ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1344-27.04.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1344-27.04.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝  Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 

13.05.2026թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 

13.05.2026թ. 







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում՝ հստակեցնելով, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման որոշակի աշխատանքներ:

Առաջարկվող փոփոխության նպատակն է օրինական դաշտ բերել ավանդական արհեստագործությունը եւ փոքրածավալ արդյունահանման գործունեությունը՝ նվազեցնելով քաղաքացիների եւ փոքր բիզնեսի վարչարարական ու ֆինանսական բեռը: Միեւնույն ժամանակ, առաջարկվող կարգավորումը նպատակ ունի ապահովել շինարարական գործընթացների եւ ընդերքի օգտագործման փոխկապակցված ու վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ պայմաններ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման շրջանակներում իրականացվող պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար՝ ապահովելով քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանումը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.05.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է օրինական դաշտ բերել ավանդական արհեստագործությունը եւ փոքրածավալ արդյունահանման գործունեությունը՝ նվազեցնելով քաղաքացիների եւ փոքր բիզնեսի վարչարարական ու ֆինանսական բեռը: Միեւնույն ժամանակ, առաջարկվող կարգավորումը նպատակ ունի ապահովել շինարարական գործընթացների եւ ընդերքի օգտագործման փոխկապակցված ու վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ պայմաններ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման շրջանակներում իրականացվող պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար՝ ապահովելով քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանումը:

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի հնարավորություն՝ համայնքներում ավանդաբար կիրառվող արհեստագործական գործունեության օրինականացման, ձեռագործ եւ փոքրածավալ արտադրության զարգացման համար: Միաժամանակ, սահմանված ծավալային շեմի միջոցով կապահովվի շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելումը:

Օրենսգրքի 48-րդ հոդվածում կատարված փոփոխությունների շնորհիվ կպարզեցվի թե՛ քաղաքացիների, թե՛ կառուցապատողների գործունեությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

13.05.2026թ.