ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1371-19.06.2026-ԱՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1371-19.06.2026-ԱՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 23.06.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 23.06.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025թ. նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով հայկական կողմը ղազախական կողմին քառասունինը տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երեւան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 17/1 գտնվող՝ շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ դրամ: Ղազախական կողմը հայկական կողմին քառասունինը տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում՝ Արգանատի փողոց, տարածք 24/2 գտնվող՝ շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ տենգե: ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն Համաձայնագրում առկա են պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, մասնավորապես՝ Համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հոդվածների համաձայն՝ ղազախական եւ հայկական կողմերը փոխադարձության հիմքով միմյանց 49 տարի ժամկետով օգտագործման են տրամադրում Աստանա եւ Երեւան քաղաքներում հողատարածքներ՝ յուրաքանչյուրն իր կողմի հաշվին դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Միեւնույն ժամանակ 8-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր կողմ սեփական միջոցների հաշվին ապահովում է ինժեներական ցանցերի եւ հաղորդակցուղիների (ջրամատակարարում, ջերմամատակարարում, գազատար, կոյուղի, էլեկտրաէներգիա, կապ եւ այլն) մոտեցումը մինչեւ մյուս կողմին տրամադրված հողատարածքի սահմանները, ինչպես նաեւ իրականացնում է այդ հաղորդակցուղիների միացումը քաղաքային ցանցերին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 22.06.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանա քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու եւ աշխատանքի պատշաճ պայմաններն ապահովելու նպատակով: Համաձայնագիրն կնքվում է քառասունինը տարի ժամկետով: Համաձայնագրի վավերացումն առավել համակարգված եւ իրավական առումով կարգավորված կդարձնի երկու պետությունների դեսպանությունների գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը: Համաձայնագիրը կնպաստի նաւեւ Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 24.06.2026թ.
|