ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                             պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Պ-186-21.12.2012-ԳԿ-010/0, Պ-1861 -21.12.2012-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

1. Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի՝  «hանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում»: Ներկայացված նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման միայն մեկ բացառիկ դեպք` հուշարձանի ոչնչացման սպառնալիքը: Սակայն գործնականում լինում են հուշարձանների տեղափոխման կամ փոփոխման այլ դեպքեր, օրինակ՝ հուշարձանի հանրահռչակման, գիտական ուսումնասիրման, վերականգնման, պահպանության նպատակներով տեղափոխումը, որոնք ներկայացված նախագծով նախատեսված բացառիկ դեպքից պակաս կարեւոր չեն:

2. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է՝ մինչեւ հուշարձանի տեղափոխումը կամ փոփոխումը  կազմակերպել տեղական հանրաքվե: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ, գործող օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաuտանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իuկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ: Վերջինս հնարավորություն է տալիս համապատասխան մարմնին գործելու ավելի ճկուն, անհրաժեշտության դեպքում խնդիրների լուծման համար ընդունելու օպերատիվ որոշումներ եւ  իրականացնելու հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառում պետական քաղաքականությունը:

Միեւնույն ժամանակ, համաձայն գործող օրենքի 21-րդ հոդվածի  3-րդ մասի՝ հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա: Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման հետ կապված հարցերը մասնագիտական բնույթ ունեն եւ պետք է որոշվեն միայն մասնագիտական եզրակացության հիման վրա:

Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ թե՛ հանրապետական, թե՛ տեղական նշանակության հուշարձանների զգալի մասը հանդիսանում է պետական սեփականություն, որի տնօրինման իրավունքը  վերապահված է Հայաստանի Հանրապետության  կառավարությանը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ տեղական հանրաքվեով համայնքային նշանակության հարցերը լուծելու միջոցով: Մինչդեռ ներկայացված նախագծերով նախատեսվում է տեղական հանրաքվեի միջոցով լուծում տալ բոլոր հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման  վերաբերյալ որոշումների ընդունմանը՝ անկախ սեփականության իրավունքից:

3. Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առկա են մի շարք անհամապատասխանություններ եւ հակասություններ: Այսպես`

1) ներկայացված՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է լրացում, ըստ որի տեղական հանրաքվեներ չեն կարող անցկացվել հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանների փոփոխմանը կամ տեղափոխմանը վերաբերող հարցերով, մինչդեռ գործող օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով  արդեն իսկ սահմանվում է, որ տեղական հանրաքվեի չեն կարող դրվել պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին եւ արգելանոցներին վնաu հաuցնելուն վերաբերող հարցերը:

Նույն նախագծի 2-րդ հոդվածը հակասություն է առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի հետ, որը սահմանազատում է համայնքի ղեկավարի լիազորությունները պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների բնագավառի վերաբերյալ.

2) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված է, որ հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանները փոփոխելուց կամ տեղափոխելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմակերպում է տեղական հանրաքվե, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանների փոփոխմանը կամ տեղափոխմանը վերաբերող հարցերը չեն կարող դրվել տեղական հանրաքվեի.

3) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածը չի համապատասխանում գործող օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասի դրույթներին:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
                      ՏԻԳՐԱՆ   ՍԱՐԳՍՅԱՆ


 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական  պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
 
 

   ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ « Տեղական հանրաքվեի մասին » ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում են հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման, փոփոխման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման, ինչպես նաեւ հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխման հետ կապված իրավահարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ`օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքները  բնապահպանության ոլորտին չեն առնչվում  եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: