ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Մնացական Մնացականյանի, Արմեն Մխիթարյանի եւ Հակոբ Հակոբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-342-30.09.2013-ՏՀ-010/0 եւ Պ-3421-30.09.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 1. սահմանել, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վերցերորդ ամսվա սկզբից: Ընդ որում, առաջարկվում է սահմանել նաեւ, որ եթե հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը, ապա հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վերցերորդ ամսվա սկզբից, 2. սահմանել, որ հարկի դրույքաչափի իջեցում, հարկ վճարողների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքներն ուժի մեջ են մտնում այդ օրենքների ընդունման տարվան հանջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակումից 30 օր հետո` անկախ հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետներից, 3. ուժը կորցրած ճանաչել «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն, եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Ներկայացված օրենքի նախագծի նպատակադրումն ընդունելի է: Միաժամանակ, ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ` 1) նախագծով առաջարկվող` 6-ամսյա ժամանակահատվածը բավականաչափ երկար է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի երկրորդ հինգշաբթի օրվանից մինչեւ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը հերթական նստաշրջան չի գումարում՝ հարկի դրույքաչափի բարձրացում կամ նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները գործնականում պետք է ընդունվեն ամենաուշը մայիս-հունիս ամիսներին: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկային քաղաքականության տեսանկյունից առավել օպերատիվ եւ ճկուն որոշումներ ընդունելու եւ օրենսդրական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն չի ունենա: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք նախագծով ներկայացված 6-ամսյա ժամանակահատվածը փոխարինել 3-ամսյա ժամանակահատվածով, 2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ հաճախ ընդունված օրենքների կիրառությունը պահանջում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց ընդունումն իրավական առումով հնարավոր չէ քանի դեռ հիմնական օրենքը սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, առաջարկում ենք՝ վերոնշյալ նախագիծը վերախմբագրել այնպես, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքներն ուժի մեջ մտնեն ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն կիրառվեն այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող երրորդ ամսվա սկզբից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ հաջորդող տարվա պետական բյուջեի մասին օրենքը մինչեւ ընթացիկ տարվա ավարտը չընդունվելու դեպքում` պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Նույն նկատառումներով պայմանավորված` առաջարկում ենք սահմանել նաեւ, որ հարկի դրույքաչափի իջեցում, հարկ վճարողների գործելու պայմանների մեղմացում կամ հարկի վերացում նախատեսող օրենքներն ուժի մեջ են մտնում ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն կիրառվում են այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, 3) առաջարկում ենք նախագծով սահմանել, որ դրանով առաջարկվող դրույթները չեն վերաբերում տեղական հարկերին: «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի ընդունման դեպքում առաջիկա տարվա պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ իրավական դաշտի ամբողջականությունը (որում կարող են ներառված լինել նաեւ հարկային քաղաքականությանը չառնչվող այլ հարաբերություններ) մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը հնարավոր է, որ չապահովվի, ինչը կմեծացնի պետական բյուջեի կատարման ապահովման ռիսկայնության մակարդակը: Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի եւ վերջինիս կատարումն ապահովող օրենքների նախագծերի քվեարկության առաջնահերթությունները կարգավորող` «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը չի հակասում վերոնշյալ նախագծերի փաթեթում ներառված` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմքում դրված` հարկային օրենսդրության առանձին փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետներին վերաբերող ընդհանուր գաղափարախոսությանը: Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայացված նախագծերի փաթեթում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթում ներառված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի, իսկ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փաթեթից անհրաժեշտ է հանել: Միաժամանակ, հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքներիի նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն: Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագծերը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն, բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագիծը վերաբերում է հարկերի գործող դրույքաչափերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ նոր հարկատեսակ նախատեսող օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետներին, մասնավորապես` սահմանվում է, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո վեցերերդ ամսվա սկզբից, ինչը կնպաստի ավելի թափանցիկ հարկային վարչարարությանը: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կանոնակարգվում է հարկերի գործող դրույքաչափերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ նոր հարկատեսակի ներդրում նախատեսվող օրենքների ուժի մեջ մտնելը: Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 1) սահմանել, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունվելու տարվա հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից: Ընդ որում, առաջարկվում է սահմանել նաեւ, որ եթե հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը, ապա հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վերցերորդ ամսվա սկզբից, 2) սահմանել, որ հարկի դրույքաչափի իջեցում, հարկ վճարողների գործելու պայմանների մեղմացում, հարկի վերացում նախատեսող օրենքներն ուժի մեջ են մտնում այդ օրենքների ընդունման տարվան հանջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան դրանց պաշտոնական հրապարակումից 30 օր հետո` անկախ հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետներից, 3) ուժը կորցրած ճանաչել «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն, եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո: Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: |