ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության  ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Պ-557-25.06.2014-ԳԿ-010/0, Պ-5571-3 -25.06.2014-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

1. «Պետական օժանդակության  ուսումնական վարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես կարեւորում է ուսանողների աջակցության տարբեր սխեմաների ստեղծման անհրաժեշտությունը, ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավումը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի նիստի
 N 25 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը», որի շրջանակներում նախատեսվում է բարելավել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգը` առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը։  Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Ուսանողներին ուսումնական վարկերի տրամադրում» պետական նպատակային ծրագրի համաֆինանսավորում» ծրագրով մասնակիորեն փոխհատուցվում են բուհերում սովորող ուսանողների ուսումնական վարկերի տոկոսավճարները՝

1) ներկայացված օրենքի նախագիծը ենթադրում է շահառուների թվաքանակի ընդլայնում` այն ընդգրկելով բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին:

Բացի դրանից՝ նախագծով նախատեսվում է նաեւ ուսանողներին տրվող վարկերի տեսակների ավելացում, որը կառաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի նպատակով միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի նիստում հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության
2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշմամբ: Ուստի այս նախագծի ընդունման դեպքում վերջինս կմնա առանց ֆինանսական ապահովման.

2) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համարում ենք անընդունելի, քանի որ այդ մոտեցմամբ պետությունն ուղղակիորեն կազդի շուկայում ձեւավորված վարկավորման տոկոսադրույքների վրա, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած շուկայական տնտեսությամբ պետության գաղափարախոսությանը:

Բանկային համակարգի վրա ուղղակի ազդեցություն են ունենում նաեւ 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը: Պետությունը կխաթարի ստեղծված շուկայի բնականոն գործունեությունը` բանկերի համար սահմանելով վարկի տոկոսագումարների առավելագույն շեմ: Ավելին, պետության կողմից նման քաղաքականության որդեգրման դեպքում առեւտրային բանկերը կարող են պարզապես չտրամադրել ուսումնական վարկեր.

3) նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից» բառերը` նկատի ունենալով, որ ուսումնական վարկերի հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կարգավորման առարկա չեն.

4) նախագծի 3-րդ եւ 4-րդ գլուխներով կարգավորվող հարաբերությունները  հիմնականում պայմանագրային հարաբերությունների առարկա են.

5) նախագծում առկա են իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ: Այսպես`

ա. 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունն անհրաժեշտ է հանել` նկատի ունենալով, որ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին դրույթներն արդեն իսկ սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 7-րդ բաժնում,

բ. նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված մասը կրկնում է նույն հոդվածի 1-ին մասի դրույթները,

գ. նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունն անհրաժեշտ է հանել` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է գրավի առարկան.

6) նախագծի մի շարք դրույթներ հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես՝

ա) 7-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չէ, թե ինչ չափանիշներից ելնելով է հայտը ճանաչվելու «հիմնավոր» կամ «ոչ հիմնավոր»,

բ) 7-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում պարզ չէ, թե խոսքն ինչ «սահմանված ձեւի» մասին է,

գ) 9-րդ հոդվածի 1-ին մասում հայտնի չէ, թե ում կողմից եւ ինչ իրավական ակտով «սահմանված կարգի» մասին է խոսքը,

դ) 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բանաձեւը հստակ չէ, քանի որ, համաձայն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, վարկի տոկոսագումարը չի կարող գերազանցել վերաֆինանսավորման տոկոսագումարից հանած 2 տոկոսային դրույքաչափը, իսկ այս պայմանը հաշվի առնելով եւ ըստ ներկայացված բանաձեւի հաշվարկ կատարելով` փոխհատուցման տոկոսավճարի տոկոսադրույքն ստացվում է բացասական,

ե) նախագծում օգտագործված են տերմիններ ու հասկացություններ («հարակից ուսումնական վարկ», կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահված «սուբսիդիար պատասխանատվություն» կրելու լիազորություն), որոնք պարզաբանման կարիք ունեն:

2. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Հարկ ենք համարում նշել, որ պետական պարտքի եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման տեսանկյունից անընդունելի է նախատեսված ուսումնական վարկերի պետական երաշխավորության տրամադրումը, քանի որ վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկայի բացակայության, իսկ հետագայում նաեւ վարկառուի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները դատական կարգով բռնագանձելու անհնարինության դեպքում տվյալ պարտավորությունների կատարման ապահովման միջոց կհանդիսանա պետության կողմից տրամադրված երաշխավորությունը: Արդյունքում չմարված պարտավորությունների բեռն ամբողջ ծավալով կկրի պետությունը, ինչն այս պարագայում նշանակում է պետության կողմից տվյալ երաշխավորություններն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսնական միջոցների նախատեսում:

Նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ նախագծի տեքստում միայն մեկ փոփոխություն է նախատեսված.

2) 1-ին հոդվածի 2-րդ կետում «4-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «3-րդ կետով» բառերով` նկատի ունենալով, որ կետերի հաջորդական համարակալումն անհրաժեշտ է  վերանայել` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների.

3) 1-ին հոդվածի 3-րդ կետում «5.1-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «5.1-ին մասով» բառերով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:

Ելնելով շարադրվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս առավել նպատակահարմար ենք համարում ուսումնական վարկերի տրամադրման գործընթացի կարգավորումն այլ իրավական ակտերով, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգերը եւ ընթացակարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ  միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ  միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման


1. «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է բարձագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին պետական օժանդակությամբ ուսումնական վարկեր տրամադրելուն, մասնավորապես` ամրագրվում են վարկերի պետական օժանդակության ձեւերը եւ սահմանվում են վարկ ստանալու եւ պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից համաձայնություն տալու կարգերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում են պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում է ուսումնական վարկերի տրամադրման կարգը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքների նախագծերի «վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ‘Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Վերը նշված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում պետական օժանդակության տրամադրմամբ հիմնական եւ հարակից ուսումնական վարկերի տրամադրման, վարկերի առավելագույն տոկոսադրույքների սահմանման, ուսումնական վարկերի գծով պետական բյուջեի երաշխիքների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող այն ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 0,5 տոկոսի չափով:

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նկատելի փոփոխության չի հանգեցնի:

«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը (ծախսերի մասով) կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով: