ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-279-10.06.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվում է ներմուծվող ապրանքների արժեքի 300 մլն դրամ նվազագույն սահմանաչափը փոխարինել 200 մլն դրամով:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ`

1) նախագծի ընդունման դեպքում գործող օրենքով սահմանված արտոնության շրջանակը կընդլայնվի, ինչի անհրաժեշտության վերաբերյալ սակայն որեւէ հիմնավոր հաշվարկ ներկայացված չէ.

2) ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի արժեքները հիմնականում զգալի տարբերությամբ գերազանցում են սահմանված 300 մլն դրամ շեմը, ինչը նշանակում է, որ գործող օրենքով սահմանված շեմն արդեն իսկ բավական ցածր է.

3) ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը ներդրվել է 2009 թվականի մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված եւ 2009 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ մտած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-65-Ն օրենքով` որպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով իրականացվող միջոցառում:

Միաժամանակ, եթե նախագծի ընդունման հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ ձեւով օգտագործելու հնարավորությունների ընդլայնումն է, ապա հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1865-Ն որոշմամբ հաստատվել է հարկային օրենսդրության վերանայման 2012-2014 թվականների միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից որոշակիորեն ազատականեցնել ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ առաջացող դեբետային մնացորդները վերադարձնելու ընթացակարգերը: Հետեւաբար նշյալ ծրագրով նախատեսված օրենսդրական փոփոխությունը կատարելու դեպքում ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառության շրջանակների ընդլայնման անհրաժեշտություն չի լինի, քանի որ օրենսդրական փոփոխությամբ կընդլայնվեն ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հետ վերադարձման հնարավորությունները:

Հայտնում ենք, որ նախագծում մասամբ պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները: Մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածում «3-րդ պարբերությունում» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «1-ին մասի 3-րդ կետի» բառերը՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
   ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն: 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ԱԱՀ-ի հետաձգման միջոցով աջակցել 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների ներմուծումը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                       Միաժամանակ հայտնում ենք, Նախագծի կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են, քանի որ ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարման հետաձգման համար առաջարկվող շեմը բավարար հիմնավորված չէ եւ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը հնարավոր կլինի ներկայացնել քանակական եւ որակական ցուցանիշների գնահատականների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության առկայության դեպքում:


Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ներմուծվող ապրանքների արժեքի` 300 մլն դրամ նվազագույն սահմանաչափը փոխարինել 200 մլն դրամով:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք, իսկ կարճաժամկետ հեռանկարում` կարող է լինել բացասական, քանի որ ապրանքների ներմուծման ժամանակ մաքասային մարմինների կողմից հաշվարկվող եւ հետաձգվող ավելացված արժեքի հարկի գումարները կավելանան:

Միաժամանակ, հայտնում ենք նաեւ, որ նախագծի թե ընդունման, թե չընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք: