ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1345-27.04.2026-ՊԱ-011/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13451 -27.04.2026-ՊԱ-011/0), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13452 -27.04.2026-ՊԱ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13453 -27.04.2026-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13454 -27.04.2026-ՊԱ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13455 -27.04.2026-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13456 -27.04.2026-ՊԱ-011/0) եւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13457 -27.04.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1345-27.04.2026-ՊԱ-011/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13451 -27.04.2026-ՊԱ-011/0), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13452 -27.04.2026-ՊԱ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13453 -27.04.2026-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13454 -27.04.2026-ՊԱ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13455 -27.04.2026-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13456 -27.04.2026-ՊԱ-011/0) եւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13457 -27.04.2026-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդունել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք, որով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տարբեր խմբերի անձանց՝ ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականների եւ այլ կարգավիճակ ունեցող անձանց անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված իրավահարաբերությունները՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման ընթացակարգը, տրամադրումը մերժելու հիմքերը, անվավեր ճանաչելու եւ ուժը կորցնելու հետ կապված հարաբերությունները եւ այլն: Միաժամանակ, հաշվի առնելով, որ տարբեր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավվելու է նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքին համապատասխան ընտրված մասնավոր գործընկերը, նոր օրենքով նախատեսվում է սահմանել նաեւ կարգավորումներ մասնավոր գործընկերոջ դերակատարման վերաբերյալ: Անձը հաստատող փաստաթղթի մասին նոր օրենքով առաջարկվում է սահմանել՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կարգը եւ մերժման հիմքերը, անձը հաստատող փաստաթղթերի անվավերության եւ ուժը կորցնելու հիմքերը եւ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կարգավորումները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 05.05.2026թ.
|