ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1370-17.06.2026-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-13701 -17.06.2026-ՊԻ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-13702 -17.06.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-13703 -17.06.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի եւ Թագուհի Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1370-17.06.2026-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-13701 -17.06.2026-ՊԻ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-13702 -17.06.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-13703 -17.06.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն: Միաժանակ նշենք, որ Նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը, հետեւաբար բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության գործոնով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.06.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.06.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Համայնքային ծառայության մասին» օրենքում եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում: Նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ, համաձայն որի, նշված հանցագործության պատժաչափը ավելի խստացվում է: Նախագծով սահմանվում է նաեւ, որ պետական ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատապարտվել է ընտրակաշառք ստանալու, կամ ընտրակաշառք տալու, կամ ընտրակաշառքի միջնորդության, կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 23.06.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, լրացումներ եւ փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, փոփոխություն եւ լրացում կատարել «Համայնքային ծառայության մասին» օրենքում, լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ քրեական օրենսգրքի 218-221-րդ հոդվածները՝ խստացնելով ընտրակաշառքի ձեւով արտահայտվող հանցագործությունների պատժաչափը: Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ խնդիրն այն է, որ չնայած ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին՝ ընտրակաշառքի դրսեւորումները շարունակում են մնալ ընտրական համակարգի կարեւոր խնդիրներից մեկը: Գործող քրեական պատասխանատվության միջոցները բավարար կանխարգելիչ ազդեցություն չեն ապահովում, ուստի անհրաժեշտություն է առաջացել խստացնելու պատասխանատվությունը ինչպես ընտրակաշառք տվողների, այնպես էլ ստացողների նկատմամբ: Նախագծերի փաթեթով միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ՝ պետական ծառայության պաշտոն, համայնքային ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատապարտվել է ընտրակաշառք ստանալու, կամ ընտրակաշառք տալու, կամ ընտրակաշառքի միջնորդության, կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից: Նշված սահմանափակումը նախատեսելն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերը թվարկված պաշտոններն զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է գործեն բարձր բարեվարքության, ազնվության եւ հանրային վստահության չափանիշներ: Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ընտրակաշառքի դեպքերի նվազմանը, ընտրական իրավախախտումների կանխարգելման արդյունավետության բարձրացմանը, հանրային ծառայության ոլորտում բարեվարքության եւ ազնվության չափանիշների ապահովմանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 22.06.2026թ.
|