի եւ դրա կազմում գովազդի, վճարովի եթերաժամի, նվիրատվությունների եւ այլ եկամուտների, ինչպես նաեւ ծախսերի չափերը: Ընդ որում, ֆինանսական հաշվետվության ձեւը նախատեսվում է սահմանել հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ:

Միաժամանակ, գործող օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տարեկան եկամուտների մասին տեղեկատվությունը` ըստ հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների: Նշված օրենքների նախագծերից հետեւում է, որ հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները պարտավոր են տարբեր վերջնաժամկետներում ներկայացնել նույնաբովանդակ երկու տարբեր հաշվետվություններ, որոնց ձեւերը հաստատում են երկու տարբեր մարմիններ, ինչն առաջ է բերում աշխատանքների կրկնակիություն` նշված նույնաբովանդակ հաշվետվությունների պատրաստման ընթացքում: Բացի դրանից, գործող օրենսդրության համաձայն` հեռուստառադիոընկերությունները մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը արդեն իսկ հրապարակում են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տարեկան եկամուտների մասին տեղեկատվությունը: Այդ առումով օրենքի նախագծի նշված առաջարկությունը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից, որի համաձայն` նախատեսվում է նվազեցնել կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը, պարզեցնել փաստաթղթաշրջանառությունը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է, եւ դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրեքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրեքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն   կատարելու մասին»,  «Հիմնադրամների     մասին»       Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ   կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն   կատարելու մասին»,  «Հիմնադրամների մասին»       Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ   կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
      
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հաշվետվությունների տեղադրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ.

  •  Բաժնետիրական ընկերությունների, հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, ինչպես նաեւ լրատվական գործունեություն իրականացնողների համար սահմանվում են պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունների ձեւեր, ինչը լրացուցիչ վարչարարություն է առաջացնում:
  •   Նախագծով առաջարկվող հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվող վճարի դրույթը ուժը կորցրած չճանաչելու դեպքում, պարտադիր հրապարակման ենթակա լրացուցիչ հաշվետվությունների հրապարակումը լրացուցիչ ֆինանսական բեռ կհանդիսանա վերոնշյալ սուբյեկտների համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ հաշվետվությունների տեղադրումը կայքում կատարվելու է անվճար, իսկ ազդեցության չափը կկազմի տարեկան առնվազն 50 մլն դրամ:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ համայնքային բյուջեների եկամուտների վրա կլինի չեզոք: