ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ 
 
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


   Հարգելի պարոն Աբրահամյան
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասը խտրական վերաբերմունք է սահմանում բոլոր օտարերկրացիների նկատմամբ՝ ընդհանրապես, եւ ծագումով հայ օտարերկրացիների նկատմամբ, մասնավորապես, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածի պահանջներից:

Բացի դրանից, 7-րդ հոդվածում առաջարկվող 3-րդ մասում հիշատակվում է նույն հոդվածի 1-ին մասում նշված 90-օրյա ժամկետը, սակայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվել է 2011 թվականի դեկտեմբերի 8-ի «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-355-Ն օրենքով եւ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար uահմանված է Հայաuտանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաuտանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 oր ժամկետով` մեկ տարվա ընթացքում, եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ uահմանված չէ:

Առանց կացության կարգավիճակ ձեռք բերելու, 180 օրը գերազանցող անորոշ ժամկետով գտնվելը փաստորեն թույլ է տալիս առանց որեւէ սահմանափակման գտնվել Հայաստանի Հանրապետությունում, ինչը, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների անորոշ կարգավիճակ է (անորոշ ժամկետով գտնվելու դեպքում դժվար է գնահատել` օտարերկրացին ժամանակավորապես է գտնվում Հայաuտանի Հանրապետության տարածքում, թե մշտապես), ինչը ստեղծում է անվերահսկելի իրավիճակ եւ հակասում է օրենքի տրամաբանությանը: Այսպիսի կարգավիճակը խնդիրներ է առաջացնում նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի կիրարկման հետ, որի 3-րդ հոդվածի համաձայն ռեգիuտրը բնակչության վերաբերյալ oրենքով uահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն uտեղծվում է Հայաuտանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով: Ընդ որում, նման կարգավիճակը Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերի համար առավելություն է սահմանում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համեմատությամբ, որոնք պարտավոր են հաշվառվել ռեգիստրում:

3. Օրենքի 7-րդ հոդվածում առաջարկվող 4-րդ մասի լրացումը «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս է:

4. Առաջարկվող լրացումը, համաձայն նախագծին կից հիմնավորման, կապված է Ջավախքի հայաթափման կասեցման արդիական հարցի հետ: Կարծում ենք, որ նախագծի ընդունումը ճիշտ հակառակ ազդեցությունը կունենա եւ հայապահպանությանը նպաստելու փոխարեն կարող է նպաստել հայաթափմանը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը:

 Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

 Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության  ոլորտում  կարգավորման  ազդեցության   գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության  ոլորտում նախագիծն ունի դրական ազդեցություն:  


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) վերացվում է Վրաստանի Հանրապետությունում բնակվող հայերի` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության հետ կապված խոչընդոտները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՀԱԿԱՁԸՂԹՅԸՂՆ
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծը վերաբերում է Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող հայերի` Հայաստանի Հանրապետության տարածքում առանց կացության կարգավիճակ ձեռք բերելու անորոշ ժամկետով գտնվելուն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ հայտնում է հետեւյալը:

1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով  առաջարկվում է Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող հայերի կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` այդ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետով:

2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

Ներկայացված նախագծի չընդունումը պետական բյուջեի եկամուտների եւ ելքերի գծով ազդեցություն չի ունենա:

3. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների (տրանսպորտային միջոցների) բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով:

Այսինքն, ներկայացված փոփոխությամբ սահմանվող դրույթը արդեն իսկ նախատեսված է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ուստի նշված նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների եւ ելքերի գծով ազդեցություն չի ունենա:

Հաշվի առնելով նշյալը, օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական եկամուտների եւ ելքերի գծով գնահատվում է չեզոք:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների եւ Մայր հայրենիքի կենսական կապի ապահովմամբ, որն ունի անքակտելի բնույթ եւ վերաբերում է առօրյա եւ շարունակական կենսաապահովման գործընթացներին, ինչպիսիք են` աշխատանքը, ուսումը, բուժօգնությունը, ամուսնությունը եւ այլն:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի վերացնել Վրաստանում բնակվող հայերի` մասնավորապես Սամցխե-Ջավախք եւ Քվեմո- Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության հետ կապված ավելորդ ու անհարգի խոչընդոտները:

Այս նախագծի ընդունումը պայմանավորված է ինչպես հայասիրական եւ հայրենասիրական մղումներով, այնպես էլ արտաքին քաղաքական շարժառիթներով, կապված Ջավախքի հայաթափության կասեցման արդիական հարցի հետ: