ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է ապահովագրական ընկերությունների կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների  2011 թվականի համար նախատեսված մասի 15 տոկոսի 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում երաշխավորման ֆոնդ փոխանցելու պարտականություն՝ ինչն ըստ էության  ապահովագրական ընկերությունների համար երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարներ կատարելու պարտավորություն է:

Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները կատարում են միայն այն դեպքում, եթե երաշխավորման ֆոնդի միջոցները բավարար չեն (բավարար չեն լինի) օրենքով uահմանված հատուցումները վճարելու կամ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված բժշկական oգնության հետ կապված ծախuերի վճարումները կատարելու համար: Հետեւաբար օրենսդիրն արդեն սահմանել է երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարներ կատարելու դեպքերը:

Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ ընթացիկ տարվա համար արդեն իսկ սահմանված «խաղի կանոնների» փոփոխությունն օրենսդրորեն կարող է վատ  նախադեպ հանդիսանալ ֆինանսական ոլորտի հետագա գործունեության եւ կայուն զարգացման տեսանկյունից` բացասական ազդակներ հաղորդելով Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող արտաքին ներդրողներին:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տվյալ տարվա համար սահմանված կանոններում փոփոխություններ կատարելու առաջարկը:

Ինչ վերաբերում է նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող քանակական սահամանափակմանը, ապա այս խնդիրը եւս արդեն իսկ լուծված է գործող օրենքով, եւ այն վերապահված է ինքնակարգավորվող մարմնին` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրոյին, որը կոլեգիալ մարմին է եւ ունի անհրաժեշտության դեպքում իր կանոններում, այդ թվում` եւ սահմանված սակագներում, փոփոխություններ կատարելու իրավասություն: Հետեւաբար, օրենքով կոշտ սահմանափակում դնելը ներկայիս արագ փոփոխվող ֆինանսական աշխարհի պայմաններում չի բխում ֆինանսական համակարգերի զարգացման հայեցակետից:

Միաժամանակ  առաջարկում ենք`

1. նախագծում ավելացնել դրույթ, որով պարտադիր պահանջ կսահմանվի ապահովագրական ընկերությունների համար հասարակությանը ԱՊՊԱ պոլիսներն էլեկտրոնային կարգով վաճառքի հնարավորություն ընձեռելու համար: Կարծում ենք վերջինս կնվազեցնի մատուցվող ծառայությունների ծախսերը` հետեւաբար եւ բեռնվածության ցուցանիշը.

2. քննարկել ԱՊՊԱ շուկայում գերիշխող դիրք (30 տոկոս եւ ավելի) ունեցող ապահովագրական ընկերությունների համար երաշխիքային հիմնադրամին վճարվող գումարների չափի համար ավելի բարձր գործակցի կիրառման հարցը: Վերջինս հիմնավորվում է այն փաստարկով, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողների համար համակարգային ռիսկը հարաբերականորեն բարձր է, հետեւաբար նույն չափի վճարների կատարումը տարբեր համակարգային ռիսկ ունեցող ընկերությունների կողմից կարող է խեղաթյուրում մտցնել:

Ելնելով շարադրածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարութունը գտնում է, որ ներկայացված նախագիծը լրամշակման կարիք ունի եւ ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակվելուց հետո:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
    
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


Եզրակացություն

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի/այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

 Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի չեզոք ազդեցություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության

բնագավառում կարգավորման

1.«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն, քանի որ Նախագծով նախատեսվում է, որ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները երաշխավորման ֆոնդ միանվագ փոխանցելու են ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011 թվականի համար նախատեսված մասի 15 տոկոսը: Արդյունքում ապահովագրական ընկերությունները զրկվում են 2011թ. ապահովագրավճարներից ստացված շահույթի ինքնուրույն տնօրինելու իրավունքից, ինչը էական բացասական ազդեցություն կունենա ապահովագրական համակարգի կայացման գործընթացի վրա: Միեւնույն ժամանակ Նախագծով առաջարկվող 75/25 տոկոս հարաբերակցության փոփոխությունը ժամանակավրեպ է, քանի որ դեռեւս պարզ չէ, թե համակարգի զարգացման ընթացքում որքանով կփոխվի պատահարների դիմաց հատուցումների մեծության շեմը: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ մինչ 2011թ. ավարտը տվյալ հատուցումների մակարդակը կունենա աճի միտում: Բացի այդ, հաշվի առնելով միջազգային պրակտիկան, պատահարների դիմաց հատուցումների իրական միտումները հնարավոր է ստանալ համակարգի ներդրման պահից առնվազն երեք տարի անց:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ

ՀՀ կառավարության 10.09.2009թ. N 1021-Ն որոշման հավելվածով հաստատված

կարգի 6-րդ կետի համաձայն բյուջետային բնագավառում

ազդեցության գնահատման վերաբերյալ

1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները.

Նախագծով նախատեսվում է հստակեցնել Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011թ. համար նախատեսված միջոցների օգտագործման ուղղությունները:

2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծի ընդունման կամ չնդունման դեպքում` դրանց կիրարկման արդյունքում նախատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունն ըստ ժամկետների.

Նկատի ունենալով, որ նախատեսվում է հստակեցնել Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011թ. համար նախատեսված միջոցների օգտագործման ուղղությունները, գտնում ենք, որ Նախագծի ընդունման կամ չընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: