ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Մարտուն Գրիգորյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-325-13.09.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. Ներկայացված նախագծով առաջարկվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 6.1-ին եւ 6.2-րդ հոդվածներով, որոնք սահմանում են զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցության տեսակները եւ նրանց տրվող դրամական օգնության չափերը: Այդ առումով նախատեսված լրացումների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ օրենքի 30-րդ, 33-րդ, 34-րդ եւ 40-րդ հոդվածներն արդեն իսկ սահմանում են զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցության տեսակները եւ դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը, մասնավորապես, խոսքը վերաբերում է զինծառայողներին տրվող դրամական օգնությանը, պարենային եւ հանդերձանքի ապահովության կամ դրա փոխարեն՝ դրամական փոխհատուցմանը, բժշկական օգնությանը (զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն եւ 2013 թվականի հուլիսի 25-ի 806-Ն որոշումներով եւ այլ իրավական ակտերով), առողջարանային բուժմանը, բնակարանային ապահովությանը, մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կատարելուն եւ այլն: Իսկ օրենքի 30-րդ հոդվածով հստակ սահմանված են զինծառայողներին տրվող դրամական բավարարման չափերը: Հետեւաբար, օրենքով արդեն իսկ սահմանված կարգավորումների վերաբերյալ նոր դրույթներ ներկայացնելու անհրաժեշտությունը չկա՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները:

2. Միաժամանակ, նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` օրենքում լրացվող 6.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված աջակցության տեսակները չեն համապատասխանում օրենքով սահմանված աջակցության տեսակներին, մասնավորապես, օրենքի 30-րդ հոդվածում խոսքը վերաբերում է զինծառայողների պարենային եւ հանդերձանքի ապահովության կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցման, իսկ 33-րդ հոդվածում` զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին ցույց տրվող բժշկական օգնության, այլ ոչ թե պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման եւ Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում հետազոտման եւ բուժման մասին:

Նույն հոդվածով նախատեսվող պետական աջակցության նոր տեսակների (մասնավորապես, «կոմունալ վճարումների փոխհատուցում» եւ «ուսման վարձերի զեղչ») տրամադրման կարգին եւ առանձնահատկություններին անդրադարձ չի կատարվել, ինչպես դա ամրագրված է օրենքում պետական աջակցության մյուս տեսակների դեպքում:

Բացի դրանից՝ հարկ է նշել նաեւ, որ օրենքի 2-րդ գլուխը (6-28-րդ հոդվածներ) 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ուժը կորցրած է ճանաչվել, հետեւաբար այդ գլխում լրացումներ կատարելը իրավական տեխնիկայի առումով էլ ճիշտ չէ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված` դրամական օգնության չափ սահմանելու պարագայում նախնական հաշվարկներով միայն դրամական օգնությունների ծախսը կավելանա շուրջ 3 մլրդ դրամով, իսկ նախագծի ընդունման դեպքում, ընդհանուր առմամբ, շուրջ 4 մլրդ դրամով (զինծառայողների ընտանիքների անդամներին պետական պատվերի շրջանակներում առողջարանային բուժման իրավունք վերապահելու դեպքում` միայն առողջարանային բուժման գծով ծախսը կավելանա 800 մլն-ից մինչեւ 1.1 մլրդ դրամի չափով): Նշված միջոցները 2014 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսված չեն:

Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող դրամական օգնության չափերը, դրամական օգնություն նշանակելու եւ վճարելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու եւ վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման մեջ: Փոփոխություն կատարելու մասին որոշումը կընդունվի եռամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի ընդունումը կունենա դրական ազդեցություն հանրային առողջության վրա:

2. Կբարձրանա զինծառայողների ընտանիքների անդամներին մատուցվող առողջարանային (վերականգնողական) բուժման մատչելիությունը:

3. Զինծառայողների ընտանիքների անդամներին պետական պատվերի շրջանակներում առողջարանային բուժման իրավունք վերապահելու դեպքում շահառուների թիվը կավելանա մոտ 350 000 մարդով, ինչը կպահանջի մոտ 800 միլիոնից մինչեւ 1.1 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում միայն առողջարանային բուժման համար, որը 2014 թվականի բյուջեով նախատեսված չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցությունների տեսակների սահմանմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցությունների տեսակները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն` սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն: