ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, , Հերմինե Նաղդալյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Վահան Հովհաննիսյանի, Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի, Մխիթար Հարությունյանի, Կորյուն Նահապետյանի, Արտակ Զաքարյանի, Տաճատ Վարդապետյանի, Արմեն Մխիթարյանի եւ Լյովա Խաչատրյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ:

1. «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ.

1) նախագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը` սոցիալական ծառայության տրամադրումն իսկապես դրա կարիքն ունեցողին, համարժեքությանը` կարիքին համարժեք սոցիալական ծառայության տրամադրումը, սոցիալական խնամառության բացառմանը` անձի ակտիվության դրuեւորման եւ ինքնoգնության ունակությունների զարգացման uոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար: Մինչդեռ նախագծով նախատեսվում է բոլոր բազմազավակ ընտանիքներին, անկախ կարիքից, տրամադրել տարատեսակ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ դրամական օգնություն, ընդ որում, այն չափով, որ բազմազավակ ընտանիքների չափահաս անդամների շրջանում հնարավոր է առաջացնի կախվածություն տվյալ օգնությունից եւ նվազեցնի աշխատելու ցանկությունը.

2) օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Մասնավորապես՝

ա. նախագծի 5-րդ հոդվածի՝

- 3-րդ մասով նախատեսվում է բազմազավակ ընտանիքներին տրամադրել ամենամսյա վճար` ընտանիքի երրորդ եւ ավելի` յուրաքանչյուր երեխայի համար՝ մինչեւ նրա 18 տարեկանը լրանալը՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության տվյալների՝ Հայաստանի Հանրապետության ընտանիքների ընդհանուր թվից 6.2 տոկոսը երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներն են:

Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ Հայաստանի Հանրապետության ընտանիքների թիվը 800 հազար է, ուստի, երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը կկազմի 49600 ընտանիք:

Հաշվելով, որ երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներում բնակվող երեխաների միջին թիվը կկազմի յուրաքանչյուրում մոտավորապես չորս երեխա, ապա 49600 ընտանիքների շուրջ 99200 երեխաների համար մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի 38,688 մլրդ դրամ (99200 x 32500 x 12 = 38,688,000.0):

  Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում շուրջ 25000՝ երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիք ստանում է ընտանեկան նպաստ:

Նշված 25 հազար ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվել է տարեկան շուրջ 8 մլրդ դրամ (25000 x 26850 x 12 = 8,000,000.0):

Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից այդ նպատակի համար հատկացնել լրացուցիչ շուրջ 30,7 մլրդ դրամ՝ այն դեպքում, որ ընտանեկան նպաստի համար 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված է շուրջ 35,5 մլրդ դրամ.

- 4-րդ մասով նախատեսվող իրավունքի իրացման դեպքում անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ բյուջետային հատկացումների` 2290 մլն դրամի չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2012-2014 թվականների միջնաժամկետ ծրագրով նախատեսված չէ.

- 5-րդ մասով նախատեսված ամենամսյա դրամական օգնության համար 49600 ընտանիքների շուրջ 297,6 հազ. անդամների համար անհրաժեշտ կլինի շուրջ 17,4 մլրդ դրամ (297600 անձ x 4875 դրամ x 12 ամիս = 17,4 մլրդ դրամ):

Այսպիսով, օրենքի նախագծի ընդունման դեպքում միայն 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքների իրացման համար կպահանջվի տարեկան լրացուցիչ առնվազն 29.48 մլրդ դրամ (30,8 մլրդ + 2,29 մլրդ + 17,4 մլրդ = 50,4 մլրդ դրամ),

բ. նախագծի 6-10-րդ հոդվածներով նախատեսված բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի լուծման համար անհրաժեշտ պետական աջակցության շրջանակներում պահանջվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք գնահատման կարիք ունեն.

3) օրենքի նախագծի վերնագրում, 1-ին հոդվածում «աջակցության» բառը փոխարինել «սոցիալական պաշտպանության» բառով.

4) 1-ին հոդվածի 1-ին կետում «կազմակերպչական, ֆինանսական եւ իրավական» բառերը փոխարինել «կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական» բառերով.

5) 2-րդ հոդվածում հստակեցնել «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, քանի որ միայնակ ծնողի խնամքին չորս եւ ավելի երեխա գտնվելու պարագայում տվյալ ընտանիքը չի համարվի բազմազավակ, ինչպես նաեւ հստակեցնել «ընտանիք» հասկացությունը. արդյո՞ք, այդ ընտանիքի կազմում պետք է դիտարկվեն այլ ազգականներ եւս` տատիկ, պապիկ, հորեղբայր եւ այլն (նախագծի այլ հոդվածներով սահմանվում են երաշխիքներ, որոնք տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամին).

6) 3-րդ հոդվածը հստակեցման կարիք ունի, քանի որ դրանով նախատեսված սոցիալական արտոնությունների իրականացումը գտնվում է տարբեր պետական մարմինների իրավասության ներքո.

7) 4-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բազմազավակ ընտանիքների մինչեւ 18 տարեկան եւ առկա (ցերեկային) ուսուցմամբ  սովորող 18-23 տարեկան զավակները, ինչպես նաեւ նրանց ծնողներն իրավունք ունեն ստանալու անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում՝ ամենամյա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում».

8) 5-րդ հոդվածի՝

ա. 2-րդ մասում «ընտանեկան նպաստի» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման» բառերով, 3-րդ մասից հանել «մինչեւ 18 տարեկան» եւ «մինչեւ նրա 18 տարեկանը լրանալը» բառերը, 4-րդ մասում «մինչեւ 18 տարեկան» բառերը փոխարինել «երեխաները» բառով, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն երեխա է համարվում 18 տարին չլրացրած յուրաքանչյուր ոք,

բ. 4-րդ մասը «զավակներն» բառից հետո լրացնել «եւ նրանց ծնողները» բառերով՝ հանելով «, իսկ ծնողների բժշկական օգնությունն ու բժշկական սպասարկումն անվճար են» բառերը,

գ. 5-րդ մասը հանել կամ ներառել 5-րդ հոդվածի 3-րդ մասում.

9) 6-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասում՝

- «չորս» բառը փոխարինել «երեք» բառով (նկատի ունենալով օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որը սահմանում է՝ «Բազմազավակ են համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն ընտանիքները, որտեղ ծնվել եւ (կամ) որդեգրվել են եւ խնամվում են երեք եւ ավելի երեխաներ:»),  «վերջին» բառը՝ «դիմելու պահին նախորդած» բառերով, եւ «տարածքը,» բառից հետո լրացնել «կամ այնպիսի գույք, որի վաճառքից հետո կարող են գնել բնակարան» բառերով (նկատի ունենալով այն հանգամանքը, որ բազմազավակ ընտանիքը կարող է ունենալ այլ անշարժ կամ շարժական գույք, որի վաճառքից հետո կարող է գնել բնակարան).

- հստակեցնել «բնակելի տարածք» հասկացությունը, ինչպես նաեւ՝ 25 տարի չօտարելու պայմանով բնակարանի տրամադրումը ինչ իրավունքով է տրվելու` սեփականության իրավունքո՞վ, թե՞ անհատույց օգտագործման իրավունքով,

բ. 1-ին մասով՝ բնակարանով ապահովելու համար սահմանված դրույթը հակասում է 7-րդ հոդվածի 1-րդ մասի դրույթին, մասնավորապես, 6-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն` տրամադրելով բնակարան, իսկ  7-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է բնակարանի գնման կամ բնակարանի կառուցման համար վարկի տրամադրում: Բացի դրանից, կարգավորման կարիք ունեն այն դեպքերը, երբ բազմազավակ ընտանիքը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չի ունենա օգտվելու տրամադրվող վարկից,

գ. 2-րդ մասը «15 քառակուսի մետրից» բառերից առաջ լրացնել «ընդհանուր մակերեսով» բառերով.

10) 7-րդ հոդվածի՝

ա. 2-րդ մասով նախատեսված համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը՝

- անհատույց սեփականության իրավունքով լեռնային, բարձր լեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերում գտնվող բազմազավակ ընտանիքներին բնակարան կառուցելու նպատակով կարող են տրամադրվել միայն համայնքի ավագանու որոշմամբ` նկատի ունենալով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջները, որոնց համաձայն համայնքի ավագանին նշված օրենքով սահմանված կարգով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, որոշում է ընդունում համայնքի uեփականությունը համարվող գույքն oգտագործման տրամադրելու եւ oտարելու մաuին.

- սահմանափակ ռեսուրսների եւ օրենքով համայնքին նմանատիպ գործընթացի պարտադրումն առնվազն պետք է ենթադրի որոշակի ֆինանսական միջոցներով փոխհատուցում, որը նույնպես պետք է ամրագրվի օրենքով.

- առաջարկում ենք 2-րդ մասը «բնակավայրերում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով, ինչուվ պետք է կարգավորվեն յուրաքանչյուր շնչի համար տրամադրվող հողակտորի չափը եւ նմանատիպ այլ գործառույթներ,

բ. առաջարկում ենք հանել 4-րդ մասը, քանի որ տրամաբանական չէ վարկի տոկոսադրույքի համեմատումը գնաճի չափի հետ: Գնաճը յուրաքանչյուր տարվա համար կարող է լինել փոփոխական, այդ թվում՝ նախորդ տարվա նկատմամբ ունենալով մեծ տարբերություն, կառաջացնի անհավասար պայմաններ.

11) անհրաժեշտ է 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներն ամբողջությամբ լրամշակել` սահմանելով բազմազավակ ընտանիքի բնակարանային ապահովության կարիքի գնահատման կարգը, բնակելի տարածության հատկացման (վարկ կամ սոցիալական բնակարանի վարձակալություն) սկզբունքները, հատկացվող բնակելի տարածության նվազագույն ստանդարտները, պետական աջակցությունն ստանալու համար դիմելու, հաշվառվելու կարգն ու ժամկետները, իրավունքի դադարեցման հիմքերը եւ վերահսկման մեխանիզմները, բազմազավակ ընտանիքի, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը` օրենքով սահմանված դրույթների խախտման դեպքում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի  դեկտեմբերի 24-ի նիստի  N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010 թվականի պետական ծրագրի N 2 հավելվածով նախատեսված է մշակել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության բնակարանային պայմանների բարելավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կսահմանվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործմանը պետական աջակցության  սկզբունքները, բնակտարածությամբ ապահովման ձեւերը եւ կարգը: Ուստի, առաջարկում ենք նախագծի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներով սահմանված դրույթները տեղափոխել եւ ամրագրել «Հայաստանի Հանրապետության բնակարանային պայմանների բարելավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում:

2. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հողի հարկից բազմազավակ ընտանիքների ազատում, սակայն, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան, հողի հարկ վճարողներ են հողի uեփականատերերը, պետական uեփականություն հանդիuացող հողի մշտական oգտագործողները: Հողի հարկով հարկվող օբյեկտը կարող է սեփականության իրավունքով պատկանել ընտանիքի անդամներից մեկին, հնարավոր է նաեւ՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Միաժամանակ, բազմազավակ ընտանիքի անդամը կարող է ունենալ ոչ ընդհանուր (ընտանիքի) օգտագործման հողի հարկով հարկվող այլ օբյեկտ: Հարկ է նկատի ունենալ, որ չի բացառվում նույն գույքի բաժնային սեփականության դեպքում ընտանիքի անդամ չհանդիսացող այլ սեփականատիրոջ առկայությունը:

Ներկայացված նկատառումներով հողի հարկի արտոնությունը պետք է սահմանել ոչ թե ընտանիքի, այլ ընտանիքի` հողի հարկով հարկվող օբյեկտի սեփականատեր հանդիսացող անդամի (անդամների) համար`

1) uեփականության իրավունքով բազմազավակ ընտանիքի անդամներին պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման հողերի մաuով.

2) ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով իրենց պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման հողերի դեպքում` իրենց բաժնի մաuով.

3) ընդհանուր համատեղ uեփականության իրավունքով իրենց պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման հողերի մասով, եթե, բազմազավակ ընտանիքի անդամներից բացի, մյուu համաuեփականատերերն անչափահաu կամ անաշխատունակ անձինք են:

Անորոշ է, թե բազմազավակ ընտանիքի անդամներն ինչ ժամանակահատվածում են օգտվում հողի հարկի արտոնությունից: «Բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ բազմազավակ են համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն ընտանիքները, որտեղ ծնվել եւ (կամ) որդեգրվել ու խնամվում են չորս եւ ավելի  երեխաներ: Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան՝ երեխա է համարվում տաuնութ տարին չլրացած անձը: Արդյո՞ք, հողի հարկի արտոնությունից բազամազավակ ընտանիքի անդամները կօգտվեն՝ մինչեւ ընտանիքում երեխաների (18 տարին չլրացած անձանց) թիվը չորսից պակաս լինելը:

Հարկ է նկատի ունենալ, որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ եւ 71-րդ հոդվածների, համայնքի սեփական եկամուտները նվազեցնող օրենքների ընդունման դեպքում համայնքի կրած համապատասխան վնասի չափը ենթակա է պետության կողմից փոխհատուցման:

Նույն դիտողությունները վերաբերում են նաեւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

3. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է, որ գույքահարկից ազատվում են բազմազավակ ընտանիքները, սակայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գույքահարկ վճարող է ոչ թե «ընտանիքը», այլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, oտարերկրյա քաղաքացիները, ինչպեu նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է հարկվող oբյեկտ համարվող գույք:

  Օրենքի նախագծի տրամաբանությունից ստացվում է, որ դրանով ներկայացված առաջարկությունը ոչ միայն բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության նպատակն ունի, այլեւ, ընդհանրապես, հարկային արտոնությունների տրամադրման, քանի որ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում նաեւ հասարակական եւ արտադրական շենքերը եւ շինությունները:

Ներկայացված նկատառումներով գույքահարկի արտոնությունը պետք է սահմանել ոչ թե ընտանիքի, այլ ընտանիքի` գույքահարկով հարկվող օբյեկտի սեփականատեր հանդիսացող անդամի (անդամների) համար`

1) uեփականության իրավունքով բազմազավակ ընտանիքի անդամներին պատկանող՝ գույքահարկով հարկվող oբյեկտ համարվող` հաuարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիuացող շենքերի ու շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մաuով.

  2) ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով իրենց պատկանող`  գույքահարկով հարկվող oբյեկտի (հաuարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիuացող շենքերի եւ շինությունների) դեպքում հարկվող oբյեկտի իրենց բաժնի մաuով.

  3) ընդհանուր համատեղ uեփականության իրավունքով իրենց պատկանող՝  գույքահարկով հարկվող oբյեկտի (հաuարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիuացող շենքերի եւ շինությունների) մաuով, եթե, բազմազավակ ընտանիքի անդամներից բացի, մյուu համաuեփականատերերն անչափահաu կամ անաշխատունակ անձինք են:

Օրենքի նախագիծն օրենսդրական տեխնիկայի առումով լրամշակման կարիք ունի, մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է «ՀՕ-491» թիվը փոխարինել «ՀՕ-491-Ն» թվով եւ նկատի ունենալ այն, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում 7-րդ կետ արդեն իսկ նախատեսված է:

4. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը չի բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության գաղափարաբանությունից, եւ անընդունելի է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի նկատմամբ հավելում սահմանելը:

Հարկ ենք համարում նշել, որ «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22?ի ՀՕ-243-Ն օրենքով վերացվեցին նաեւ զինվորական կենսաթոշակներին տրվող հավելումները:

Օրենքի նախագծի ընդունումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ:

5. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց ստացած եկամուտները եկամտային հարկով հարկելիս կիրառել եկամտային հարկի տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով տվյալ ֆիզիկական անձի խնամքի տակ գտնվող երեխաների թիվը: Մասնավորապես, օրենքի նախագծով առաջարկվում է ավելի քիչ երեխաներ ունեցող ֆիզիկական անձանց համար սահմանել եկամտային հարկի ավելի բարձր դրույքաչափեր:

Այդ կապակցությամբ գտնում ենք, որ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունը, ըստ էության, նշանակում է եկամտային հարկով հարկման նպատակով հիմք ընդունել ոչ թե ֆիզիկական անձի, այլ նրա ընտանիքի եկամուտներն ու նվազեցումները, ինչը, կարծում ենք, հիմնավոր չէ:

Բացի դրանից, օրենքի նախագծի ընդունումը նկատելիորեն կբարդացնի ինչպես հարկային գործակալների, այնպես էլ՝ հարկային մարմինների կողմից կատարվող աշխատանքները` կապված ֆիզիկական անձանց՝ վճարման ենթակա եկամուտներից եկամտային հարկի գումարները հաշվարկելու, պահելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու, ինչպես նաեւ հարկային հաշվառման նկատմամբ արդյունավետ հսկողություն սահմանելու հետ:

Օրենքի նախագծով առաջարկվող կարգի կիրառությունը ենթադրում է երրորդ անձանցից տեղեկությունների ստացման, մշակման ու պահպանման համակարգերի զարգացում` հաշվի առնելով այն, որ հարկային մարմինները պետք է հստակ տեղեկատվություն ունենան յուրաքանչյուր ֆիզիկական անձի կողմից խնամվող երեխաների թվի մասին:

Հարկ ենք համարում նշել, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը որոշվել են խոր ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների հիման վրա, որպեսզի սկզբունք որդեգրելով՝ հարկման համակարգի փոփոխությունը չհանգեցնի ֆիզիկական անձանց հարկային բեռի բարձրացման:

Հաշվի առնելով նշված նկատառումները` օրենքի նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար եւ գտնում ենք, որ առավել նպատակահարմար է բնակչության ծնելիության մակարդակի բարձրացման խնդիրը լուծել սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող այլ նպատակային ու առավել հասցեական ծրագրերի իրականացմամբ:

«Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման շրջանակներում ներդրվելու է եկամտային հարկի հաշվառման անձնավորված համակարգ, որը նշանակում է, որ գործատուներն անձնավորված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու են յուրաքանչյուր ամիս՝ բացառապես էլեկտրոնային եղանակով: «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առումով անհրաժեշտ կլինի գնահատել բազմազավակ ընտանիքների եկամուտների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա դրա ազդեցությունը եւ հաշվառման հետ կապված խնդիրները, այսինքն` եկամտային հարկի դրույքաչափերի բազմաստիճան սանդղակի կիրառման դեպքում`

1) դրույքաչափերը, չնչին տարբերություն ունենալով, հարկի կրճատման հաշվին ընտանիքի եկամուտների չնչին ավելացում ապահովելով, էականորեն կբարդացնեն եւ անհնարին կդարձնեն եկամտային հարկի անձնավորված հաշվետվությունների կազմման եւ ընդունման (մասնավորապես, մի քանի ամսվան վերաբերող եկամուտներից եկամտային հարկի ավտոմատացված հաշվարկման) հնարավորությունը.

2) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան, ըստ որի երեխա է համարվում տաuնութ տարին չլրացած անձը, «երեխա խնամքի տակ չունեցող» հասկացությունը ներառում է ընտանիքների գերակշռող մասը, որոնց եկամուտները հարկվելու են եկամտային հարկի նման բարձր (26-27,5 տոկոս) դրույքաչափերով, իսկ 2014 թվականից հետո` այդ եկամուտներից պահվելու է եւս 5-10 տոկոս  պարտադիր կուտակային վճար, այսինքն՝ ընդհանուր առմամբ, աշխատողը կամ անհատ ձեռնարկատերն իր եկամուտների 31-37,5 տոկոսը վճարելու է որպես հարկ կամ պարտադիր վճար, ինչն անընդունելի է եւ ուղղակիորեն նպաստելու է ստվերի ավելացմանը.

3) խիստ կավելանա գործատուների կողմից հաշվետվությունները կազմելու եւ ներկայացնելու սխալների ու անճշտությունների թիվը, որոնք լուրջ հետեւանքների կարող են հանգեցնել (հաշվետվությունների ներկայացման ուշացումներ եւ տուգանքների կիրառում).

4) ավելի կբարդանա հարկային մարմինների կողմից անձնավորված հաշվառման նկատմամբ առանց այն էլ բավական բարդ հսկողական աշխատանքների արդյունավետ իրականացումը:

6. «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետեւողական է առկա միջոցների սահմաններում Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման պետական ծրագրային հարցերում, սակայն ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի  Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ: Ուստի, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը, որոնց համար կպահանջվի շուրջ 6 ամիս՝

«Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1) 3-րդ հոդվածի 1-ին մաս՝ «Բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների իրագործման երաշխիքների ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2) 4-րդ հոդվածի 1-ին մաս` «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակը հաստատող փաստաթղթի նմուշը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) 5-րդ հոդվածի 4-րդ մաս՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

4) 5-րդ հոդվածի 5-րդ մաս` «Բազմազավակ ընտանիքներին ամենամսյա դրամական օգնություն հատկացնելու կարգն ու չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

5) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ` «Բազմազավակ ընտանիքներին բնակարանի գնման համար վարկի տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

6) 9-րդ հոդվածի 2-րդ մաս` «Բազմազավակ ընտանիքներին բնակարանի համար հաշվառման վերցնելու, տրամադրելու, նրանց հետ պայմանագիր կնքելու, նրանց վարկ տրամադրելու, տրամադրված վարկի գումարի չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

եզրակացություններ

«Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին»,  «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «Գույքահարկի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման
 
 

I. Առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման   եզրակացություններ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 1104-Ն որոշման պահանջներով, «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ տեղեկացվում է.

1. Նախագծի կարգավորման արդյունքները.

առաջարկվող նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվող  առաջարկությունը դրական կանդրադառնա բնակչության` հատկապես բազմազավակ ընտանիքների երեխաների եւ նրանց ծնողների առողջական վիճակի բարելավման, բուժօգնության մատչելիության  եւ հասանելիության վրա:

Նախագծի ընդունումը կունենա ազդեցություն բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման վրա: Ենթադրվում է, որ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրենքի ընդունումից հետո առկա  50 000 ընտանիքից տարեկան միջինում շուրջ 35 000 ընտանիք եւս կճանաչվեն բազմազավակ եւ իրավունք կունենան ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում:

50 000 – 15 000 = 35 000 ընտանիք

35 000 X 3 երեխա = 105 000 երեխա

105 000 X 8% = 8 400 դեպք

8 400 X 140 000 դրամ = 1 176 մլն դրամ

Երեխաների կտրվածքով բյուջեի ծախսային մասը կավելանա 1 176 մլն դրամով

Բազմազավակ ընտանիքների ծնողների մասով

50 000 X 2 = 100 000 մարդ

100 000 X 8% = 8 000 դեպք

8 000 X 140 000 դրամ = 1 120 մլն դրամ

ինչը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի առողջապահություն բաժնի հատկացումների հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների ծախսերի ավելացում լրացուցիչ տարեկան 2 290 մլն ՀՀ դրամ:

Օրենքի նախագծով նախատեսված այլ նորմերի ընդունումը առողջապահության համակարգի վրա  էական ազդեցություն չի ունենա:

2.  Բազմազավակ ընտանիքների առողջական վիճակի եւ բուժօգնության  վերաբերյալ վիճակագրական տվյալները

մինչ այժմ վերաբերել են միայն մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին եւ 2010թ. դրությամբ ըստ ԱՎԾ-ի տվյալների այդ ընտանիքներում  կան մոտ 60000 երեխա:

3. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը.

Նախագծի ընդունումից հետո բուժօգնության ծավալների վրա կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել  օրենքից բխող իրավական ակտերի մշակումից եւ կիրարկումից հետո մեկ տարի անց, իսկ բնակչության առողջության վրա` երեք տարի անց:

«Նախադպրոցական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը առողջապահական համակարգի վրա ազդեցություն չի ունենա:

II. Տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն.

ՀՀ օրենքների նախագծերի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագծերը վերաբերում են բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների սահմանմանը եւ նախագծերի ընդունման դեպքում, դրանց կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

III.Մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

ՀՀ օրենքների նախագծերով արտոնյալ պայմաններ են ստեղծվում բազմազավակ ընտանիքների համար:
Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

IV.Հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

V.  Բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

1) «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծով առաջարկվում է սահմանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բազմազավակ ընտանիքների պետական աջակցության տեսակները եւ շրջանակները:

Միաժամանակ, նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, որպես բազմազավակ ընտանիքների պետական աջակցության տեսակ, ի թիվս նախագծով առաջարկվող պետական աջակցության այլ տեսակների, առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական օգնություն` խնամքի տակ մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների համար: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, վերոհիշյալ օգնության գումարները հարկման ենթակա չեն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաեւ այն, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող դրամական օգնությունները եկամտային հարկով հարկման նպատակով համարվելու են նվազեցվող եկամուտներ (այսինքն, եկամտային հարկով չեն հարկվելու)` ուստի,  նախագծի` պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը չեզոք է:

2)«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծով առաջարկվում է որպես տեղական ինքնակառավարման մարմնի` նախադպրոցական կրթության ոլորտի լիազորության, սամանել նաեւ բազմազավակ ընտանիքների երեխաների համար անվճար նախադպրոցական կրթության ապահովումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով ներկայացված վերոհիշյալ առաջարկը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն ունենալ չի կարող` ուստի, նախագծի` պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը չեզոք է:

3) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ.

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով առաջարկվում է բազմազավակ ընտանիքների համար սահմանել հողի հարկի եւ գույքահարկի արտոնություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը` նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել համայնքների եկամուտների նվազեցման:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ վերոնշյալ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատական հնարավոր է տրամադրել միայն բազմազավակ ընտանիքներին պատկանող հողերի եւ գույքային միավորների վերաբերյալ տեղեկատվության առկայության պարագայում:

4) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է բազմազավակ ընտանիքների ծնողների համար սահմանել կենսաթոշակի հավելում` հիմնական կեսաթոշակի 25 տոկոսի չափով:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ այն, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող կենսաթոշակները համարվում են նվազեցվող եկամուտներ (այսինքն, եկամտային հարկով չեն հարկվում)` ուստի, նախագծի` պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը չեզոք է:

5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց ստացված եկամուտները եկամտային հարկով հարկելիս կիրառել եկամտային հարկի տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով տվյալ ֆիզիկական անձի խնամքի տակ գտնվող երեխաների թիվը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ավելի քիչ երեխաներ ունեցող ֆիզիկական անձանց համար սահմանել եկամտային հարկի ավելի բարձր դրույքաչափեր:

Հաշվի առնելով վերոգրյալը, նախագիծը կարող է դրականորեն ազդել պետական բյուջեի եկամուտների վրա:

VI. Բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

1. Նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում են:

VII. Սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում նախագծերը`

1. սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունեն որոշակի դրական ազդեցություն.

2. սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտի որոշակի դրական ազդեցությունը նկատվում է ինչպես ռազմավարական ցուցանիշների, այնպես էլ հաճախորդների վրա ունեցած ազդեցությամբ.

3. նախագծերի դրական ազդեցությունը առավել ուժեղացնելու նպատակով  անհրաժեշտ է այն լրամշակել:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` կենսաթոշակային ապահովության ոլորտում ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը` կենսաթոշակային ապահովության ոլորտում օրենքի նախագծի`

ա) ռազմավարական ազդեցությունը բացասական է, քանի որ չի բխում կենսաթոշակային ոլորտում վարվող քաղաքականությունից,

բ) շահառուների վրա ազդեցությունը դրական է: