ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1369-15.06.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1369-15.06.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածում սահմանված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»:

Հարկ է նկատի ունենալ, որ Նախագծի՝ 2026 թվականի հունիս ամսից հետո քննարկման եւ ընդունման դեպքում կառաջանա Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված ուժի մեջ մտնելու ժամկետի վերանայման անհրաժեշտություն՝ այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

23.06.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

23.06.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վերանայել ենթաակցիզային որոշ ապրանքների հարկային դրույքաչափերը՝ լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման, մի շարք ապրանքների գծով հարկային բեռի վերաբաշխման, ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային քաղաքականության շրջանակներում ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման, ինչպես նաեւ կանխատեսվող գնաճով պայմանավորված ակցիզային հարկի գծով մուտքերի ինդեքսավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է ինդեքսավորել ակցիզային հարկով հարկվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս, բարձրացնել ծխախոտի արտադրանքի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, նվազեցնել մրգային օղիների ակցիզային հարկի դրույքաչափը 33 տոկոսով, իսկ կոնյակի համար սահմանել միասնական դրույքաչափ՝ անկախ տարիքային խմբից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

19.06.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»:

Նախագծով, հեղինակն առաջարկում է վերա՟նա՟յել ակցի՟զա՟՟՟յին հարկով հարկվող ապրանքների համար սահ՟ման՟ված ակցիզային հարկի դրույ՟քա՟չափերը, անուղղակի հար՟կերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկա՟մուտ՟ների ապահովումը, ինչպես նաեւ առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանա՟վոր՟ված՝ ակցի՟զա՟յին հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեք՟սա՟վո՟րումը:

Մասնավորապես, առաջարկվող իրավակարգավորումներով նախատեսվում է  վերանայել ակցի՟զա՟՟յին հարկով հարկվող ապրանքների համար սահ՟ման՟ված ակցիզային հարկի դրույ՟քա՟չափերը.

- առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցի՟զա՟յին հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքա՟չա՟փերը՝ յուրա՟քանչ՟յուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս,

- ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բար՟ձրացնել յուրա՟քանչ՟յուր տարի 7 տոկո՟սով, տաքաց՟վող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկո՟սով, էլեկ՟տրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետեւ հաջորդող երկու տարի՟ներին 25 եւ 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետեւ հաջոր՟դող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով,

- ԱՏԳ ԱԱ 2404 91 000  ծածկագրին դասվող ծխախոտի արտա՟դրանքը հարկել ակցի՟զա՟յին հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետեւ հաջորդող երկու տարի՟ներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոսով,

- մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգա՟՟՟՟՟՟՟յին օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու եւ ոլորտը զարգացնելու նպա՟՟՟տակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են եւ լաբորատոր փոր՟ձաքն՟նութ՟յան արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատ՟րաստ՟ված է մրգա՟՟հա՟տապտղային հումքից,

- կոնյակագործությունը եւ խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցի՟զա՟յին հարկի դրույ՟՟քա՟չափը 1 լիտրի (100-տոկո՟սա՟նոց սպիրտի վերա՟հաշ՟վար՟կով) համար սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես, Նախագծի սոցիալական ազդեցությունը, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել որպես առողջապահական առումով դրական, քանի որ այն նպատակ ունի սահմանափակել վնասակար արտադրանքի սպառումը եւ ավելացնել բյուջետային եկամուտները:

Միեւնույն ժամանակ, առաջարկվող ապրանքատեսակների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերի բաձրացումը, մեր կարծիքով, կարող է խթանել մաքսանենգությունը եւ չհարկվող արտադրանքի վաճառքը՝ դրանով իսկ ընդլայնելով ստվերային շուկան: Վաճառքի ծավալների նվազումն, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ մանրածախ խանութների, մասնագիտացված ծխախոտային սրահների գործունեության վրա: Բենզինի եւ դիզվառելիքի նկատմամբ առաջարկվող բարձր ակցիզային դրույքաչափերը կարող են ազդել բեռնափոխադրումների ծախսերի եւ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների վերջնական գների վրա, ինչը ոչ ցանկալի ազդեցություն կունենա հատկապես սոցիալապես խոցելի խավի եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա:


Եզրահանգում

Առաջարկվող Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կարող է մասամբ ունենալ դրական, իսկ որոշ առումներով՝ նաեւ բացասական ազդեցություն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

19.06.2026թ.