ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի, Վահան Հովհաննիսյանի,  Արմեն Ռուստամյանի եւ Արա Նռանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ:

1. Օրենքների նախագծերի փաթեթում առկա են ներքին հակասություններ եւ անորոշություններ: Մասնավորապես՝

1) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացնել հնագիտական պեղումների պարտադիր պայմանով: Առաջարկությունը ենթադրում է լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն` առանց նշելու պեղումների ֆինանսավորման աղբյուրներն ու իրականացման ժամկետները: Հստակեցման կարիք ունի նաեւ այն, թե ովքեր են իրականացնելու պեղումները: Մինչդեռ փաթեթով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով պահանջվում է ոչ թե պեղումների, այլ դիագնոստիկայի իրականացում, որն այլ գործընթաց է ենթադրում: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «հնագիտական դիագնոստիկա» հասկացությունը նախատեսված չէ.

2) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում բացառություն են կազմելու ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճերի համար օգտագործվող հողամասերը, մինչդեռ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ հուշարձանների հետախուզման եւ հնագիտական պեղումներ կատարվելու են նաեւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու ժամանակ` առանց բացառության:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով պաշտոնատար անձանց համար սահմանված սանկցիան պետք է նախատեսի նաեւ տուգանքի նվազագույն չափը:

 Նույն հոդվածի 2-րդ մասով տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ նախատեսված վարչական պատասխանատվությունն իրավաչափ չէ եւ այն անհրաժեշտ է հանել, քանի որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի, հուշարձանների պահպանությունն ամրագրված է որպես կամավոր լիազորություն եւ ոչ թե պարտադիր կամ պատվիրակված: Հետեւաբար, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար պատասխանատվություն պետք է սահմանվի միայն պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության կանոնները խախտելու համար, ինչն արդեն իսկ նախատեսված է հոդվածի 1-ին մասով:

3. Ներկայացված օրենքների նախագծերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված  օրենսդրական տեխնիկայի կանոններին՝

1) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է խմբագրել եւ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս՝ դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին.

2) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «ենթակետի» բառը փոխարինել «կետի» բառով.

3) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «պարբերության» բառը փոխարինել «մասի» բառով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է օրենսդրական նախաձեռնության հեղինակների մտահոգությունը նոր հուշարձանների հայտնաբերման, շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձանների վնասման հետագա վտանգից խուսափելու եւ հուշարձանների պահպանության խնդիրների կարգավորման անհրաժեշտության հարցում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ցանկը եւ ժամանակացույցը`

1) «Հուշարձանների հետախուզման աշխատանքների եւ հնագիտական դիագնոստիկայի անցկացման կարգը սահմանելու մասին», 2 ամիս.

2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն եւ 2002 թվականի մայիսի 11-ի N 498 որոշումներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», 4 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հողամասի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության եւ հողատեսքի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսվում է տուգանքների բարձրացում:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` ներկայացված նախագծի ընդունումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում, սակայն, հաշվի առնելով վերոնշյալ խախտումների անկանխատեսելիության փաստը` վերոնշյալ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չէ իրականացնել:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեի ելքերի փոփոխմանը, ապա բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ նախատեսված հաշվարկներով հիմնավորված տեղեկատվության առկայության պայմաններում:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման դեպքում

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում է նոր հուշարձանների հայտնաբերման  եւ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:
 

  • Նախագծով հողերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում սահմանվում է պարտադիր հնագիտական դիագնոստիկայի անցկացման պահանջ սեփականատիրոջ կողմից իր իսկ միջոցների հաշվին, ինչը կհանգեցնի տնտեսվարողների ֆինանսական ծախսերի ավելացմանը:
     
  • Նախագիծը տարընթերցման տեղիք է տալիս (դիտողությունները ներկայացվում են գրությամբ), որի արդյունքում կառուցապատողների եւ հողամասերի սեփականատերերի համար կավելանա վարչարարությունը:

    Եզրակացություն

    «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/  սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

    Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

    Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծերն ունեն չեզոք ազդեցություն:
     

    ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակների բնապահպանության բնագավառում  կարգավորման

    1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ` օրենքներ) նախագծերի լրամշակված տարբերակների ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

    2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

    3. Օրենքների  նախագծերով կատարվող լրացումները եւ փոփոխությունները  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին  եւ պահանջներին չեն հակասում:

    Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: