ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-092-28.09.2012-ՍՀ-010/0 եւ Պ-0921 -28.09.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության տրամաբանությունից: Մասնավորապես, խնդրահարույց է այն հանգամանքը, որ, ներկայացված նախագծերն ընդունվելու դեպքում, պարբերաբար պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը, հաշվի առնելով աշխատանքային, զինվորական եւ սոցիալական կենսաթոշակների հաշվարկման կարգի առանձնահատկությունները, էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջեւ առկա տարբերությունը:

Միաժամանակ, միջին կենսաթոշակի չափը որպես թիրախային ցուցանիշ սահմանելը եւ վարվող քաղաքականության հիմքում դնելու գաղափարը, առկա դրամական միջոցների շրջանակներում, ռիսկային կդարձնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով ամրագրված՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը եւ աղքատության ռիսկը նախ` նվազագույնի հասցնելու, ապա՝ բացառելու նպատակադրումը: Այս համատեքստում կարեւորում ենք նաեւ միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կրճատման եւ պարտքի արդյունավետ կառավարման որդեգրած սկզբունքների պահպանումը:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «միջին կենսաթոշակ» հասկացությունը սահմանված չէ: Միջին կենսաթոշակի չափը հաշվարկվում է որպես վարվող քաղաքականության արդյունքային ցուցանիշ եւ արտացոլվում հայեցակարգային փաստաթղթերում: Ըստ այդմ, հստակ չէ, թե ինչ չափ պետք է հիմք ընդունվի կենսաթոշակի մեծությունը սահմանելու համար:

Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել նաեւ այլ փոփոխություններ, ինչպես նաեւ սահմանել «միջին կենսաթոշակ» հասկացությունը:

Նախագծերի փաթեթը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունման դեպքում ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել դրա կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշումներում: Նշված որոշումները կընդունվեն  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա` բնակչության սակավ ապահովված սոցիալական խմբերի կողմից բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերման հնարավորության ընձեռման առումով:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին»  եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվվել է սկսած 2013 թվականից միջին կենսաթոշակի չափերը ըստ տարիների  բարձրացնել  միջին աշխատավարձի նկատմամբ համապատասխան տոկոսներով, ինչը մեր հաշվարկներով կբերի  պետական բյուջեի ծախսերի ավելացման տարեկան շուրջ 26,0 մլրդ.դրամի չափով, որի համար ՀՀ 2013-2015թթ. ՄԺԾԾ-ով, ինչպես նաեւ ՀՀ Ազգային Ժողով ներկայացված ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ նախատեսված չեն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է միջին կենսաթոշակը մինչեւ 2018թ. եւ հետագա տարիների համար յուրաքանչյուր նախորդ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսի չափով սահմանելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով  (այսուհետ` Նախագծեր) 2013 թվականի փետրվարից տարեցտարի նախատեսվում է միջին կենսաթոշակի բարձրացում:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Եզրակացություն
«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի` սոցիալական  պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների  մասին»   Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն  եւ  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի  բնապահպանության  բնագավառում կարգավորման

1. «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին»  եւ  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: