ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Տաճատ Վարդապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասը խտրական վերաբերմունք է սահմանում բոլոր օտարերկրացիների նկատմամբ՝ ընդհանրապես, եւ ծագումով հայ օտարերկրացիների նկատմամբ՝ մասնավորապես, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածի պահանջներից:

Բացի դրանից, առանց կացության կարգավիճակ ձեռք բերելու, 90 օրը գերազանցող անորոշ ժամկետով Հայաստանի Հանրապետությունում գտնվելը թույլ է տալիս առանց որեւէ սահմանափակման գտնվել Հայաստանի Հանրապետությունում, ինչը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կարգավիճակի անորոշություն է (անորոշ ժամկետով գտնվելու դեպքում դժվար է գնահատել՝ օտարերկրացին ժամանակավորապե՞ս է գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՞ մշտապես), հակասում է օրենքի տրամաբանությանը եւ կստեղծի անվերահսկելի իրավիճակ: Այսպիսի կարգավիճակը խնդիրներ է առաջացնում նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման գործում, որի 3-րդ հոդվածի համաձայն ռեգիuտրը բնակչության վերաբերյալ oրենքով uահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն uտեղծվում է Հայաuտանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով: Ընդ որում, նման կարգավիճակն առավելություն է սահմանում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ովքեր պարտավոր են հաշվառվել ռեգիստրում: Առաջարկվող լրացումը, համաձայն նախագծին կից հիմնավորման, կապված է Ջավախքի հայաթափման կասեցման արդիական հարցի հետ: Կարծում ենք, որ նախագծի ընդունումը ճիշտ հակառակ ազդեցությունը կունենա եւ հայապահպանությանը նպաստելու փոխարեն կարող է նպաստել հայաթափմանը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով 2011 թվականի մայիսի 27-ի
N 02/16.5/8399-11 գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Օտարերկրացիների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով օրենքի 7-րդ հոդվածում առաջարկվում է փոփոխություն, ըստ որի այն պետությունների քաղաքացիները, որոնց համար uահմանված է Հայաuտանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաuտանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 oր ժամկետով` մեկ տարվա ընթացքում, եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ uահմանված չէ:

2. 7-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասը «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան չէ:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման դեպքում

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


Եզրակացություն

«Օտարերկրացիների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ)` կարգավորման ազդեցության գնահատման իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ  պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծի հոդված 1-ի 4-րդ մասով համապատասխան արտոնությունների տրամադրումը խախտում է ներդրողների նկատմամբ ազգային մոտեցման սկզբունքը, որը ենթադրում է ՀՀ-ում ներդրումների իրականացման համար հավասար իրավական ռեժիմի տրամադրում ինչպես  տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար:

Բացի այդ, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով արդեն իսկ սահմանվում են հատուկ կացության կարգավիճակի հիմքերը: Ուստի, Վրաստանի եւ այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին տարանջատելը հիմնավորված չէ:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ հայտնում է հետեւյալը:

1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով  առաջարկվում է Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող հայերի կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` այդ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետով:

2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

Ներկայացված նախագծի չընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա:

3. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների (տրանսպորտային միջոցների) բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով:

Այսինքն, ներկայացված փոփոխությամբ սահմանվող դրույթը արդեն իսկ նախատեսված է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ուստի նշված նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա:

Հաշվի առնելով նշյալը, օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական եկամուտների վրա գնահատվում է չեզոք: