ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» (Պ-287-17.06.2013-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը, 8-րդ հավելվածը եւ դրանց կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշումն արդեն իսկ կարգավորում են նախագծով առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշված օրենքի 8-րդ հավելվածի 2-րդ կետի «ե» ենթակետը վերաբերում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքների անդամներին:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ավանդի փոխհատուցման համար հաշվառված անձանց, այդ թվում` Արցախյան պատերազմի ազատամարտիկների վճարման գործընթացը 2013 թվականին ավարտվում է, որից հետո նախատեսվում է իրականացնել արդյունքների ամփոփում:

Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն 2013 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (3.4-րդ մասի 3.4.1-ին ենթամաս) սոցիալական քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է իրականացնել ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2013 թվականի հունիսի 6-ի N 23.6/[157213]-13 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներով այդ նպատակով նախատեսված հատկացումներն ըստ տարիների կազմում են 1.5-ական մլրդ դրամ:

2014 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք ֆինանսական միջոցների շրջանակներում, հաշվի առնելով նաեւ նախորդ ծրագրի արդյունքները, կառաջարկվի նոր ծրագիր: Պատրաստակամ ենք նոր ծրագիրը քննարկել նաեւ նախագծի հեղինակների հետ:

Նշենք նաեւ, որ նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող արցախյան պատերազմի մասնակիցներին՝ ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող արցախյան պատերազմի մասնակիցներին՝ ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետան բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետան բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ՀԽՍՀ Խնայբանկի ԽՍՀՄ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով ««ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին եւ N 8 հավելվածի 2-րդ մասի ե) ենթամասին համապատասխան ավարտվել են նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների, զոհվածների ընտանիքի անդամների փոխհատուցման վճարումները:

Ինչ վերաբերում է ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագրի շարունակականությանը, ապա հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը 2014 թվականից բերում է ՀՀ պետական բյուջեից ծախսերի անհրաժեշտության (ֆինանսական գնահատականը բացակայում է), իսկ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը հնարավորություն կտա ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին առաջնահերթության կարգով ստանալու ավանդների փոխհատուցումը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ԽՍՀՄ խնայբանկի ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցների` ազատամարտիկների ավանդների փոխհատուցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։


Եզրակացություն
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ՀԽՍՀ Խնայբանկի ԽՍՀՄ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ՀԽՍՀ Խնայբանկի ԽՍՀՄ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց առաջնահերթ փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 


            ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: