ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1346-27.04.2026-ԱՀ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13461 -27.04.2026-ԱՀ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13462 -27.04.2026-ԱՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1346-27.04.2026-ԱՀ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13461 -27.04.2026-ԱՀ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13462 -27.04.2026-ԱՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 1) տալ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, 2) սահմանել դիվանագիտական գրասենյակներ ստեղծելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ, 3) վերանայել դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները: Վերջիններիս աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով պաշտոնավարման առաջին ժամկետը սահմանվել է առավելագույնը 5 տարի: Միաժամանակ, պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին, 4) նախատեսել դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու մասին դրույթ, 5) հստակեցնել դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները, 6) ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերանայել դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս, 7) դիվանագիտական դպրոցը վերակազմակերպել դիվանագիտական ակադեմիայի՝ հաշվի առնելով դպրոցին տրվող գործառույթների լայն շրջանակը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 07.05.2026թ.
|