ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-147-13.11.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծի ընդունման հիմնավորումից պարզ չէ, թե նախագծի նպատակը գործատուներին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, թե ֆոնդ հիմնադրելու հնարավորության ընձեռումն է:

Եթե խոսքը վերաբերում է ֆոնդի կառավարչի ստեղծմանը, ապա կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար կանոնադրական կապիտալի նվազագույն չափի սահմանումն այդ շուկա մուտք գործելու կարեւոր պահանջ է եւ ֆոնդի կառավարչի ֆինանսական կայունության նվազագույն երաշխիք է, ինչպես նաեւ ընկերության գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի բացասական հետեւանքներին դիմակայելու միջոց: Հայաստանի հետ համադրելի երկրների փորձը ցույց է տալիս, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կապիտալի նկատմամբ պահանջներն ավելի մեղմ չեն, քան «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները: Մասնավորապես, Էստոնիայում կապիտալի նվազագույն չափը կամավոր կենսաթոշակային ֆոնդերի համար կազմում է 730 հազ. եվրո, իսկ պարտադիր ֆոնդերի կառավարիչների համար՝ 3 մլն եվրո: Սերբիայում նույն ցուցանիշը կազմում է 1 մլն եվրո: Իսկ, օրինակ, Լատինական Ամերիկայի երկրներում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կապիտալի նվազագույն չափը տատանվում է 0,5-ից մինչեւ 4 մլն ԱՄՆ-ի դոլարի սահմաններում: Բացի դրանից, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի համաձայն, գործատուին արգելվում է իր աշխատակիցներին լրացուցիչ (կորպորատիվ) կենuաթոշակներ տրամադրելու նպատակով կամավոր կենuաթոշակային uխեմաների ձեռքբերման պայմանագիր կնքել իր հետ փոխկապակցված կենuաթոշակային ֆոնդի կառավարչի հետ: Այսինքն, անգամ ավելի ցածր կանոնադրական կապիտալի պահանջի դեպքում, գործատուն սահմանափակված կլիներ իր աշխատակիցներին սպասարկող կառավարիչ ստեղծելու հարցում:

Եթե խոսքը վերաբերում է գործատուների կողմից ֆոնդի ստեղծմանը, ապա նախագծով առաջարկվող փոփոխությունները բարձրացված խնդրի հետ չեն առնչվում, քանի որ փոփոխվող հոդվածը վերաբերում է միայն ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալին: Մինչդեռ, ֆոնդ ստեղծելու համար օրենսդրությամբ սահմանված են առավել մեղմ պահանջներ, քան ֆոնդի կառավարիչների համար, ինչը նախագծի հիմնավորման մեջ նշված գործատուներին չի խոչընդոտում իրենց աշխատակիցների համար ստեղծել համապատասխան ֆոնդեր:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:



Եզրակացություն

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կանոնադրական կապիտալի նվազագույն շեմը իջեցնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) ուղղված է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է նվազեցնել կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հինգ հարյուր միլիոն դրամի փոխարեն սահմանել հարյուր միլիոն դրամ, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար` երկու հարյուր միլիոն դրամի փոխարեն հիսուն միլիոն դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: