ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Հակոբ Հակոբյանի, Խաչիկ Հարությունյանի,  Արմեն Մխիթարյանի, Վրեժ Մարկոսյանի եւ Ռուբեն Հովսեփյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-344-01.10.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է 3 եւ ավելի երեխա ունեցող մայրերին՝

1) տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության աշխատանքային եւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակներ նշանակելիս կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային (զինվորական ծառայության) ստաժի նվազագույն տեւողությունը պակասեցնել. յուրաքանչյուր երեխայի համար` 1 տարով.

2) տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության աշխատանքային, ծերության սոցիալական, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի իրավունք տվող տարիքը պակասեցնել. յուրաքանչյուր երեխայի համար` 1 տարով:

Առաջարկությունների արդյունքում, օրինակ, 5 երեխա ծնած մայրերին տարիքային աշխատանքային կենսաթոշակ կարող է նշանակվել 60 տարին լրանալու դեպքում, եթե նա ունի 7 տարվա աշխատանքային ստաժ, իսկ արտոնյալ պայմաններով (N 1 ցուցակով) կենսաթոշակ՝ 52 տարին լրանալու դեպքում, եթե նա ունի 22 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում:

Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի նպատակն է խթանել ծնելիությունը եւ բարելավել ժողովրդագրական վիճակը՝ առաջարկվող արտոնությունները դիտարկելով որպես ժողովրդագրական ակտիվ քաղաքականության բաղադրիչ, ինչը խնդրահարույց է: Հարկ է նկատի ունենալ, որ առաջարկվող փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ ժողովրդագրական վիճակի բարելավման վրա, քանի որ 30-40 տարի հետո, սահմանված ժամկետից 1-2 տարի շուտ (նվազագույն աշխատանքային ստաժից 1-2 տարի պակաս աշխատանքային ստաժի առկայությամբ), կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը ծնելիության խթանման իմաստով թույլ ազդակ է:

Հաշվի առնելով նշվածը՝ օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ քննարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը եւ ծնելիության խթանմանը միտված այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնց շրջանակներում ավելի առարկայական (թիրախային) աջակցություն կտրամադրվի երեխա ունեցող ընտանիքներին:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ ներկայացված օրենքի նախագիծն զգալիորեն կավելացնի կենսաթոշակային ապահովությանն ուղղվող ծախսերը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծով եւ ՄԺԾԾ-ով այդ նպատակի համար միջոցներ նախատեսված չեն (պահանջվող լրացուցիչ միջոցների չափը հաշվարկելու համար անհրաժեշտ է իրականացնել բարդ բազմաշերտ վերլուծություններ):

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացված օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կընդունվի եռամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
   

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  
Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


Եզրակացություն

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ առաջարկվում է պակասեցնել երեք եւ ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը եւ ստաժի համար սահմանված օրացույցային տարիները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է բազմազավակությունը խրախուսելու նպատակով երեք եւ ավելի երեխա ունեցող մայրերի համար պակասեցնել կենսաթոշակի իրավունք տվող տարիքը ու ստաժի համար սահմանված օրացույցային տարիները եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: