ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1339-22.04.2026-ԱՍ-011/0), «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13391 -22.04.2026-ԱՍ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13392 -22.04.2026-ԱՍ-011/0), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13393 -22.04.2026-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13394 -22.04.2026-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1339-22.04.2026-ԱՍ-011/0), «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13391 -22.04.2026-ԱՍ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13392 -22.04.2026-ԱՍ-011/0), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13393 -22.04.2026-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13394 -22.04.2026-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող «Սոցիալական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասի համաձայն՝ «Խնամքը կարող է ներառել նաեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 1-5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված ծառայությունների տրամադրումը՝ ելնելով անձի կամ ընտանիքի հիմնական պահանջմունքներից կամ սոցիալական կարիքներից:»: Խնամքը, ըստ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հանդիսանում է մյուս կետերով նախատեսված ծառայություններին համարժեք սոցիալական ծառակության տեսակ, որը նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է մյուս ծառայությունների հետ միաժամանակ տրամադրվել անձին: Այս համատեքստում հակասական է Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ հետով նախատեսվող Օրենքի 20-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասի բովանդակությունը, քանզի, ըստ վերջինիս, խնամքը որպես սոցիալական ծառայություն տրամադրելիս այն իրենում կարող է ներառել նաեւ այլ սոցիալական ծառայություններ: Կարծում ենք՝ խնամքի եւ այլ սոցիալական ծառայությունների համաժամանակյա տրամադրումը արդեն իսկ հնարավոր է Օրենքի 3-րդ մասի ուժով եւ «խնամք» սոցիալական ծառայության բովանդակության ծավալը ընդլայնող եւ տարընկալման տեղիք տվող Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ հետով նախատեսվող Օրենքի 20-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասը առաջարկում ենք վերանայել: Միաժամանակ գտնում ենք որ նման լրացումը պետք է կատարվի Օրենքի 26-րդ հոդվածում՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: »: Քանի որ Օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ մասում «այլ կազմակերպությունների սոցիալական սատարող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող» արտահայտությունը արդեն իսկ նախատեսված է «(այսուհետ՝ մասնավոր ոլորտ)» ձեւակերպմամբ, առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 46.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում կիրառել կրճատ տարբերակը, ոչ թե այն կրկին նախատեսել: 3. Նախագծի 26-րդ հոդվածում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «ենթաօրենսդրական իրավական ակտ» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն» արտահայտությամբ՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անվանումն անհրաժեշտ է շտկել. մասնավորապես «2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն» բառերն ավելորդ են, քանզի Նախագծի վերնագրում անհրաժեշտ է հղում կատարել Օրենքի կրճատ անվանմանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթներից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:», իսկ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 5. Միեւնույն ժամանակ ցանկանում ենք հավելել, որ, հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով՝ օրենքի ընդունման համար սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող այն կարգավորումը, ըստ օրի օրենքի նախագիծը ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 14-ից, կարող է օրենքի նախագծի ընդունման պահին արդեն իրեն սպառած լինել՝ սահմանված ժամկետը օրենքի ընդունումից առաջ լրացած լինելու հիմքով: Ընդ որում, 2026 թվականի մայիսի 14-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը մտնելու է ուժի մեջ եւ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով, այդ ժամկետից հետո լրացումներ պետք է նախաձեռնվեն հիմնական նորմատիվ իրավական ակտում, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքոմ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Սոցիալական աջակցության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 13.05.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 13.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է` - վերանայել «անօթեւան» հասկացությունը, սոցիալական աջակցություն ստացող անձանց շրջանակը՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում եւ ընտանիքի անապահովության գնահատման մերժման եւ դադարեցման հիմքերը, - սահմանել տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում շահառուների հետ անմիջականորեն աշխատող սոցիալական սպասարկողներին (դայակներին) ներկայացվող պահանջները, - վերանայել բնաիրային օգնության, կենցաղավարման օգնության, կացարանով ապահովման եւ խնամքի սոցիալական ծառայությունների հետ կապված կարգավորումները, - ընտանիքի կազմի ճշգրտման համար սահմանել անձնական տվյալների մշակման օրենսդրական հիմքեր՝ ընտանիքի անապահովության գնահատման դեպքում, - նախատեսել, որ սոցիալ-վերականգնողական ծառայության համար լիազոր մարմինը նույնպես պետք է սահմանի նվազագույն չափորոշիչներ, իսկ նշված ծառայությունը մատուցող կազմակերպությունները պետք է հավաստագրվեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ այլն: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 05.05.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով նաեւ հարակից՝ «Սոցիալական աջակցության մասին», «Ոստիկանության մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման ընթացքում, ինչպես նաեւ օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում, ըստ հեղինակի, ծագած որոշակի խնդիրների/բացերի լուծման եւ վերացման անհրաժեշտությամբ: Ներկայացված նախագծերի փաթեթը միտված է սոցիալական աջակցության համակարգի բարելավմանը, ծառայությունների շրջանակի ընդլայնմանը եւ սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, դրական է գնահատվում ծառայությունների բազմազանեցումը, սոցիալական սպասարկողների ինստիտուտի ներդրումը, ինչպես նաեւ շահառուների ինքնուրույնացման խթանման ուղղվածությունը: Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները դրական են, սակայն Նախագծերի փաթեթի՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, Օրենքի նախագծով նախատեսվում է նոր մասնագիտական խմբի՝ «սոցիալական սպասարկողներ» հասկացության ներդրում (Նախագծի հոդված 17), ինչը ողջունելի է՝ որպես համակարգի պրոֆեսիոնալացման կարեւոր քայլ, սակայն, մեր կարծիքով, անհրաժեշտ է սահմանել անցումային առավել ճկուն մեխանիզմներ գործող աշխատողների համար, ապահովել համապատասխան ուսուցման ծրագրերի հասանելիությունը, ներառյալ՝ պետական աջակցությամբ եւ այլն: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից մասամբ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 27.04.2026թ.
|