ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի եւ Արտյուշ Շահբազյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում անընդմեջ կարող են մնալ մինչեւ 90 օր ժամկետով: Այսինքն, օրենքի նախագծի ընդունման դեպքում գործնականում կհանվի օտարերկրյա անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու օրերի սահմանափակումը, քանի որ ընդամենը մեկ օրով Հայաստանի Հանրապետությունից բացակայելով օտարերկրացին կարող է կրկին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն եւ անընդմեջ մնալ եւս 90 օր: Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների (թեթեւ մարդատար ավտոմեքենաների) բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով: Հետեւաբար ներկայացված օրենքի նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ օտարերկրյա անձինք իրավունք կունենան 90-օրյա ժամկետի պարբերականությամբ գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ իրենց հետ ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: Սա կարող է հանգեցնել մի շարք ռիսկերի առաջացմանը, մասնավորապես, օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող թեթեւ մարդատար մեքենաների ժամանակավոր ներմուծմանը, որի դեպքում վերջիններս կարող են խուսափել հարկերի վճարումից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ պետք է պահպանել մեկ տարվա ընթացքում որոշակի քանակությամբ օրեր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու սահմանափակումը եւ՛ առանց մուտքի վիզայի եւ՛ մուտքի վիզայով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար: Հակառակ դեպքում իմաստազրկվում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալը: Հարկ ենք համարում հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի սեպտեմբերի 13-15-ի նիստերի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-1183-30.05.2011-ՊԻ-010/0), որով այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, նախատեսված է որ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ 180 օր ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ենթադրվում է, որ նշված օտարերկրացիները մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կարող են մնալ ինչպես անընդմեջ՝ մինչեւ 180 օր ժամկետով, այնպես էլ այդ իրավունքից օգտվել մաս-մաս` մի քանի անգամ մուտք գործելով հանրապետություն: Մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է նախորդող մուտքերի օրերից եւ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու օրերի քանակներն առանց մուտքի վիզայի եւ մուտքի վիզայով ռեժիմների համար հավասարեցվում են: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ հայտնում է հետեւյալը: 1.«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները «Օտարերկրացիաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում անընդմեջ կարող են մնալ մինչեւ 90 օր ժամկետով: Այսինքն, օրենքի նախագծի ընդունման դեպքում կհանվի օտարերկրյա անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում 1 տարվա ընթացքում գտնվելու 90 օրվա սահմանափակումը: 2.«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը Ներկայացված նախագծի չընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա: 3.«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը Ներկայացված նախագծի ընդունումը կարող է ռիսկեր առջացնել: Մասնավորապես այն կարող է հանգեցնել օտարերկացիների կողմից Հայաստանի Հանրապետության անձ հանդիսացող քաղաքացիներին պատկանող թեթեւ մարդատար մեքենաների ժամանակավոր ներմուծմանը, որի դեպքում վերջիններս կարող են խուսափել հարկերի վճարումից, ինչը գործնականում չի բացառվում: Ելնելով վերոշարադրյալից, կարծում ենք, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը նախ անհավասար դաշտ է ստեղծում օտարերկրյա անձանց եւ Հայաստանի Հանրապետության անձանց միջեւ, ինչպես նաեւ առաջացնում է հարկերից խուսափելու ռիսկեր, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել պետական եկամուտների կորստի:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է` Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է առանց մուտքի վիզայի ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների ՀՀ տարածքում բնակվելու ժամանակահատվածին, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն: Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագիծն ունի դրական ազդեցություն: 1. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: |